12:14 22.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել […]
11:33 22.11.2022
Նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։ Նոյեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին տեսագրությունում երևացող անձանցից երկուսին, որոնցից մեկը […]
23:14 21.11.2022
«Օլիվյեն» առաջինն է ամենավնասակար աղցանների ցանկում։ Ինչպես փոխանցում է Iz.ru-ն՝ այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է ուռուցքաբան Անտոն Իլյինը։ Նրա խոսքով՝ այս աղցանի մեջ անհամատեղելի մթերքներ են խառնվում։ «Բազմաբաղադրիչ սնունդը շատ է ծանրաբեռնում մեր մարսողական համակարգը: «Օլիվյեն» բաղկացած է առնվազն վեց բաղադրիչից՝ գումարած սոուս»,- ասել է Իլյինը Gazeta.ru-ին: Նա ընդգծել է, որ առանձնահատուկ վտանգ […]
22:10 21.11.2022
Հնդկաստանի Տելանգանա նահանգի Հայդերաբադ քաղաքում բժիշկները հեռացրել են տղամարդու ձախ երիկամը և ֆուտբոլի գնդակի չափի ուռուցքը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Independent-ին։ 53-ամյա տղամարդը վիրահատվել է նեֆրոլոգիայի և ուրոլոգիայի ասիական ինստիտուտում։ Ձախ երիկամի վրա աճել էր տասը կիլոգրամանոց նորագոյացություն և զբաղեցրել որովայնի խոռոչի երկու երրորդը, որի հետևանքով ստամոքսը ուռել էր, իսկ աղիները տեղափոխվել էին կողք: […]
11:52 21.11.2022
Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում: Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը բարելավելն է: Վերջնարդյունքը արտակարգ […]
11:04 21.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոյեմբերի 14-20-ին կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Նշված ժամանակահատվածում կատարվել է 1373 նոր թեստավորում, հաստատվել է հիվանդության 118 դեպք: Առողջացել է 144 պացիենտ, մահվան դեպք չի գրանցվել: Նշվում է, որ նաև շարունակվում է պատվաստումային գործընթացը. 82781 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափ:
08:20 21.11.2022
«Տատական» այնպիսի հայտնի մեթոդները, ինչպիսիք են օղին պղպեղով, մանանեխով, չեն օգնի մրսածության և գրիպի բուժմանը, զգուշացրել է բժիշկ Եկատերինա Եսակովան։ Gazeta.ru-ի հետ զրույցում նա ռուսներին պատմել է հիվանդության ժամանակ իրենց ինքնազգացողությունը բարելավելու այս և մի շարք այլ անօգուտ և նույնիսկ վտանգավոր եղանակներ։ Ինչպես նշել է Էսակովան, մրսածությունն ու գրիպը չեն կարող բուժվել օղիով և պղպեղով. […]
23:59 20.11.2022
Քաշի չափազանց արագ կորուստն ազդում է առողջության վրա, ասել է բժիշկ-սննդաբան, բժշկական գիտութունների թեկնածու Դարյա Ռուսակովան։ Սրա մասին նա պատմել է «Вечерняя Москва»-ի հետ զրույցում։ Սննդաբանն ասել է, որ նիհարելու արագության վրա ազդում է մարդու հասակը, քաշը և տարիքը, և ինչքան ծանր է մարդը, այնքան ավելի հեշտ է նիհարում առաջին երեք ամիսների ընթացքում։ Քաշի նորմային […]
23:44 20.11.2022
Երբ կամավորների մոտ արագ քնի փուլն է եկել, գիտնականները հնչեցրել են այդ ակորդը՝ կապված դրական ապրումների հետ։
22:13 20.11.2022
Բժիշկ-սրտաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում անվանել է ոչ ակնհայտ նշան, որը կարող է վկայել արյան քաղցկեղի մասին: Բժիշկը հայտարարել է, որ մարմնի 38 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանը, որը երկար ժամանակ պահպանվում է նորմալ ինքնազգացողության պայմաններում, կարող է վկայել արյան քաղցկեցի մասին։ Ինչպես ճշտել է Մյասնիկովը, նման ախտանիշը հանդիպում է արյան […]
21:11 20.11.2022
