TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Գլխավոր

Համաներմամբ ո՞ր երկրների քաղաքացիներ են ազատ արձակվել

17:21 07.11.2018

Համաներմամբ 13 օտարերկրացի է ազատ արձակվել, այդ թվում՝ 7-ը Իրանի, 2-ը ՌԴ-ի, 1-ը Վրաստանի, 1-ն էլ Սերբիա քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։00-ի դրությամբ՝ տարբեր քրեակատարողական հիմնարկներից 330 դատապարտյալ է ազատ արձակվել:

̰
ՀՀ ՊՆ վթարված բեռնատարում 21 զինծառայող է եղել

17:15 07.11.2018

Զինծառայողների տեղափոխող և վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը` թափքում: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս տեղեկացրել է, որ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: https://www.facebook.com/arcrun/posts/1987808021254796 SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիս-Կուբթալի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատար մեքենայի շրջվելու հետևանքով զոհվել […]

̰
«Վերածնունդ» ծրագրի առումով ԿԲ-ն որևէ հանձնառություն չունի և չի ունեցել. ԿԲ հայտարարությունը

16:36 07.11.2018

Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկը ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը: Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել: Կողմերը […]

̰
Կոտայքի և Շիրակի մարզպետները խորհրդարանական ընտրություններին կներկայացնեն ՔՊ-ն

16:20 07.11.2018

Կոտայքի և Շիրակի մարզպետներն այսօր խորհրդարանում անդրադարձել են առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ իրենք ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում և կփորձեն իրենց տարածքներում կուսակցության համար ապահովել առավելագույն ձայներ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքերով՝ Սասուն Միքայելյանի հետ ինքը կպայքարի իրենց ներկայացրած կուսակցության հաղթանակի համար, թեև ներկայացված կլինեն ռեյտինգային ցուցակներով: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ վստահություն է […]

̰
Հայաստանում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող 2-րդ և 3-րդ կարգի զինհաշմանդամի 1492 ընտանիք

16:18 07.11.2018

Հայաստանի կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ վերաբաշխում է կատարվելու ՀՀ ՊՆ բյուջեում։ 500 միլիոն դրամ հատկացվելու է երկրորդ կարգի 62 զինվորական հաշմանդամների ընտանիքների բնակարան կամ դրա գնման վկայագիր տրամադրելուն։ Եթե բյուջեի գործող տարբերակով նախատեսված է այդ ընտանիքներից 20-ի համար գնել բնակարան, իսկ 42-ին տալ վկայագիր, ապա այս ընթացքում […]

̰
Արսեն Թորոսյանն առաջադրվելու է իբրև ռեյտինգային թեկնածու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար

16:06 07.11.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Նորք-Մարաշ, Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն համայնքները: Թորոսյանն ասաց, որ պատրաստ է ընտրություններից հետո շարունակել պաշտոնավարել իբրև առողջապահության նախարար: Նա ասաց, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագրին» շատ ձայներ բերելու համար, […]

̰
Ավտովթարի պատճառով մահացած 4 զինծառայողների անունները հրապարակվեցին

16:01 07.11.2018

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատար մեքենայի շրջվելու հետևանքով զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ։ Նրանց անունները հրապարակեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, […]

̰
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

15:52 07.11.2018

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար մեքենա է շրջվել. 4 զինծառայող մահացել է, մի քանիսը վիրավոր են։ ShantNews.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողների անունները, Հովհաննիսյանի խոսքերով, կհրապարակվեն քիչ անց։

̰
Հարկ պետք է վճարվի այն երկրում, որտեղ հավելյալ արժեք է ստեղծվել. Երևանում մեկնարկել է BEPS-ին նվիրված ժողովը

15:36 07.11.2018

Այսօր մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում BEPS-ի (հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը) իրագործման համապարփակ համակարգին նվիրված 4-րդ տարածաշրջանային երկօրյա ժողովը: Այն համատեղ կազմակերպում են Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպությունը(OECD), Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավվելու BEPS ծրագրին: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և […]

