21:00 25.07.2018
Զբոսաշրջիկ Բրյուս Նորթհեմը 10 տարվա ընթացքում այցելել է ավելի քան 135 երկիր և հրատարակել է իր ճանապարհորդական գիրքը, որում պատմում է, թե որ երկրում կարելի է մատչելի գնով հանգստանալ: Այս մասին գրում է CNBC-ն: Ճանապարհորդը 9 երկիր է առանձնացրել և դրանք համարում է ամենահետաքրքիրը: Նրա խոսքով՝ 1000 դոլարը բավական է այդ երկրներում մեկ ամիս ապրելու […]
20:36 25.07.2018
Ապրիլյան պատերազմի օրերին թշնամու արկակոծությունից վիրավորված դպրոցականը՝ 13-ամյա Վարդան Անդրեասյանը, Երևանում է: Նա այստեղ է առողջական որոշ խնդիրների պատճառով. պատերազմի օրերին վերապրած վախի պատճառով Վարդանը դժվարանում է խոսել, և որոշ ժամանակ է՝ այցելում է լոգոպեդի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բուժումը տևել է մոտ երկու ամիս: «Ես գիտեմ, որ ապաքինվելու եմ, հավատացել եմ: Հիմա […]
20:16 25.07.2018
ԵՊԲՀ-ում նախատեսված միջոցառումը կսկսվի ուշացումով։ Բուհի շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում են տալիս։ Այդ առիթով գիտական խորհրդի նիստ է հրավիրված, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի շրջանավարտները 1001-ն են, նրանցից 45-ը բուհն ավարտում է կարմիր դիպլոմով, 24-ը ռազմական բժիշկ է: Միջոցառումը, նախորդ տարվանից սկսած, անցկացվում է Երևանի ամենահին՝ Հերացի 1 համալսարանական հիվանդանոցային […]
20:09 25.07.2018
Վարչապետն այսօր ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ճիշտ համարեց ադրբեջանական բանակի ագրեսիվ վարքագծին համարժեք քայլեր ձեռնարկելու վերաբերյալ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունները։ Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ այլևս միայն Ադրբեջանը չի որոշելու, թե երբ և որտեղ սրի իրավիճակը։ «Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել, և կարծում եմ, որ նաև պաշտպանության […]
19:55 25.07.2018
Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների մեջ կան աղջիկներ։ Նրանք այսօր, ի թիվս մյուսների, իրենց առաջին սպայական կոչումն ու խորհրդանշական դաշույնը ստացան վարչապետից ու կառավարության մյուս անդամներից։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հատուկ հայտարարություն արեց՝ նրանց քաջալերելու համար։ «Հատուկ ուզում եմ ընդգծել հանգամանքը, որ բուհերի շրջանավարտների շարքում կանայք կային, և քաջալերել մեր աղջիկներին, որ նրանք նույնպես մտածեն բարձրագույն […]
19:25 25.07.2018
Հայաստանի նոր կառավարության գործունեության արդյունքում բացահայտվել են չարաշահումներ, որոնց արդյունքում բյուջե են վերադարձվում զգալի ֆինանսական միջոցներ։ Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում զինծառայողների աշխատավարձերի բարձրացում։ Այս հարցին այսօր պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարը. «Զինծառայողների աշխատավարձի բարձրացում 2019 թվականին այս պահի դրությամբ չի նախատեսվում, բայց բյուջեի բավականին զգալի բարձրացում է լինելու»։
19:03 25.07.2018
Պաշտպանության նախարարությունը չի կարող զբաղվել փողերի լվացմամբ, խնդրում եմ զգույշ լինել դրա հետ կապված։ Այս խոսքերով ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն այսօր արձագանքեց գերատեսչությունում հնարավոր չարաշահումների ու փողերի լվացման մասին լրագրողի հարցին։ Պաշտպանության նախարարը, սակայն, չբացառեց, որ կան կոռուպցիոն ռիսկեր։ «Կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ, կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կազմակերպչական բնույթի են […]
18:39 25.07.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել Eg.ru կայքին: Կայքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ծանոթության պատմությունը, նրանց ընտանեկան կյանքը՝ քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ, Աննա Հակոբյանի առօրյան՝ վարչապետի կին դառնալուց հետո և նրա անձնական երազանքները: Համալսարանը, ծանոթությունը, սեր առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են 1995 թվականին, երբ Նիկոլ […]
