ՀՀԿ-ն Բուզանդի 1/3 հասցեում տարածք էր վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց 250 դրամ վճարելով. Հակոբ Կարապետյան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+38.09 oC

ՀՀԿ-ն Բուզանդի 1/3 հասցեում տարածք էր վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց 250 դրամ վճարելով. Հակոբ Կարապետյան 

13:40 17.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում, նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով:

«Օրինակ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494 քմ տարածք է վարձակալել՝ 1 քմ-ը 250 դրամով:
Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության վրա, Վերնիսաժի հարևանությամբ գրասենյակային տարածք՝ մետրը 250 դրամով:

Համեմատության համար, օրինակ` Զեյթունում ես բնակարան եմ վարձակալում՝ մետրը մոտ 1800 դրամով: Սովորական տուն՝ համեստ «եվրառեմոնտով» ու սովետական կահույքով: Զեյթունում: 

Ասում են՝ Բուզանդի շենքի վիճակն էնպիսին է, որ տարածքի վարձակալության գինը բարձր լինել չի կարող: Օքեյ, բայց էդ դեպքում ևս մի համեմատություն. նույն շենքում մեկ այլ կուսակցություն՝ Հայաստանի կոմկուսը տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով քառակի ավելի՝ 1000 դրամ»,- գրել է Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

15:12 30.07.2025

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...

SHANTNEWS

15:00 30.07.2025

SHANTNEWS

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես.  Փոլ Ֆելդեր

14:58 30.07.2025

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ Ֆելդեր

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

14:47 30.07.2025

Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

14:35 30.07.2025

Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Կարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

14:24 30.07.2025

«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...

BACK_TO_TOP