̰
ԱԻՆ-ը միացել է Վանաձորում կորած երեխայի որոնման աշխատանքներին

15:34 07.11.2018

ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը, անդրադառնալով Վանաձորում կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության իրենց գործընկերներին միացել է նաև ԱԻՆ-ը: ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյոմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Վանաձոր քաղաքի Մարգարյան […]

̰
12-ամյա Արթուր Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն

15:20 07.11.2018

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: Ոստիկանությունն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:  

̰
Արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր անձնագրային ծառայությունները նոյեմբերի 10-ին և 11-ին կաշխատեն հերթափոխով

15:12 07.11.2018

«ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում […]

̰
Բնապահպանության նախարարությունը հէկերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները

15:00 07.11.2018

Բնապահպանության նախարարությունը հանրապետության տարածքում գործող բոլոր հէկերի սեփականատերերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները, մասնավորապես տեղադրել ջրաչափեր: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Խախտումները վերացնելու համար ժամկետ է նշվել, սակայն հէկերի գործունեությունը չի դադարեցվել: Ի դեպ, նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում որոշ հէկեր ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրական ծավալները: […]

̰
«Վեոլիա Ջուր»-ը չի ցանկանում մեկնաբանություններ անել 20 մլն դրամ տուգանքի վերաբերյալ

14:54 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հանձնաժողով էր դիմել ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը: Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը  միայն մեկ […]

̰
Հայաստանը էկոլոգիապես ամենամաքուր երկիրն է տարածաշրջանում. հետազոտություն

14:30 07.11.2018

Numbeo հետազոտական կայքը հրապարակել է 102 երկրների վարկանիշն ըստ էկոլոգիական աղտոտվածության ցուցանիշի:  Ուսումնասիրությունների հիմքում առաջին հերթին օդի և ջրի աղտոտվածության ցուցանիշներն են: Առաջին տեղում, այսինքն՝ աշխարհի ամենաաղտոտված երկիր է համարվել Մոնղոլիան, երկրորդ տեղում Աֆղանստանն է, ապա Մյանմարը, Բանգլադեշը, Նիգերիան: Ցուցակի ամենավերջին տեղում, այսինքն՝ ամենամաքուր երկիր է համարվել Ֆինլանդիան, որին նախորդում են Իսլանդիան, Էստոնիան, Շվեդիան և Նորվեգիան: […]

̰
Վանաձորում աուտիզմ ունեցող երեխա է կորել

13:22 07.11.2018

Ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: «Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից […]

̰
ՀՀ քաղաքացին «ամենասուրբ» ռեյտինգային թեկնածուի խաթր չի գնա և չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը. Մարուքյան

13:04 07.11.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ քաղաքացին կորոշի՝ իրենք կլինե՞ն ընդդիմություն, թե՞ ոչ: Այս մասին նա խոսել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Լրագրողները հարց են ուղղել նաև ՀՀԿ-ի հնարավորությունների մասին: Մարությանն ասել է, որ այդ ուժն այլևս ձայներ չի ստանա: «Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին […]

̰
Մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 մլն դրամով

12:37 07.11.2018

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում քննարկվում էր «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով: Նիստի ժամանակ ներկայացվեց «Արազեն» ընկերության հայտը՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության: Հաշվի առնելով, որ, փաստացի, Հայաստանի Հանրապետությունում միայն […]

̰
Համաներման արդյունքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 7 իրանցի

11:25 07.11.2018

Հայաստանում տեղի ունեցած համաներման արդյունքում Իրանի 7 քաղաքացի ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ Դեսպանատնից նաև տեղեկացրել են, որ համաներման շրջանակներում դիտարկվում է նաև Իրանի դատապարտված մյուս քաղաքացիներին ազատ արձակելու կամ արտահանձնելու՝ Իրան տեղափոխելու հնարավորությունը։

̰
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վիգեն Սարգսյան

10:29 07.11.2018

«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանը: Նա մասնավորապես ասել է, որ ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր […]

̰
Հարգելի՛ տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր սեփականությունը չեն. Անահիտ Բախշյանն ահազանգում է

10:27 07.11.2018

Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողներին մտնել դպրոցի տարածք: Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց: Ահա […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու մուսուլման կին է ընտրվել

