TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Միհրան Պողոսյա՞նն է արդյոք խոշոր կաշառքի գործով պատասխանատու պատգամավորը․ ՀՔԾ պարզաբանումը

17:34 24.10.2018

Մամուլում տարածված տեղեկություններով՝ այն անձը, որը, ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Տեղեկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՔԾ մամուլի ծառայությանը: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց՝ պատասխան չկա: «Որևէ տեղեկություն չենք տրամադրում այս մասով, չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը: Հիշեցնենք, որ այսօր […]

̰
Հանրապետականը, եթե շանս էլ չունենա, միևնույն է, երկրի ամենակարևոր քաղաքական ուժն է մնալու. Գալուստ Սահակյան

17:28 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրել են գնահատել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում: «Գիտեք, ասեմ հետևյալը, որ ելույթի ամբողջական մի մասը ընդհանրապես կապ չուներ Հանրապետականի հետ, և Հանրապետականին ցուցումներ տալ` ինչպես պետք է շարունակել… Նախ՝ մենք դեմ ենք քվեարկելու, այսինքն՝ նախապես ինչ ասել ենք, այսօր էլ անելու ենք: Խնդիրները, էնքան եմ […]

̰
Երիտասարդ ընտանիքների վարկավորման համար զույգի տարիքների գումարային 70 տարի շեմը ևս սուբյեկտիվ է․ Ջանջուղազյան

17:18 24.10.2018

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով նախատեսված է, որ տուն կամ բնակարան գնելու արտոնյալ պայմաններ ստանալու համար երիտասարդ ընտանիքում ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց տվեց՝ ինչո՞վ է հիմնավորվում այս թիվը, արդյո՞ք ավելի արդյունավետ չէ գումարային տարիքը 80-ի հասցնելը։ «Եթե հիմնավորման մասին խոսենք, ապա հավասարապես […]

̰
Հոկտեմբերի 27-ին Երևանի ավագանու նիստ չի կայանա

16:54 24.10.2018

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք Երևանի ավագանու նիստը հետաձգվել է «Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ արագ արձագանքելու և իմ խնդրանքը կատարելու համար»,- գրել է Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Հայկ Մարությանին էր դիմել, քանի որ հոկտեմբերի 27-ը Հիշատակի օր է:  

̰
Համաներման մասին որոշումը ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերի 29-ին

16:00 24.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ […]

̰
Մենք փոքր շուկա ենք, չպիտի մտածենք՝ շուկան ոնց բաժանենք․ Փաշինյանը՝ մոնոպոլիաների դեմ պայքարի մասին

15:50 24.10.2018

Հայաստանում պետք է մտածել ոչ թե այն, թե ինչպես մոնոպոլիաներ թույլ չտալ, բաժանել բաժինների, այլ մտածել, թե ինչպես պետք է մեծացնել տնտեսությունը և արտահանում անել, որովհետև այստեղի շուկան փոքր է։ Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում պետք է մտածել, թե ինչ արտադրել արտահանելու համար, քանի որ […]

̰
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ

15:28 24.10.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: ԱԻՆ […]

̰
Երուսաղէմի մէջ ծեծի ենթարկուած են Ղըպտի կրօնաւորներ

15:19 24.10.2018

Ղըպտի կրօնաւորներ այսօր ծեծի ենթարկուած են Երուսաղէմի մէջ: Այս մասին տեղեկութիւնը կը յայտնէ Ղըպտի ուղղափառ համայնքի Ֆէյսպուքեան էջը: Աղբիւրը նաեւ կը փոխանցէ, որ այս առաւօտ տեղի ունեցած միջադէպէն ետք իսրայէլացի ոստիկաններ փորձած են բռնի ուժով տարածքէն հեռացնել Ղըպտի կրօնաւորները, որ այդտեղ հաւաքուած էին բողոքի հաւաք իրականացնելու համար: Տեղի ունեցած է հրմշտուք, որմէ ետք ոստիկանները հարուածած […]

̰
Ավագանու անդամը դիմել է քաղաքապետին՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծարելու առաջարկով

15:06 24.10.2018

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու նպատակով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին և առաջարկել երկրորդ օպերատոր ներգրավել։ Հիմնավորման մեջ Անի Սամսոնյանը նշում է. «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։ 2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «Ելք» […]

