19:15 06.11.2018
Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]
18:59 06.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասուլիս է հրավիրել ու պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ է լինելու Կասկադի վերևի՝ անավարտ հատվածի հետ: «Կասկադի վերևի հատվածը, ճիշտն ասած, երևի ամենացավոտ բանն է, որովհետև ամենակարևոր ճարտարապետական գիծը մեզ մոտ անավարտ է: Իհարկե, ցանկալի կլինի, որ Կասկադն ավարտվի, […]
18:43 06.11.2018
Ադրբեջանի դատարաններից մեկը սկսել է քննել Հայաստանի քաղաքացի, հուլիսին անզգուշությամբ Ադրբեջանում հայտնված ու այժմ այնտեղ որպես հայկական բանակի դիվերսանտ ներկայացվող Կարեն Ղազարյանի գործը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածով: «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ», […]
18:42 06.11.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր […]
18:22 06.11.2018
Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հանդիպում է ունեցել բնապահպանների, առողջապահության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի հանքարդյունաբերության վիճակը: Բնապահպաններին հետաքրքրել է, թե ինչ կարգավիճակ ունեն այն միջազգային կազմակերպությունները, որոնք հրավիրվել են և հրավիրվում են բնապահպանության նախարարության կողմից ու կատարում են որոշակի հետազոտություններ: «Մենք ուզում ենք հասկանալ Ամուլսարի հարցում ո՞ր կազմակերպությունն […]
17:58 06.11.2018
«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների […]
17:47 06.11.2018
«Մենք վստահում ենք, Փաշինյանի կողքին ենք, հեղափոխությունը կատարել ենք միասին»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի` եթե ոչ թե ԲՀԿ-ն, այլ Փաշինյանի կուսակցությունը դառնա իշխանություն, պատրա՞ստ է արդյոք նախկինում խոստացած միլիոնավոր ներդրումները բերել Հայաստան, կա՞ արդյոք վստահություն Փաշինյանի իշխանության նկատմամբ: Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ ներդրումներ մշտապես արվում են, և որ […]
17:41 06.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 6-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 81 անձ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանցից մեկի հետ: «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր պատրաստվում է դուրս գալ Պետրոսյան Սասունիկ անունով դատապարտյալը: […]
17:34 06.11.2018
BetConstruct-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված իր նոր Fasttoken պրոդուկտը։ Fasttoken-ը Ethereum blockchain-ի վրա հիմնված լիակատար ապակենտրոնացված լուծում է, որն ապահովում է 100% թափանցիկություն և անվտանգություն բոլոր մասնակից կողմերի համար, այն է՝ խաղացողների, պրովայդերների, օպերատորների և աֆիլեյտների: Համակարգը կառուցված է չափազանց հարմարավետ ինտերֆեյսի հիմքով, ինչը ապահովում է վերջինիս պարզությունը և հասանելիությունը: «Ոլորտում ձեռք բերած ավելի քան […]
17:08 06.11.2018
«Մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք: Կլինի՞ Պետրոս Ղազարյան մեր ընտրական ցուցակում, թե՞ ոչ, կքննարկենք, կտեսնենք: Կարող ա նա ծանրաբեռնված լինի Հ1 տեղափոխվելուց հետո»,- նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի հարցին, որ ներկուսակցական խմորումներ կա՞ն, մասնավորապես՝ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը դուրս են եկել կուսակցությունից, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Իրանց […]
16:56 06.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու, քանի որ ովքեր այս տարածքում առաջադրվել են, ուզում են, որ ես չլինեմ, դրա համար ես չեմ դնում, հարգում եմ այդ ցանկությունը»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ցուցակում չընդգրկվելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, Ծառուկյանը պատասխանել է՝ ոչ: «Առանց Զոհրաբյանի «Բարգավաճը» […]
16:23 06.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 15:30-ի դրությամբ քանի՞ անձ է ազատ արձակվել համաներմամբ: «2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ի ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել` «Նուբարաշեն» ՔԿՀ […]
16:20 06.11.2018
«Դե, որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի, որ տարածվում են»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, որ լուրեր են տարածվել, թե ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: SHANTNEWS.am-ի հարցին, թե որ կուսակցության համար ավելի հեշտ կլինի ձայներ բերել՝ ՀՀԿ-ի, որի ժամանակ […]
16:10 06.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ չի հաստատել շրջանառվող այն լուրերը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը մտադիր է առաջադրել Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Տեղյակ չեմ իր թեկնածության վերաբերյալ: Պաշտոնապես ես չեմ կարող այս պահին որևիցե հաստատում անել թեկնածուի վերաբերյալ»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որքանով է Հայաստանի […]
