19:00 25.11.2018
«Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը ներկայացնում ենք ստորև․ «Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ […]
17:51 25.11.2018
«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Մեր համոզմունքն այն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք […]
17:22 25.11.2018
«Մենք ուզում ենք, որ մարդիկ ՀՀ-ում աշխատելու ու արժանապատիվ վաստակելու հնարավորություն ունենան: Դա ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի ՀՀ-ում, և սա պետք է լինի աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Փաշինյանը շեշտել է, որ իրենց համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր […]
16:45 25.11.2018
Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Տեղեկացնեմ, որ. ✅ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ ✅ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու […]
16:08 25.11.2018
ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ գործած 14 խումբ արարքի համար, որոնցից 9-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեին, իսկ 5-ը՝ Հատուկ քննչական ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էՔննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Քրեորեն հետապնդելի են համարվում հետևյալ արարքները. – Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող […]
15:41 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։ Այսօր ավելի վաղ Փաշինյանն ուղիղ տեսակապով տեղեկացրել էր վաղվա քարոզարշավային գրաֆիկի մասին։
15:29 25.11.2018
ԵՄ 27 երկրների առաջնորդներն իրենց կողմից հաստատել են Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «ԵՄ 27 երկրները հավանություն են տվել դուրս գալու համաձայնագրին և ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագրին»,-գրել է նա իր թվիթերյան էջում։ Գործակալությունը նշում է, որ Իսպանիան գոհ է […]
14:00 25.11.2018
Մարդիկ, որոնք օրական մի քանի անգամ ինքնալուսանկար են անում և տեղադրում սոցկայքերում, կարող են հոգեկան շեղում ձեռք բերել, որի անունն է անձի նարցիստիկ խանգարում, այս մասին հոգեբաններն ահազանգում են վաղուց։ Մարդկության մոտ 1 տոկոսը տառապում է նարցիսիզմով: Նարցիսիզմին բնորոշ է չափից դուրս ինքնասիրահարվածությունը և չափազանց բարձր ինքնագնահատականը, որն իրականությունից սովորաբար հեռու է լինում: Նարցիստական անհատականությունները […]
13:10 25.11.2018
«Այսօր սկսեցինք Օպերայի հարակից տարածքի գովազդային վահանակների ապամոնտաժման և տեղափոխման գործընթացը»,-այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ «Շնորհակալություն այն տնտեսվարողներին, որոնք, անսալով մեր խնդրանքին, ապացուցեցին, որ Երևանի հանդեպ սերը վեր է գործարար շահերից»,– գրել է Մնացականյանը։
12:45 25.11.2018
Ինչպես հայտնի է, այսօր քարոզարշավի հաջող ընթացքի համար պատարագ է մատուցվել։ Այն մատուցվել է ոչ թե Մայր Տաճարում, այլ Սուրբ Գայանե վանքում: Նման որոշման պատճառի մասին խոսել է «Սուրբ Գայանե»-ի հոգևոր հովիվը․ «Մարդիկ գալիս են էստեղ, որովհետև հայտարարվեց, որ Մայր Տաճարը ժամանակավոր փակ պետք է լինի, հիմնանորոգման հարցեր կան էնտեղ, ու բավական ժամանակ է, որ […]
11:35 25.11.2018
Հալեպում քլորով արկերի կիրառման պատճառով տուժել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստակայանը։ Հիշեցնենք, որ երեկ Հալեպը գնդակոծվել էր ահաբեկիչների կողմից։ Սիրիայի բանակը պատասխան հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին։ Հալեպի ոստիկանական վարչության պետ, գեներալ Իսամ ալ-Շալլին հարձակման պատասխանատվությունը բարդել է Հալեպից հյուսիս տեղակայված «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների վրա։ Գեներալի խոսքով՝ գնդակոծման […]
10:50 25.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի ոլորաններում և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:45 25.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ. «Սիրելի՛ hայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ […]
10:37 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է նրանց, ովքեր խոսում են երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. «Հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։ Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել։ […]
01:26 25.11.2018
Հալէպի տարբեր շրջաննեեր ժամ մը առաջ ենթարկուած են ծանր հրթիռարաձկումներու։ Այս մասին լուրը տրուած է «Շապաքաթ հայ ալ զահրաա» ֆէյսպուքի էջը։ Աղբիւրը նաեւ մտահոգիչ լուրեր հաղորդած է` յայտնելով, որ նետուած հրթիռները կը պարունակեն քիմիական նիւթեր։ Իր կարգին, «Սփութնիք» լրատուական գործակալութիւնը յայտնած է, որ նախնական տուեալներով, եղածը քիմիական յարձակում է, որուն հետեւանքով հիւանդանոց փոխադրուած են աւելի […]
00:26 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված «ամոթալի հրապարակումներին»։ «Հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․ 1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից: 2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին […]
19:48 24.11.2018
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»: Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»: «Հպարտանում եմ բոլորովդ: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ […]
