TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին

18:37 15.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն: Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում […]

̰
Ես օրը էսքան թուղթ եմ ստորագրում. Նիկոլ Փաշինյանը՝ Ագրարային համալսարանի ռեկտորին

15:02 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ագրարային համալսարան: Բուհի ռեկտորը՝ Վարդան Ուռուտյանը, վարչապետին ծանոթացրեց Ագրարային համալսարանում իրականացված ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ աշխատում են Mulberry համակարգով, ասաց՝ բուհում նախկինում չի եղել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: «Ես առաջին անգամ շոկի մեջ էի, երբ էսքան թուղթ էի ստորագրում ամեն օր: Հիմա, փառք Աստծո, էլ դա չունենք»,- ասաց […]

̰
Անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը. Զոհրաբյանը` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի մասին

16:44 12.04.2019

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինքը` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, շարունակելու է հետևել առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ հարուցված գործին: «Հարցը բավականին զգայուն էր և ես` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին […]

̰
Գյումրու թիվ 27 դպրոցի` կաշառք ստանալու մեջ կասկածվող տնօրենն ազատ է արձակվել

15:22 12.04.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը ազատ է արձակվել. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Նման […]

̰
Բազմահամակազմ դասարանների ձևավորման մոտեցումներն ու ուսուցիչների վճարման կարգը կփոխվի

23:44 11.04.2019

Գյուղական դպրոցներում տարեցտարի աշակերտների թիվը նվազում է, և դպրոցների մեծ մասում դասապրոցեսը կազմակերպվում է երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում թե՛ մանկավարժների, և թե՛ ծնողների մոտ: Մանկավարժները դժգոհում են կրկնակի կատարվող աշխատանքից, իսկ ծնողները՝ կրթական որակից, երբ ցածր դասարանի երեխան ստիպված է լինում ներկա գտնվել ու լսել նաև բարձր դասարանցիների թեմաները, ինչը […]

̰
Ավագ դպրոցների կրթական ծրագիրը կփոխվի

23:13 11.04.2019

Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներում այսօր շատ խնդիրներ կան, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Գլխավոր խնդիրները բովանդակային, ծրագրային ու դասավանդման հին ձևերն են: «Առհասարակ ավագ դպրոցների մոդելի մեջ մենք հիմա բարեփոխումների փուլում ենք գտնվում, և վերանայվելու են հանրակրթական բոլոր ծրագրերը և առարկայական չափորոշիչները ՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին: Ավագ դպրոցների ամենամեծ խնդիրն […]

̰
Առաջին դասարանցիների ընդունելությունն այս տարի մայրաքաղաքում կլինի էլեկտրոնային գրանցմամբ

22:43 11.04.2019

Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ փոփոխության է ենթարկվել առաջին դասարանցիների ընդունելության կարգը: Երևանում այս  տարի առաջին դասարանցիների գրանցումն ու դասարանների բաշխվածությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով: «Ունենք դպրոցներ, որոնք գերծանրաբեռնված են և այս կամ այն  պատճառներով հիմնականում աշակերտների ընդունելություն չեն կատարում, կամ կատարում են իրենց հարազատ-բարեկամ ձևով: Բոլոր նեգատիվ երևույթները վերացնելու համար կանցնենք գրանցման էլեկտրոնային համակարգին, որն […]

̰
Դպրոցների տնօրենների ընտրության կարգն ու մրցույթի կանոնները փոխվել են

21:58 11.04.2019

Դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում, դրանցից շատերը նույնիսկ անցնում են լարված ու մրցակցային թեժ պայքարով: Երբեմն դպրոցների կառավարման խորհուրդների անդամները բարձրաձայնում են մրցույթները խախտումներով և ոչ օբյեկտիվ անցկացնելու մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ Կրթության և գիտության նախարարությունն արմատապես փոխել է դպրոցների տնօրենների մրցույթների անցկացման կարգը: «Տնօրենների նշանակման և […]

̰
ՔԿ վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

19:05 11.04.2019

2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի  դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի […]

