Գյումրիի բուհերում պլանային տեղերը չեն լրացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Գյումրիի բուհերում պլանային տեղերը չեն լրացվել

18:48 20.07.2020

Ամփոփվել են բուհերի ընդունելության քննությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ այս տարի, համաճարակով պայմանավորված, դիմորդները միայն մեկ միասնական քննություն են հանձնել մասնագիտական առարկայից: Համաձայն քննությունների արդյունքների՝ ցածր են եղել «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միջին գնահատականները: Ըստ այդմ՝ առանձին մասնագիտություններ հայտագրած դիմորդներն անբավարար գնահատականներ են ստացել և չեն կարողացել ընդունվել: Թեժ մրցակցություն է ծավալվել մայրաքաղաքի բուհերում, որտեղ անգամ 17 միավորը չի բավականացրել ընդունվելու համար: Գյումրիի բուհերում այս տարի ընդունված դիմորդների քանակն ավելին է, քան նախորդ տարի, բայց էլի հատկացված պլանային տեղերը չեն լրացել:

Մեկ քննությունն առավելություն դիտարկվեց ոչ այնքան դիմորդների, որքան բուհերի համար: Օրինակ՝ տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը: Այստեղ անվճար ու վճարովի տեղերի համար նախորդ տարիներին պարտադիր էր 3 քննություն հանձնելը: Այս տարի մեկ քննությունը ավելացրել է դիմորդների, հետևաբար և ընդունվողների թիվը:

«Եթե նախկինում 3 քննությունից դուրս գալով չէին ընտրում մեր բուհը, որովհետև չէին ուզում 3 քննություն հանձնել, չէին ուզում անգլերեն լեզու հանձնել, հիմա հնարավորություն է ստեղծվել մեկ միասնական քննությամբ ընտրություն կատարել որակի միջև: Մենք ընդունելություն կազմակերպել ենք 3 մասնագիտությունների գծով: Ունեցել ենք 103 դիմորդ, 88-ը ընդունվել է, 15-ը անբավարար գնահատական է ստացել»,- SHANTNEWS-ին  ասել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ղարիբ Հարությունյանը:

 

103 դիմորդ են ունեցել, ընդունվել է 88-ը: Սա վերջին երեք ուսումնական տարիների ընթացքում ընդունելության ամենաբարձ ցուցանիշն է տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Մրցույթ, որպես այդպիսին, ոչ մի բաժնում չի եղել, տեղերն ավելի շատ են, քան դիմորդների թիվը: Միակ քննության գնահատականը կարևոր ու որոշիչ է եղել անվճար տեղերը լրացնելու հարցում:

Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում անգամ անվճար տեղեր են թափուր մնացել: Երկու մասնագիտությունների դեպքում էլ ընդամենը 2-ական ուսանող է ընդունվել: Այդուհանդերձ, այս տարի ընդունվածների թիվն այս բուհում էլ ավելին է նախորդ տարիներից: Պոլիտեխնիկական համալսարանում այս տարի անվճար տեղերի քանակն ավելացել է: Կառավարությունը խթանում է կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժիններում:

«Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ առողջ խմբեր ենք ձևավորել: 18, 19, 20 հոգանոց խմբեր են: Ընդունվել է 76 դիմորդ՝ այս պահի դրությամբ: Նրանցից 46-ը պետպատվերի համակարգում է»,- SHANTNEWS-ին ասել է ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում դիմորդներն ամենաշատն են եղել, նաև ամենաշատ անբավարար գնահատական ստացածներն են այս բաժինը հայտագրածները: Անցողիկ շեմը չհաղթահարածների թիվը փոքր չէ նաև Շիրակի պետական համալսարանում: 448 դիմորդից 328-ն է ընդունվել: Կան բաժիններ, որտեղ մեկական դիմորդ է ընդունվել: Դրանք բնագիտական հոսքի մասնագիտություններն են, որտեղ վերջին տարիներին դիմորդների թվի նվազում է տեղի ունենում:

«Մեկական ընդունվողներ ունենք Մաթեմատիկա, Ֆիզիկա, Դեղագործական քիմիա, Շուկայագիտություն բաժիններում: Լրագրության բաժնում 10 դիմորդ ունեինք: Նրանցից 6-ն անբավարար գնահատական է ստացել: 3 օր առաջ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվում էին քննությունների արդյունքները: Իրավիճակն այսպիսին էր, որ դժգոհ էին հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների միջին գնահատականներից: Ինձ թվում էր, որ այս տարվա արդյունքները պետք է լավը լինեին: Համենայնդեպս, 3 ամիս մեր բոլոր դիմորդները կենտրոնացել էին մեկ առարկայի վրա, բայց արդյունքները սպասվածի նման չէին»,- SHANTNEWS-ին ասել է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:

Փոխարենը՝ այս տարի մրցակցությունը մեծ է եղել ֆիզիկական պատրաստություն բաժնում: Այստեղ դրական գնահատական ստացած 23 դիմորդ մրցույթից դուրս է մնացել ու չի ընդունվել: Դրական ստացած, բայց չընդունված դիմորդների համար այսօրվանից մեկնարկել է ընդունելության երկրորդ փուլը: Բուհերում թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության համար մասնագիտական համարվող առարկայից են քննություն հանձնել, դրական գնահատական են ստացել և չեն ընդունվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

BACK_TO_TOP