̰
Գարեգին Բ Կաթողիկոս Ֆրանչիսկոս Պապ հանդիպում Վատիկանի մէջ

14:37 24.10.2018

Երէկ Հռոմ ժամանած Գարեգին Բ.ն Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր պիտի ընդունուի Հռոմի Ֆրանչիսկոս Պապին   կողմէ: Այս մասին տեղեկութիւնը կը յայտնէ Պոլսոյ «Ժամանակ» պարբերականը: Աղբիւրը նաեւ կը հաղորդէ, որ այս   հանդիպման Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ն  կաթողիկոսին կ’ընկերակցի Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ արք.  Աջապահեանը, ինչպէս նաեւ վերջերս Հռոմ հաստատուած Մայր Աթոռի Եւրոպայի յատուկ պատուիրակ Տ. Խաժակ   արք. […]

̰
«Ներումը գալիս է ճանաչումից հետո». Արմեն Սարգսյանը շվեյցարական հեռուստաալիքով ուղերձ է հղել Էրդողանին

14:28 24.10.2018

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի  ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ […]

̰
Սաբոտաժ եք անում. Սամվել Ալեքսանյանը ցիտեց Նիկոլ Փաշինյանին

14:23 24.10.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում 500 եվրո է պահանջել լրագրողից հարցազրույցի դիմաց: Երբ լրագրողը հորդորել է նրան չհեռանալ ու սպասել, մինչ պայուսակը կբերի ու կվճարի, Ալեքսանյանը ցիտել է Նիկոլ Փաշինյանին. «Դուք սաբոտաժ եք անում»: Լրագրողն ասել է, որ եվրո չունի և կարող է համարժեք դրամ վճարել, […]

̰
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում. ամբողջական ելույթը

14:12 24.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր ԱԺ-ում պատգամավորների առաջ նախընտրական ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել է «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է: Նիկոլ Փաշինյանն արդեն […]

̰
Արդեն հինգ ամիս է` Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

13:26 24.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմելով` հետաքրքրվեց Շանթ Հարությունյանի ու Վանո Սիրադեղյանի ճակատագրի վերաբերյալ: «Տեղի է ունեցել լրջագույն արժեք, հեղափոխություն, որ ազատագրել է մեզ մի համակարգից, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: Հինգ ամիս է` Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս […]

̰
Դաշնակցությունը կողմ չի քվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին

13:22 24.10.2018

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունըկողմ չի քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատել է SHANTNEWS.am-ի աղբյուրը։ Մինչ այս տեղեկություն էր տարածվել, որ Դաշնակցությունը կարող է կողմ քվեարկել վարչապետի թեկնածությանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ պատգամավորները կարող են չմասնակցել քվեարկությանը՝ այդկերպ չխոչընդոտելով քվեարկության բնականոն ընթացին: «Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, […]

̰
Համաներման հետ կապված՝ կառավարության ցանկը պետք է վերանայվի. Զոհրաբյան

12:56 24.10.2018

Ազգային ժողավի տարածքում այսօր դատապարտյալների հարազատները հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի և Վահե Էնֆիաջյանի հետ: Զոհրաբյանը ներկաներին հայտնել է, թե ինչու է հետաձգվել համաներման նախագիծը: Բանն այն է, որ որոշ հոդվածներ կան, որոնք ցանկանում են ներառել համաներման ցուցակում: «Ցմահների հետ կապված՝ բանակում, ծառայության ժամանակ կատարված սպանություններն ենք ներառել: 93 ցմահ […]

̰
Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

12:48 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ հարկային քաղաքականությանը: Նա նշեց, որ իրենց նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է: «Եթե ուզում եք այդպես անել, որ 80 հազար դրամը դադարի փոքր աշխատավարձ լինելուց և համարվի մեծ աշխատավարձ, մենք այդ խնդիրը որևէ կերպ չենք կարող լուծել, եթե անգամ 100 հազար դրամը […]

̰
Համաներման նախագիծը հրապարակվել է

11:58 24.10.2018

ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցրել էր` այս համաներումը լինելու է իր ծավալով աննախադեպ: SHANTNEWS.am-ը ներկայացրել էր` ինչ է հայտնի սպասվող համաներման մասին: […]

̰
Իսկ դեկտեմբերին ընտրությունները շուտափույթ դնելը ո՞ւմ շահերից է բխում. Վահրամ Բաղդասարյան

11:37 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշեց. «Բնականաբար, քանի որ այս ամեն ինչը ձևական բնույթ է կրում, ելույթը չէր կարող լինել ծրագրային»: Վարչապետի թեկնածուի ելույթում հնչած տեսակետը, թե Հանրապետականը որևէ շանս չունի, Բաղդասարյանը չմեկնաբանեց, միայն ասաց. «Ընտրությունները կգան, կտեսնենք»: Խմբակցության ղեկավարն ընդգծեց` ընտրություններից առաջ […]