̰
ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Լևոն Հովսեփյանը

15:59 11.04.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով այսօր ԵՊՀ գիտական քարտուղար է նշանակվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանը: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: Պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003-2005 թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, 2007-2008 թթ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է […]

̰
Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, պաշտոնակատար է նշանակվել թիվ 11 դպրոցի փոխտնօրենը

11:22 10.04.2019

Կրթության և գիտության նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոնից երեկ ազատվել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Աստղիկ Ավետիսյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել ապրիլի 2-ին, որից հետո այլևս աշխատանքի չէր ներկայացել: Նախարարության ղեկավարությանն ու դպրոցի անձնակազմին այդպես էլ չհաջողվեց Աստղիկ Ավետիսյանի հետ կապ հաստատել։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գյումրու […]

̰
Դասարաններից մեկից լսվում էր անտանելի բղավոց, պարզվեց՝ այդպես են դաստիարակում. նախարարն այցելել է հատուկ դպրոց

17:25 09.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանի հատուկ դպրոցներից մեկի գործունեությունից. «Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով: Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում: Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով»:

̰
Լեռնավանի դպրոցի տնօրենը մարզպետի որոշմամբ «խիստ նկատողություն» է ստացել․ ավելի վաղ նրա նկատմամբ քրգործ էր հարուցվել

20:29 06.04.2019

2019թ․ մարտի 22-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տեղեկացրել է, որ Լեռնավանի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ «խիստ նկատողություն»։ Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։ Այս որոշումը մարզպետը կայացրել է դպրոցի աշխատակիցների բողոքի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելուց հետո, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել […]

̰
Ավշարի դպրոցում դասադուլն ավարտված է

15:45 06.04.2019

Ավշարի դպրոցում գործադուլ ու դասադուլ այևս չկա, դասերը բնականոն ընթացքի մեջ են: Նոր տնօրենը Հասմիկ Գասպարյանն է, որի հետ աշխատանքում խոչընդոտներ չեն առաջանում: Նոր տնօրենի հետ խնդիրներ չունեն նաև այն ծնողները, ովքեր պնդում էին, որ Հերմինե Անդրեասյանը պետք է պաշտոնավարի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Ավշարի […]

̰
Արայիկ Հարությունյանը Մոսկվայում այցելել է ՀՀ դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոն և կիրակնօրյա դպրոց

17:14 04.04.2019

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան […]

̰
Վիրտուալ այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

19:12 03.04.2019

Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան վիրտուալ այցելություն է տեղի ունեցել. այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արվեստաբան և տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի ուղեկցությամբ բացահայտվել են  մեծ վարպետի արևելյան շրջանի կտավները և դրանց պատմությունները: ԿԳՆ-ն 2019թ. կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Իմ […]

̰
ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք․ Գևորգ Պետրոսյան

16:06 03.04.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում հանրային քննարկում է կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ չի կիսում այն տեսակետը, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։ «Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ […]

̰
Դասադուլ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում. տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

11:58 03.04.2019

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում դասադուլ է։ Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից։ Աշակերտներն առաջին դասաժամից հետո դասադուլ են հայտարարել ու դպրոցի բակում հավաքված` պահանջում են տնօրենի հրաժարականի դիմումի չեղարկում: Աստղիկ Ավետիսյանը այսօր դպրոց չի ներկայացել ու հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։ Մանկավարժները նշում են, որ տնօրենի ու մի […]

̰
Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

18:21 02.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության […]

̰
Ի՞նչ պետք է անի կրթության նախարարությունը դպրոց չհաճախող և փոխարենն աշխատող երեխաների հետ

15:49 02.04.2019

Բազմիցս խոսվել է այն մասին, որ գյուղերում երեխաներ կան, որոնք տան տնտեսական խնդիրները լուծելու համար դպրոց չեն գնում, որպեսզի աշխատեն: Արդյոք կա՞ վիճակագրություն, թե քանի նման երեխա կա, և ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: SHANTNEWS.am-ի հարցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք հիմա տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով ստեղծում ենք համակարգ՝ նման […]

