12:30 10.12.2019
Սահմանադրական դատարանը դակել է նախորդ իշխանության ընդունած օրենքները, որոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա ասաց, որ ինքը 3,5 տարի բանտում է անցկացրել, որից 1,5 տարին՝ «ԱԱԾ պադվալում»։ Սա, Մարտի 1-ի դեպքերը, հազարավոր մարդկանց արտագաղթը Միքայելյանը կապեց Սահմանադրական դատարանի գործունեության հետ։
«Սահմանադրական դատարանը, նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, պետք է արդեն հրաժարական տար», – ասաց Միքայելյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո և՛ Սահմանադրական դատարանի, և´ Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանների դատավորները պետք է փոխվեն։
Մանրամասները` տեսանյութում:
19:05 07.06.2025
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱյսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:00 07.06.2025
Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի ՈւկրաինաԿանադայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 25 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և խցանումներից պաշտպանող սարքեր, հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Կանադան արդեն 64 Coyote զրահափոխադրիչ էր ուղարկել Կիև։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին […] ...
18:45 07.06.2025
ԱՄՆ-ը դժգոհ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից. BloombergԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ դժգոհ են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից, հաղորդում է Bloomberg-ը։ «Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշել են, որ տպավորված են հարձակումից, կային նաև դժգոհության նշաններ, որ դա միայն կամրապնդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայքարը շարունակելու վճռականությունը», – ասվում է գործակալության կայքում՝ հղում […] ...
18:28 07.06.2025
Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնքՀունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։ Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա […] ...
18:13 07.06.2025
Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջևՈստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...