12:45 24.11.2018
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու՝ նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ մրցակցային ինչպիսի վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:
Եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն, 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինը այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5 %, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան:
Իրավիճակը նույնն է սոցիալական կարևորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ է զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից հասնելով 56%-ի: ( Ապրանքային շուկաների ցանկն ամբողջությամբ կցվում է):
1 տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն իրականացրել է թվով ավելի քան 113 ոլորտային ուսումնասիրություն Ընթացիկ տարվում Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ոլորտային 113 ոլորտային ուսումնասիրություն մրցակցային հնարավոր խնդիրների բացահայտման նպատակով: Ուսումնասիրությունների գերակշիռ մասը իրականացվել է առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության, հանքարդյունաբերության, ինչպես նաև արտադրության, առողջապահության, գյուղատնտեսության և հեռահաղորդակցության ոլորտներում: Կատարված աշխատանքի արդյունքում բացահայտվել, ինչպես նաև շատ դեպքերում կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ:
2018-ին բացահայտված ավելի քան 202 խնդրահարույց դեպքեր ուղարկվել են պետական այլ գերատեսչություններին Հանձնաժողովի կողմից կատարված հարյուրավոր ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ բոլոր մրցակցային խնդիրներն են գտնվում ՀՀ մրցակցային մարմնի կարգավորման դաշտում: Բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: Այսպես, ընթացիկ տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ավելի քան 202 խնդրահարույց գործեր, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: Բոլոր դեպքերը ուղարկվել են համապատասխան պետական կառույցներին, որոշ դեպքերում դրանց մասին տեղեկացվել է նաև իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ թեև նախկին տարիների համեմատ, պետական գնումների ոլորտում խախտումներն անհամեմատ նվազել են, սակայն դեռևս շարունակում են արդիական մնալ մրցակցության տեսանկյունից խնդրահարույց դեպքեր:
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...