̰
Ուսուցիչ հարս են բերում, որ իրենց գյուղի երեխաներն ուսուցիչ ունենան. կրթության փորձագետը` գյուղացիների հնարամտությունների մասին

15:26 02.04.2019

Մի շարք գյուղերում կա ուսուցիչների պակաս: Այս մասին այսօր՝ կրթական ոլորտին առնչվող քննարկման ժամանակ, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ունենք գյուղեր, որտեղ 90 տոկոսը հարևան քաղաքներից եկած ուսուցիչ է: Գալիս են ամենաֆանտաստիկ սխեմաներով: Օրինակ՝ գյուղ գիտեմ, որտեղ հացի ավտոյի վարորդի հետ խոսել են, որ ուսուցչի տանի, ճանապարհին իջեցնի, հետո ոտքով հասնի դպրոց: Ուսուցիչ հարս են […]

̰
Գյուղերում աշակերտներ կան, որ զուգահեռ աշխատում են, իսկ ուսումը նրանց համար այլևս կարևոր չէ. քննարկում

14:55 02.04.2019

Այսօր կրթական ոլորտին վերաբերող քննարկում է տեղի ունեցել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անհրաժեշտություն է տեսնում վերանայել 12-ամյա կրթությունը: «Եթե 9 տարում աշակերտը բան չի սովորել, այս ի՞նչ հրաշք պետք է լինի, որ նա 10-րդ դասարանում միանգամից պայծառանա ու սկսի սովորել: 9-ամյա կրթություն կա, և դրանից հետո աշակերտը պարտավոր է շարունակել ուսումը, բայց գյուղում չկա 10-րդ […]

̰
ԵՊՀ-ն նոր պրոռեկտոր ունի

14:26 02.04.2019

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ տարածած հաղորդագրությունից: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և […]

̰
ԿԳՆ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր թափով կշարունակեն համագործակցությունը ներառական կրթության ապահովման ուղղությամբ

14:13 02.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության […]

̰
Հուշագրի ստորագրում Ազգային ժողովում

13:34 02.04.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մինչ հուշագրի ստորագրումը նշեց, որ այս հուշագրի նպատակներից է նաև հետաքրքրությունների մեկտեղումը և ընդհանուր դաշտ դուրս բերելը: Ըստ նրա՝ տնտեսագիտական համալսարանը, լինելով միակ պետական տնտեսագիտական համալսարանը, փորձելու է տնտեսական քաղաքականությանը մասնակից լինել: Նրա […]

̰
Ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է. Արևիկ Անափիոսյան

21:04 01.04.2019

ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է. «Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է: ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի […]

̰
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կալանավորվել է

18:31 30.03.2019

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել  դպրոցում մի քանի առարկաների՝  ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից  աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրայինկապերի բաժնից, դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի […]

̰
Մենք Երևանից ավելի շուտ հասանք, քան դուք Վանաձորից. նախարարի թելադրության տեքստերն ուշացել էին

14:24 30.03.2019

Լեզվի պետական կոմիտեի և «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ անցկացվող «Թելադրություն» նախագծի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր թելադրություն է կարդում Լոռու Ամրակից գյուղում. «Եկել ենք մի դպրոց, որտեղ շատ գեղեցիկ գրադարան կա, այստեղ հավաքվել են համաքաղաքացիները և մասնակցում են հետաքրքիր միջոցառմանը: Եղանակային պայմանները լավը չեն, մեր գործընկերները շուտով տեքստը կբերեն: Մենք Երևանից եկել, հասել ենք, […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակ են արձանագրել դպրոցներում ու մանկապարտեզներում

16:50 28.03.2019

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։ 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի […]

̰
Հայաստանը հաղթել է ԵՄ-ի «Հորիզոն-2020» Թվինինգի երկու ծրագիր. ԿԳՆ

13:27 28.03.2019

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Ծրագրերից մեկը հաղթել […]

̰
BACK_TO_TOP