14:51 24.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ՕԵԿ ծրագրի շնորհանդեսը. «Ես հիմա այսպես՝ դատարկ ձեռքերով, ոչ մի թուղթ չեն տվել ինձ, ոչինչ չկա, պետք է ներկայացնեմ մեր նախընտրական ծրագիրը, սա էլ է շատ հետաքրքիր: Սա, իհարկե, մեր շտաբի փայլուն աշխատանքի արդյունքն է, բայց ես կփորձեմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները»,- իր բացման խոսքում նշել է […]
14:43 24.11.2018
Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք արել է ամռանը Հայաստան կատարած այցի ժամանակ: Լուսանկարներում Ալեքսիսը ներկայացրել է վերջերս իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին: https://www.instagram.com/p/Bqiwf8slX7h/ Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ներկայացրել է Shakmat կոնյակին նվիրված […]
14:17 24.11.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին մի քանի լրատվամիջոցի տարածած հրապարակմանն այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետներին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն: «Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն […]
14:14 24.11.2018
Սասունիկ գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում: Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:46-ին փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին: Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին` ժամը […]
13:52 24.11.2018
Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք որոշումներ, քննարկումներ կան ընտրություններից հետո ձևավորվելիք ԱԺ ղեկավար կազմի վերաբերյալ: Մեր թղթակցի դիտարկմամբ՝ արդեն որոշ անուններ են շրջանառվում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախագահի պաշտոնում քնմնարկվում է «Ելք» դաշինքի անդամներ Լենա Նազարյանի, Ալեն […]
13:31 24.11.2018
Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն: Այս մասին այսօր, SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մեր թղթակիցը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել է՝ մեծամասնություն կազմելու դեպքում իրենք միանձնյա՞ կառավարություն կկազմեն, թե՞ այլ ուժերի հետ համաձյանություն ձեռք կբերեն: «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը: Պետք է ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն»,- […]
13:25 24.11.2018
Իլհամ Ալիևի՝ Մինսկ այցից հետո հայտարարվեց, որ Ադրբեջանը սպառազինություն գնելու նոր պայմանավորվածություններ ունի Բելառուսի հետ։ Մինչ այդ էլ Բելառուսը շարունակում էր «Պոլոնեզ» հեռահար հրթիռների մատակարարումը Հայաստանի հակառակորդ երկրին։ SHANTNEWS.am-ը հակիրճ ներկայացնում է, թե մինչև հիմա ինչ զինատեսակներ է Ադրբեջանը գնել Հայաստանի դաշնակից Բելառուսից և առաջարկում է ▼ և ▲ կոճակների միջոցով քվեարկությամբ ինքնուրույն որոշել, թե դրանցից […]
13:12 24.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող քայլերթի մասնակիցներն այս պահին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են: Փաշինյանը երթի ժամանակ հայտարարել է՝ քաղաքական հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է տնտեսական հեղափոխություն իրականացվի: «Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի տնտեսությունը բարձրացնելու է նոր մակարդակի: Եվ ուրեմն, չկասկածեք, որ ՀՀ-ն լինելու է տնտեսապես հզոր, տնտեսական գործունեության համար բարենպաստ երկիր, և ՀՀ քաղաքացիները հարյուր-հազարավորներով իրենց […]
13:04 24.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շտապօգնության մեքենայի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառմամբ. «Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել»: Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել, տեղեկացրել, որ շտապօգնության մեքենաների վրա այլևս դրոշներ չկան: «Շտապօգնության մեքենայի վրա […]
12:45 24.11.2018
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու՝ նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ մրցակցային ինչպիսի վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից: Եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից […]
12:31 24.11.2018
Նոյեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կորած երեխայի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանի հետ: Գյուղապետը հայտնել է, որ երեխան տղա է, համեստ, լավ սովորող, ընտանիքը որևէ խնդիր չի ունեցել շրջապատի հետ: «Խելոք, հանգիստ ընտանիք է, 2 տարի առաջ են Արցախի Քարվաճառից տեղափոխվել մեզ մոտ»,- հայտնել է Սասունիկի գյուղապետը՝ նշելով, որ ամբողջ գիշեր […]
12:26 24.11.2018
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին և ներկայացրեց ձեռքբերումները, կատարված աշխատանքները, բազմաոլորտ ուսումնասիրությունների ամփոփ իրավիճակը: «Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով՝ Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով, ներկայում աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի […]