17:52 25.07.2018
Գյումրեցի նկարիչ Արտակ Թադևոսյանը, որը հայտնի է զինամթերքը զարդերի վերածելու իր ուրույն ձեռագրով, հերթական աշխատանքի համար որպես հումք օգտագործել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած փամփուշտի պարկուճը: Այն արվեստանոց հասել է Ակնայի (նախկին Աղդամ) դիրքերից: Ժամկետային զինծառայող Ռազմիկ Մկրտչյանն այդ փամփուշտով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն է կանխել: Արվեստագետը պարկուճը վերածել է խաչի տեսքով կրծքազարդի։ Սրանով […]
17:37 25.07.2018
Արցախում այլընտրանքային էներգիայի օգտագործման շուրջ քննարկումներին հետևել են գործնական աշխատանքները: Հուլիսի կեսերից մեկնարկած փորձնական փուլը Շուշիի և Ասկերանի շրջաններն է ընդգրկելու: Ծրագրի իրականացման համար «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆրանսիայի տեղական մարմինը հանգանակել է 400.000 եվրո: Մեկնարկը Քարին տակ գյուղից է տրվել: Այս օրերին Ֆրանսիայից ժամանած մասնագետները Եզնիկ Մոզյան ուսումնարանի աշակերտների հետ ուսումնարանի ֆոտովոլտայիկ կայանների ցանցն են […]
17:24 25.07.2018
Հայաստանի սահմանին կանխվել է Աֆղանստանից հանցավոր խմբի ներթափանցման փորձը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները, սահմանախախտներին հայտնաբերելով, փոխանցել են ՀՀ ԱԱԾ: Գալստյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում:
17:08 25.07.2018
Դիտարկվում է այն հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Երկու կողմն էլ ցանկանում են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, բայց և հասկանալի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրաֆիկը […]
15:51 25.07.2018
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.AM-ը, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Արտաշիսյան 72 հասցեում գտնվող ապակու արտադրամասում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից SHANTNEWS.AM-ին տեղեկացրեցին, որ արտադրամասը գազաֆիկացված չի եղել: Պայթյունի պատճառը պարզելու համար քննություն է տարվում: Մեր թղթակիցը նաև պարզել է, որ արտադրամասի տնօրենը Հայաստանում չէ, նա այս օրերին հանգստի է մեկնել: Տուժողներն արտադրամսի 3 աշխատակիցներ են՝ ծնված […]
15:46 25.07.2018
Հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է հայկական կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց դիրքերն ամրացնելու համար, իսկ հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինված ուժերը արդեն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են […]
15:18 25.07.2018
«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով նախօրեին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ասել է, որ այս պահին առաջնագծի լարվածությունը շատ ցածր է, Ադրբեջանի կողմից նման պասիվություն վաղուց չի եղել։ ՊԲ հրամանատարն […]
15:11 25.07.2018
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ հանրային կապերի բաժինը: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ […]
14:40 25.07.2018
ՀՀ ՊՆ համալիրում այսօր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ուղղված ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց զինծառայողներին ու գոչեց՝ ուռա՜։ Զինծառայողները, սակայն, չընկալեցին, որ պետք է նույն կերպ արձագանքեն վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ կրկնել իր «ուռա»-ն, ինչից հետո զորքը ողջունեց նրան նույն գոչյունով։
13:32 25.07.2018
ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Արարատի մարզպետի հետ իր հարաբերությունների մասին` նշելով, որ իր նկատմամբ զրպարտություն է եղել տարիներ շարունակ, փորձել իրենից գումար շորթել` իբրև վնասների հատուցում: «Ես հասկացա, որ այդ մարդը գնացել է նախկին նախագահի մոտ, ինձնից դժգոհել` ասելով, թե ինքը այլևս կորցնելու բան չունի, միայն թե ինձ վնաս […]
