Գյումրիի դպրոցները նախորդ տարվա համեմատ ավելի շատ առաջին դասարանցիներ են ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Գյումրիի դպրոցները նախորդ տարվա համեմատ ավելի շատ առաջին դասարանցիներ են ընդունել

18:15 15.08.2020

Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Սա այն է , ինչ հայտնի է դասերի վերսկսման մասին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առայժմ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպիսի խմբերի են բաժանվելու դասարանները և նոր ուսումնական տարվա մեկնարկի երկշաբաթյա հետաձգումը ինչպիսի ծրագրային փոփոխություն է ենթադրում: Մեկ բան հաստատ է, որ երկարաձգվել է առաջին դասարանցիների ընդունելությունը: Մինչև սեպտեմբերի 15-ը օնլայն հայտերն ընդունվում են: Սա հնարավորինս հավասար մրցակցային պայմաններ ստեղծեց դպրոցների միջև: Արդյունքում  աշակերտների թվով փոքր դպրոցներում, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ առաջին դասարանցիներ են ընդունել:

Այս տարի առաջին անգամ սահմանափակում դրվեց , թե որ դպրոցը քանի առաջին դասարանցի է ընդունելու: Ամեն դպրոցի համար այդ թիվը տարբեր է՝ կախված լիցենզավորումից: Իսկ լիցենզիա դպրոցները ստանում են ելնելով շենքային պայմաններից: Գյումրիի թիվ 10 դպրոցը շենքային լավ հնարավորություններ ունի,  այս տարի մինչև 120 առաջին դասարանցի ընդունելու իրավունք է ստացել: Հայտագրվածները մեկ երրորդն են կազմում, բայց սա էլ դպրոցի համար վերջին տարիների համար  լավ ցուցանիշ է համարվում։

 

«Նախորդ տարիներին ձևավորել  ենք մեկական առաջին դասարաններ,իսկ այս տարի կունենանք երկուսը: Անգամ երկրորդ դասվարի մրցույթ ենք հայտարարել, որովհետև չունենք մասնագետ: Ներկա պահին ունենք 39 հայտագրում: Սա վերջնական թիվը չէ, մենք կանխատեսում ենք, որ մինչև 50 առաջին դասարանցի կունենանք»,-shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը:

Թիվ 23 միջնակարգ դպրոցում 5 առաջին դասարան են ձևավորելու: Վերջին տարիներին այս թիվը գրեթե չի փոխվում: Դպրոցը թաղամասում միակն է: 1250 աշակերտ ունի : Մեծ թիվն առավելություն է ֆինանսավորման համար, բայց այս ուսումնական տարում մտահոգության առարկա է նաև: Ինչպես են կազմակերպելու ուսումնական պրոցեսը համավարակի պայմաններում:

 

«Եթե  դասարանները խմբերին են բաժանվելու, ապա մենք միահերթ աշխատել չեն կարողանա: Երկու հերթով շատ լավ կկազմակերպենք կրթական պրոցեսը: Երևի դիմակը, ախտահանող միջոցները, դպրոցում սանիտարական նորմերը պահպանելը , ջերմաչափումը կլինեն պարտադիր: Դասարանները խմբերի բաժանելու դեպքում պետք է նաև դասաբաշխումը ճիշտ կատարվի, որպեսզի նախ ուսուցիչներին ծանրաբեռնվածություն չլինի »,-shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Գևորգյանը:

Աշակերտների թվով փոքր դպրոցներում դասարանները խմբերի բաժանելը շատ ավելի հեշտ է լինելու: Աշակերտների խտությունը մեծ չէ: Բայց դեռ հստակեցված չէ, թե մեկ դասասենյակում քանի աշակերտի ներկայությունն է թույլատրելի լինելու:

Դպրոցներում դեռ դասաբաշխում չեն կատարել:Որոշված չէ, թե առարկայի դասավանդումը նույն դասարանում մեկ , թե երկու մանկավարժի միջև է բաշխվելու:

«Եթե այդ տարբերակով են անցկացնելու դասերը, կնշանակի, որ ուսուցիչը պետք է 2 կամ 3 անգամ յուրաքանչյուր դասարան մտնի: Հետևաբար նրան 2 կամ 3 անգամ ավել պետք է վարձատրվի: Սա իր հետ բերում է ֆինանսական ծախսեր: Այդ ծախսերը լինելու է, թե ոչ, փակվելու է, թե ոչ, պետության կողմից է լինելու, թե լինելու է հաստատության ուսերին: Այս ամենը դեռ պարզաբանված չէ»,-shantnews-ին ասել է Լիանա Վարդանյանը:

Ուսուցիչները դեռ արձակուրդում են: Փոքր- ինչ երկար ամառային արձակուրդների շրջանը դպրոցներն օգտագործել են վերանորոգման աշխատանքների համար:Պատուհանների, դռների ու մարզադահլիճների նորոգումներ են կատարում: Այդ աշխատանքներն ավարտին հասցնելուն ուսումնական տարվա ուշ մեկնարկն  օգնելու է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

BACK_TO_TOP