12:20 24.11.2018
Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական […]
11:53 24.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանում այս պահին ընթանում է քայլերթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Քայլերթի ժամանակ Փաշինյանն ավանդական կոչերն է հնչեցրել ու ողջունել երթի մասնակցիներին: Նա նշել է՝ այսօրվա երթն այն քայլարշավի ամփոփումն է, որ իրենք սկսել են մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից: «Մենք այսօր ոչ թե ավարտում ենք այդ երթը, այլ սկսում […]
11:19 24.11.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
11:09 24.11.2018
Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Այս մասին, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ եք բոլոր վարչական շրջաններում քայլերթ իրականացնել, Փաշինյանը պատասխանել է, թե «փորձելու են»: «Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- ասել է Փաշինյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյոք դժվար […]
11:00 24.11.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը թվիթերյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված երեխաների պաշտպանությանը: Ակցիայի կազմակերպիչը Save the Children կազմակերպությունն է, որը զբաղվում է երեխաներին օգնելով՝ կրթություն ստանալու, առողջական խնդիրները լուծելու, բռնությունից զերծ պահելու և այլ հարցերում: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է «զոհաբերել» 2 ֆունտ սթերլինգ և հագնել ամանորյա սվիտեր: @MatteoGuendouzi‘s hair in slow-mo We’ve teamed up with […]
10:33 24.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:09 24.11.2018
Քայլում ենք, քայլում ենք, քայլում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով․ ««Իմ քայլը» շարժման հարթակը կատարել է ժողովրդի արած ստանձնած բոլոր պարտավորությունները։ Հայաստանում չկան և այլևս չեն լինելու արտոնյալներ։ Իշխանությունը վերադարձված է ժողովրդին։ Այսօրվա մեր երթը նվիրված է մեր պարտավորությունների ի կատար ածմանը»։ Երթուղու գումարային երկարությունը 26 կմ […]
09:40 24.11.2018
Նոյեմբերի 24-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի տարածքում. ժամը 03:35-ին […]
22:39 23.11.2018
«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ը և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը։ Այս մասին տեղեկացրին «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ից, 2017-ի հուլիսին «Թումո»-ի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին «Թումո»-ի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։ Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնն […]
21:14 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման […]
20:30 23.11.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին «ահազանգում են», որ իրենց երկրի ղեկավարությունը հրավիրված չէ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆորումին, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատվավոր հյուրերի շարքում են: Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ […]
20:08 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները, որոնք փակցված են ընտրատեղամասերում, դեռևս համարվում են նախնական: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախնական ընտրացուցակներով, Գյումրին ունի 124.523 ընտրող, իսկ քաղաքի մշտական բնակիչների թիվը 117.000-ն է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ինչպես նախորդ ընտրություններին, հիմա էլ ընտրողների ցուցակային թիվն ավելին է քաղաքի մշտական բնակիչների թվից: Սա բացատրվում է նրանով, որ […]
20:00 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 13 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի հանրապետական կուսակցություն […]
19:24 23.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում […]
19:18 23.11.2018
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում […]
18:44 23.11.2018
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքի պահին ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանին հարվածած «Boeing-737» ինքնաթիռի օդաչուները կհարցաքննվեն տրանսպորտային անվտանգության կանոնների խախտման գործով իբրև վկաներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ներկայում անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուներին հարցաքննում են իբրև վկաների»,- ասել է գործակալության աղբյուրը: Կատարվել է նաև ինքնաթիռի մանրակրկիտ զննություն: Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 21-ին «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա […]
18:26 23.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]