18:48 24.11.2018
Այսօր համաերևանյան երթի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առանցքային երկու նախարարություններում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում նախարարական պորտֆելները չեն փոխվելու: «Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը պահելու են իրենց նախարարական պորտֆելները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:32 24.11.2018
Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի համապետական ցուցակների ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են։ Այդ տարիքի երիտասարդների առաջադրել են բոլոր ուժերը, բացի Դաշնակցությունից։ Մյուս կողմից՝ ամենատարիքով թեկնածուն նույնպես ՀՅԴ-ից է՝ ծնված 1935 թվականին (այստեղ և հաջորդիվ մենք կխուսափենք թեկնածուների անունները նշելուց)։ Բայց, այսպես թե այնպես, այս ընտրություններն առանձնահատուկ են երիտասարդների մասնակցությամբ։ Ցուցակներն ուսումնասիրելով՝ […]
18:23 24.11.2018
Երեկ GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը նախնական տվյալներով 68.3 տոկոս է ստանալու խորհրդարանում: Այսօր համաերևանյան երթի ժամանակ լրագրողներն այս ցուցանիշների վերաբերյալ հարց ուղղեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հարցին, թե այս ցուցանիշը բավարարո՞ւմ է, […]
17:44 24.11.2018
«Մեր ծրագրում հայեցակարգային դրույթներով ենք խնդիրները ձևակերպել: Այնտեղ կան դրույթներ, որտեղ մենք ասում ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցներին սահմանափակող դրույթները պետք է հանենք»,- այս մասին քիչ առաջ համաերևանյան քայլերթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Սահմանադրության հավանական փոփոխությունների մասին` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ որպես այդպիսին` իրենց ծրագրում չի լինելու Սահմանադրության փոփոխության մասին կետ: […]
17:38 24.11.2018
«Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն այսօր իրենց նախընտրական ծարագիրն են ներկայացրել և նաև ասել, որ իրենց խորհրդանիշն աղավնին է: «Աղունիկը, գիտեք, որ մաքրության սիմվոլն է, և քանի որ մենք այստեղ հնարավորություն չունենք թռցնելու կենդանի աղունիկներ, հետևաբար, հարկ համարեցինք մեր գրասենյակի սիմվոլը ներկայացնող աղունիկը մեզ հետ պտտել նաև այս 12 օրերի ընթացքում: Բայց խոստանում ենք, որ […]
17:04 24.11.2018
«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է իր ցանկությամբ: Հիշեցնենք` մեկուկես տարի առաջ՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի վարկանշային թեկնածուն էր: Այդ ժամանակ կուսակցությունը հաշվի էր առել այն հանգամանքը, որ Ցոլակյանի հեղինակությունը […]
16:55 24.11.2018
Նաթվի գինը համաշխարհային շուկայում նորից կտրուկ ընկել է․ ադրբեջանական տեսակի գինը կանխատեսվածից ավելի շատ է նվազել, երեկվա համեմատությամբ՝ 5,7 տոկոսով։ Սա կարող է պատճառ հանդիսանալ, որ ադրբեջանական մյուս տարվա բյուջեում ուղղակի չբավարարեն ֆինանսները։ Երեկվա 65 դոլարից մեկ երեկոյի ընթացքում ադրբեջանական նավթի գինը հասել է 61,25 դոլարի, և հավանաբար շարունակելու է նվազել։ Հերթական էժանացման պատճառը եղել […]
16:54 24.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր քայլերթի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը այն մասին, որ Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, Փաշինյանն ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական […]
16:43 24.11.2018
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի զանգվածային ցույցեր են: Մարդիկ պահանջում են Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Radio Praha-ն: Հազարավոր մարդիկ հավաքվել էր հին քաղաքի՝ Պրաժսկի Գրադի հրապարակում և անցկացվել Ստարոմեստսկայա հրապարակում, որը գրեթե ամբողջությամբ լիքն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդիմադիրները չէին կարողացել բավարար չափով քվեներ հավաքել Բաբիշի կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Քաղաքական նոր ճգնաժամը Չեխիայում ծագել […]
16:12 24.11.2018
Իրանի դեմ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների թիրախում իրանական նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու վերջնական նպատակն այդ երկրի տնտեսության կազմաքանդումն է, քանի որ իրանական տնտեսությունը կառուցվում է նավթային արտարժույթի շնորհիվ: 8 պետություն՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Թայվանը, դեռ որոշ ժամանակ իրավունք […]
15:36 24.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումն իբրև խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Նա նաև հայտնեց, որ գործով դատական նիստի օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ […]
15:30 24.11.2018
Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]
15:13 24.11.2018
Այսօր՝ ՕԵԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից սատարել է Հայաստանում ապրիլին տեղի ունեցած քաղաքական գործընթացները: «Մենք համոզված կողմնակիցն ենք եղել այն թեզի պնդման, որ, իսկապես, Հայաստանում հասունացել էր արմատական քաղաքական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը: Այդ մասին բազմիցս խոսել եմ իմ ելույթների ժամանակ և դա նաև ցուցաբերել եմ իմ վարքագծով, […]