13:20 25.07.2018
Երեկ առավոտյան Մեղրի քաղաքի մոտակայքում՝ Պաժարնու ձոր կոչված հատվածում հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել դեպի «Արևիկ» ազգային պարկ: Տեղի հրշեջ-փրկարարական խմբերն ու ազգային պարկի աշխատակիցները փորձել են մարել հրդեհը: Այրվել է մոտ կես հեկտար խոտածածկ տարածք: «Արևիկ» ազգային պարկի տնօրենը տեղեկացրել է, որ այսօր էլ հերթապահություն են իրականացնում, քանի որ վտանգի գործոնը դեռ կա: […]
12:19 25.07.2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսել է բանակի վիճակի և պատերազմի վերսկսման վտանգի մասին: Նախարարի խոսքով, թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: «Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- մասնավորապես, ասել է նախարարը՝ թերևս ակնարկելով օրեր առաջ իր արած հայտարարությունը, թե հայկական […]
10:30 25.07.2018
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես […]
08:13 25.07.2018
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Սիրելինե՛ր ջան, բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում […]
07:45 25.07.2018
ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է 5-րդ սերնդի «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ ռուսական զենիթա-հրթիռային «С-400 Տրիումֆ» համալիրներ գնելու երկրի իշխանությունների մտադրության պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Times-ը։ Ուղղումը մտցրել են 2019 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակում և հաստատել Կոնգրեսի 2 պալատներում։ «F-35»-երի ճակատագրի մասին վերջնական որոշում կընդունվի այն բանից հետո, երբ Պենտագոնը վերլուծի մատակարարումների […]
23:40 24.07.2018
Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, բալետի ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ […]
23:33 24.07.2018
«Մենք քննարկում ենք, քանի որ նիստն էլ չի լուսաբանվել, կնախընտրեի, որպեսզի թեկնածուները ցանկության դեպքում իրենք ներկայացնեին իրենց ծրագրերը, ի վերջո, հաղթող թեկնածուի ծրագրին կծանոթանաք։ Մյուսներն էլ կլսենք, արդեն եզրակացություններ կանենք»,- ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցին, թե ինչ է ուզում Արայիկ Հարությունյանը տեսնել այդ ծրագրերում, ԿԳ նախարարը […]
22:28 24.07.2018
«Այսօր ունեցել ենք քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների մասին քննարկումներ։ Դեռևս որոշումներ չունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ՔՊ վարչության նիստից հետո։ Այսօր ՔՊ-ն լսել է 2 թեկնածուի։ Ավինյանի կարծիքով՝ քննարկումները եղել են արժեքավոր, լինելու է քննարկումների ևս մեկ փուլ, իրենք լսելու են նաև այլ թեկնածուների, ըստ այդմ՝ կկայացվի որոշում։ […]
21:40 24.07.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը […]
21:10 24.07.2018
Սլովակիայի «Յոյ» հեռուստաընկերությունը բացահայտում է արել դեռևս 2014 թվականին որպես ՀՀ դեսպան ներկայացած Աշոտ Գրիգորյանի մասին: «Հայաստանից մի խաբեբա մեծ թվով մեր գործարարների և նույնիսկ քաղաքական գործիչների է դիմել։ Նա ներկայանում է որպես Աշոտ Գրիգորյան և պնդում, որ դեսպան է Սլովակիայում: Նա նույնիսկ գրասենյակ է բացել Բրատիսլավայում «Հայաստանի դեսպանություն» անունով: Միայն թե դիվանագիտության հետ նա […]
20:52 24.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր: ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի […]
20:30 24.07.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մոտ մեկ ժամ է, ինչ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակարգում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն է: Մեր թղթակիցը հայտնում է, որ ՔՊ գրասենյակի շենքն այս պահին տարբեր կողմերից վերահսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից, բայց անցուդարձն արգելված […]