15:41 06.11.2018
Օրերս Հայաստանում էր գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արք. Միրզախանյանը: Օգտվելով առիթից՝ Shantnews-ը զրուցել է նրա հետ: -Սրբազա՛ն հայր, գործելով Վրաստանում, բնականաբար այդ երկրի քաղաքական կյանքին հետևում եք: Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքական իրավիճակը: -Կարծում եմ՝ Վրաստանում քաղաքական իրավիճակը կկարգավորվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլով, որովհետև Վրաստանի ժողովուրդն այնպիսի դժվար ժամանակներ է […]
15:40 06.11.2018
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, թե չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ՝ յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ: Այս երկար տարիների ընթացքում ես, իմ […]
15:34 06.11.2018
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հիմքում իսրայելական քաղաքականությունն է: Ըստ բանախոսի՝ այդ աստիճանի իսրայելամետ քաղաքականություն ԱՄՆ-ն դեռևս չի ունեցել, և ԱՄՆ ղեկավարությունը դա չի թաքցնում: Միաժամանակ, հակաիրանական պատժամիջոցների ճարտարապետը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, և պատահական չէր նրա այցը […]
15:24 06.11.2018
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինելու ընտրակաշառք: Խստագույնս պատժվելու է նման երևույթը՝ անկախ կուսակցության պատկանելությունից, անկախ նրանց ով լինելուն»,- այսօր հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: Նա վստահեցրել է, որ եթե ընտրությունները լինեին նույնիսկ առաջիկա կիրակի օրը, ոստիկանությունը լիովին պատրաստ է, տիրապետում է իրավիճակին ու ոստիկանության համար, ըստ էության, կապ չունի՝ ընտրությունները կանցկացվեն […]
15:01 06.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր փորձել է զրուցել համաներմամբ ազատ արձակված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Նա մեր թղթակցին տեղեկացրել է՝ հիմա այն հոգեվիճակում չէ, որ հարցազրույց տա: Հարությունյանի փոխարեն որդին՝ Շահենն է պատասխանել SHANTNEWS.am-ի հարցերին: Մեր հարցին՝ արդյո՞ք այս կերպ ազատումը Շանթ Հարությունյանի համար ընդունելի էր, Շահենը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելի […]
14:54 06.11.2018
Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները […]
14:14 06.11.2018
Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները: Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին […]
14:00 06.11.2018
06.11.2018թ., ժամը 08:20-8:30-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի […]
13:42 06.11.2018
«Ես բազմիցս արտահայտել եմ և պնդում եմ իմ դիրքորոշումը: Որպես իրավապահ կառույցի ղեկավար, որպես ոստիկան, կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որպես պատանդ ինչպես է վերաբերում այն հարցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները կարող են ազատ արձակվել համաներման արդյունքում, ասել է ՀՀ ոստիկանապետ […]
13:28 06.11.2018
ԼԳԲՏ ֆորումը Երևանում չի անցկացվելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները փորձել են հստակեցնել ոստիկանապետի դիրքորոշումը, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այդ ֆորումի անցկացմանը, ինչին ոստիկանապետը խնդրել է կոռեկտ հարցադրում ուղղել, քանի որ ինքը ոչ թե կողմ կամ դեմ է, այլ գտնում է, որ […]
13:15 06.11.2018
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08։25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
13:12 06.11.2018
«Արդյո՞ք նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա՛մ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կա՛մ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն […]
12:35 06.11.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ իրենք տեղյակ չեն եղել` երբ է հայրն ազատ արձակվելու, նա անակնկալ է արել: «Հայրս եկել է բակ, զանգել, որ դուրս գամ, այդ ժամանակ եմ իմացել»,- ասաց նա: Նշենք, որ […]
12:19 06.11.2018
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գինն աճել է 1.3%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. […]
11:34 06.11.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է ապօրինի շինարարությանը և կոչ արել այդկերպ շինարարական աշխատանքներ իրականացնողներին վերջ դնել այդ աշխատաոճին: «Ապօրինի շինարարությանը վե՛րջ, հողազավթմանը վե՛րջ, չի լինելու անօրինականություն, մի՛ ստեղծեք խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով կատարեք, մենք կանենք հնարավորը, որ հեշտացնենք […]
11:23 06.11.2018
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցերին: «Սա իմ առաջին հանդիպումն է լրատվականների հետ: Իմ գլխավոր աշխատանքներից մեկն է լինելու ճշտել գլխավոր ճարտարապետի գործառույթները, նա պետք է ունենա որոշակի գործիքակազմ: Պետք է այնպես լինի, որ հետո, եթե ուրիշն էլ լինի գլխավոր ճարտարապետ, հստակ ինստիտուտ աշխատի: «Պուճախային» աշխատանքին վե՛րջ, ամեն […]