̰
Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության դեմ. ԱԳՆ

11:28 24.10.2018

ԵԱՏՄ-ին որևէ պետության անդամակցության պայման է այն, որ այդ երկիրը որևէ վնասակար գործողություն իրականացրած չլինի անդամ պետություններից որևէ մեկի դեմ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքերով` եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, ապա այս դեպքում գործում է միայն վնաս չտալու նախապայմանը: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի […]

̰
Մենք բարիկադներ կառուցելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանի զգուշացումը ՀՀԿ-ին

11:20 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀԿ-ին՝ խորհուրդ տալով չշարունակել հակահեղափոխական գործողությունները: Փաշինյանն ասել է, որ նույնիսկ նոր Ընտրական օրենսգիրքը շատ օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար, մինչդեռ այդ ուժը չի գիտակցում դա: Փաշինյանն ասել է՝ ամեն անգամ, երբ իր ղեկավարած կառավարությունը փորձել է երկխոսության ճանապարհով գնալ, ՀՀԿ-ն […]

̰
Բոլթոնը Հայաստան կայցելի վաղը

11:15 24.10.2018

Ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակությամբ այցը Հայաստան կսկսվի վաղը: Դա ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն է Երևան: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով` Բոլթոնը երկկողմ օրակարգի հարցեր է քննարկելու ՀՀ վարչապետի, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:

̰
Ես անասելի հիասթափվել եմ նաև հեղափոխության այն մասնակիցներից, որոնք «քանդուքար» են եղել. Փաշինյան

11:06 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքը պաշտոնավարման 5.5 ամսվա ընթացքում բազմիցս հիասթափություն է ապրել ոչ միայն պետական պաշտոնյաներից, այլև հենց իր կողքին կանգնած բազմաթիվ մարդկանցից, որոնք, ոգևորված լինելով հեղափոխությամբ, մի քանի ամսվա ընթացքում «քանդուքար» են եղել: «Մեզ մեղադրում են և՛ անփորձներին, և՛ փորձվածներին նշանակելու մեջ, բայց […]

̰
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից

10:56 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում իր դիմումը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել Կապանի քաղաքապետի ընտրությունը

10:40 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը: Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: «Հարց է առաջանում, թե ինչու […]

̰
Ազգային ժողովը պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունենա․ Փաշինյան

10:31 24.10.2018

«Ազգային ժողովը պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունենա, ժողովուրդը համարի, որ Ազգային ժողովի դահլիճում իր ներկայությունը լիարժեք ապահովված է։ Մեր իրավիճակի աբսուրդն այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ Ազգային ժողովի դահլիճում ինքն առնվազն մեծամասնությամբ ներկայացված չի»,- այս մասին այսօր ԱԺ նիստից առաջ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով […]

̰
Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան

10:24 24.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, իրենց թեկնածուին ներկայացնելով, նշեց, որ այս առաջադրումը ձևական բնույթ է կրում, իրենք բոլորովին նպատակ չունեն այժմ նրան ընտրելու: Նազարյանի խոսքերով՝ սա արվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումն ապահովելու համար, հետագայում տարընթերցումներից ու անիմաստ բանավեճերից խուսափելու համար: Նա […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ուղևորվում են սահման՝ ակցիան Բագրատաշենում շարունակելու համար

08:45 24.10.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները Shantnews.am-ին փոխանցում են, որ սահման են գնում՝ Բագրատաշենում ակցիան շարունակելու համար։ Նախաձեռնության անդամներից մի քանիսը Երևանում են մնացել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն գնալու համար։ Ինչպես հայտնի է, պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է կայանար խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների և նախաձեռնության անդամների հանդիպումը։ Shantnews.am-ին «Ղեկը աջ» նախաձեռնությունից հայտնում են, […]

̰
Հռոմի մետրոյում շարժասանդուղքը շարքից դուրս է եկել․ տուժել է ֆուտբոլային 30 երկրպագու

08:13 24.10.2018

Հռոմի մետրոյում շարժասանդուղքը, որի վրա գտնվել են ֆուտբոլային երկրպագուներ, շարքից դուրս է եկել։ Հաղորդվում է 30 վիրավորի մասին, որից 7-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Ականատեսների խոսքերով՝ դեպքի պահին շարժասանդուղքի վրա ռուս երկրպագուների մեծ խումբ կար։ Շարժասանդուղքը սկսել է արագ շարժվել, ուղևորները չեն հասցրել իջնել։ Մարդիկ ընկել են միմյանց վրա։ Դեպքը […]

̰
Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին․ Շարմազանովի հայտարարությունը

22:44 23.10.2018

Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին, իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգից հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։ «Հարգելի հայրենակիցներ. գործուղման լինելու պատճառով հայտարարությունս անում եմ ոչ թե  ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։ Վերջին օրերի քաղաքական […]

̰
BACK_TO_TOP