08:12 07.11.2018

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու մուսուլման կին է ընտրվել։ Նրանք ընտրվել են Մինեսոտայից և Դեթրոյթից։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը։ Մինեսոտայից Իլհեն Օմարը Սոմալիից է։ Ավելի վաղ նա հաղթել էր նահանգի շրջաններից մեկում անցկացված «փրայմերիզում»։ Նա ընտանիքի հետ փախել էր Սոմալիից արյունալի քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը նրանք 4 տարի ապրել […]

̰
Գերմանական դատարանն արգելել է դեսպան Աշոտ Սմբատյանի մասին անհիմն պնդումներ տարածել

07:32 07.11.2018

Հետևելով Գերմանիայում, այսպես կոչված, հայկական մաֆիայի բացահայտման մասին գերմանական մամուլում տարածված աղմուկին, Shantnews.am-ին հայտնի դարձավ, որ գերմանական դատարանը հայանպաստ որոշում է կայացրել. մասնավորապես դատական մարմիններն արգելել են մի շարք ԶԼՄ-ների՝  Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ներքաշել այս գործընթացում և անհիմն կերպով նշել նրա անունը: Այս արգելքը խախտելու համար դատարանը […]

̰
25 տարվա ընթացքում աշխարհում 1293 լրագրող է սպանվել

00:48 07.11.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է 1993 թվականից մինչ օրս սպանված լրագրողների ու լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների ցանկ, և այդ ցանկում կա 1293 անուն։ Ցանկը ստեղծվել է լրագրողների նկատմամբ իրականացված հանցագործությունների քննության ընթացքին հետևելու համար։ Հայաստանում, ըստ այդ ցանկի, որևէ լրագրող չի սպանվել։ Վրաստանում սպանվել է 4 լրագրող, Ադրբեջանում՝ 3, Իրանում՝ 1, Թուրքիայում՝ 13։ Թուրքիայում սպանված լրագրողների թվում է […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Գերմանիայում հայերի հանցախմբի գործունեության շուրջ

22:55 06.11.2018

Գերմանական լրատվամիջոցներում հայտնված լուրերը հայկական մաֆիոզ խմբավորումների մասին, քննարկվում են ոչ միայն Գերմանիայում, այլև Հայաստանում: Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել իր ձևակերպմամբ՝ հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը՝ պաշտոնական Երևանի միջոցով նպաստելու բացահայտումներին: Գերմանիայի իրավապահ մարմիններն անձամբ են քննում […]

̰
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն․ Մ․ Բիչախչյան

22:13 06.11.2018

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Հիշեցնում ենք, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության […]

̰
Գյումրիում 20-ամյա ռուս կնոջ  նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդը գրավի դիմաց ազատ է արձակվել

21:58 06.11.2018

Այսօր՝  նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:00 սահմաններում, 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել գյումրեցի 28 – ամյա երիտասարդը, որը կասկածվում է 20-ամյա ռուս կնոջ  նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 28-ամյա երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը: «Այն, որ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց իմ պաշտպանյալը, ամեն դեպքում, մենք […]

̰
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

21:25 06.11.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-«Զանգեր», Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել

21:13 06.11.2018

Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, զոհվել էր 18 մարդ, ավելի քան 60-ը տարբեր աստիճանի վնասվածք էին ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. […]

̰
Ժամը 20:00-ի դրությամբ 294 դատապարտյալ է ազատ արձակվել ՔԿՀ-ներից

20:57 06.11.2018

Ժամը 20:00-ի դրությամբ տարբեր քրեակատարողկան հիմնարկներից 294 դատապարտյալ է ազատ արձակվել: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: Ներկայացնում ենք ազատ արձակվածների թիվը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների: «Նուբարաշեն» ՔԿՀ–16 «Արթիկ» ՔԿՀ–24 «Վանաձոր» ՔԿՀ –2 «Վարդաշեն» ՔԿՀ–42 «Գորիս» ՔԿՀ–5 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–12 «Հրազդան» ՔԿՀ–24 «Աբովյան» ՔԿՀ–20 «Սևան» ՔԿՀ–80 «Կոշ» ՔԿՀ–38 «Արմավիր» ՔԿՀ – 31  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – […]

̰
BACK_TO_TOP