16:41 11.05.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին: Երրորդ նախագահի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ,
2009 թվականին «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաև մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։
Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում և արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին։
Ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի մենք արդեն կուտակել ենք բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելու և ավելի ուժեղացնելու համար։ Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք։
Օգտվելով առիթից` երախտագիտություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։
Կցանկանայի նաև շնորհակալության խոսք հղել «Լույսը»-ի աշխատակազմին` տարիների իրենց նվիրված աշխատանքի համար։ Դուք դրել եք ապագա մեր հաջողությունների հիմքը, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։
Այսօր մենք արդեն ունենք շրջանավարտների հզոր համայնք ու դրանով հասել ենք մեր կարևոր հաղթանակներից մեկին։ Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։
Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը և հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության և ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։
Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները։
Հիշեցնենք, երեկ՝ մայիսի 10-ին, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը բաց նամակ է տարածել, որով հայտնել էր հիմնադրամի փակման մասին:
19:55 07.05.2024
Քեթի գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ19:30 07.05.2024
Տոգոյի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը18:54 07.05.2024
Ավստրիան հայտարարել է, որ երկիրը չի անդամակցի ՆԱՏՕ-ին18:30 07.05.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է18:25 07.05.2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը18:19 07.05.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ18:13 07.05.2024
Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին17:51 07.05.2024
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին17:23 07.05.2024
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել16:56 07.05.2024
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել16:50 07.05.2024
Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է16:35 07.05.2024
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը16:28 07.05.2024
Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել16:11 07.05.2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ14:49 07.05.2024
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում14:03 07.05.2024
Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը13:55 07.05.2024
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել13:32 07.05.2024
Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ13:08 07.05.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:00 07.05.2024
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ12:25 07.05.2024
70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է12:20 07.05.2024
Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ դեսպանը որոշակի ժամանակով լքել է Ռուսաստանը11:07 07.05.2024
Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի10:35 07.05.2024
Էրդողանն Արևմտյան խաղացողներին կոչ է արել ճնշել Իսրայելին10:27 07.05.2024
Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին10:14 07.05.2024
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ09:41 07.05.2024
Լարսը փակ է18:25 07.05.2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովըՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը: Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, […] ...
16:35 07.05.2024
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի […] ...
12:35 07.05.2024
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում: Այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի […] ...
10:57 07.05.2024
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ: ...
19:46 06.05.2024
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանԲանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […] ...
17:44 06.05.2024
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […] ...