Բժիշկ-ալերգոլոգ, իմունոլոգ, մանկաբույժ Ելենա Պարեցկայան թվարկել է տասը մթերք, որոնք կօգնեն լրացնել օրգանիզմում յոդի պաշարները և ամրապնդել իմունիտետը։ Նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մասնագետի կարծիքով՝ յոդի պակասի դեպքում տառապում է ամբողջ օրգանիզմը։ Յոդի պակասը բացասաբար է ազդում երեխաների աճի և զարգացման վրա։ Նրանք ավելի վատ են սովորում, իսկ մեծահասակների մոտ իմունային պաշտպանության մակարդակը և […]
20:59 20.11.2022
Բժիշկ-թերապեւտ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Հերման Գանդելմանը հայտարարել են, որ հոգնածության կարող է հանգեցնել B12 վիտամինի, երկաթի դեֆիցիտը, ինչպես նաև քաղցկեղը։ Թողարկումը հասանելի է հեռուստաալիքի կայքում։ Մասնագետները պատմել են, որ հոգնածության պատճառներից կարող է լինել օրգանիզմում B12 վիտամինի պակասը։ «B12 վիտամինն անհրաժեշտ է թթվածին տեղափոխող հեմոգլոբինի մոլեկուլը ձևավորելու համար։ Չկա […]
20:29 20.11.2022
Վաղ ախտորոշումը և բուժումը կարող են օգնել դանդաղեցնել ախտանիշների վատթարացումը և նվազեցնել սրման վտանգը:
17:45 20.11.2022
Նիհարելու համար պետք է ավելի շատ տնական սնունդ ընդունել, կարծում է սննդաբան Մենդի Էնրայթը։ Նա անվանել է երեք սովորություն՝ կալորիաները պակասեցնելու և ավելորդ քաշը կորցնելու համար: Էնրայթը բացատրում է, որ օրական կես կամ մեկ ժամանոց մարզումը բավական չէ էֆֆեկտիվ նիհարելու համար։ Սննդաբանը համոզված է, որ կարևոր է օրվա ընթացքում անընդհատ շարժվել և շատ չնստել։ Օրինակ՝ […]
17:28 20.11.2022
Հիվանդությունների հանդեպ երեխաների ամենախոցելի տարիքը նշել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Մոսկվայի Բաշլյաևայի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իսմայիլ Օսմանովը։ «Երեխայի օրգանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք նախատրամադրում են հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի։ Սրանք զարգացման, այսպես կոչված, կրիտիկական շրջաններ են, երբ նյութափոխանակության մակարդակի բարձրացումը, որն ուղղված է ինտենսիվ աճի ապահովմանը, հանգեցնում […]
16:58 20.11.2022
Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է ավելի քիչ նյարդայնանալ և նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, կարծում է բժիշկ Մայք Բոլը: Բոլը բացատրել է, որ կան մարմնի ճարպի տարբեր տեսակներ, և որովայնի շրջանում հաճախ առաջանում է ներքին օրգանների ճարպ: Այն կուտակվում է որովայնի օրգանների շուրջ և կարող է առաջացնել սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի և այլ վտանգավոր հիվանդությունների զարգացում: Առաջին […]
15:09 20.11.2022
D վիտամինն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է։ D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։ Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։ Այն մասնակցում է բջիջների բաժանման գործընթացին, կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ազդում է հակաբորբոքային պրոցեսների վրա և պատասխանատու […]
20:17 19.11.2022
Հատկապես 2020-ի պատերազմից հետո Արցախի յուրաքանչյուր քաղաքացի առավել քան երբևէ կարիք ունի հոգեբանական աջակցության, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԱՀ Կառավարության աջակցությամբ և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրավերով Արցախ են ժամանել Երևանի Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալարանի հոգեբաններ, ովքեր վեց ամիս շարունակ կազմակերպել են մի շարք դասընթացներ տեղի մասնագետների համար։ Ավարտվել են […]
18:15 19.11.2022
Երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 – 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ – հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։ Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է […]
19:47 18.11.2022
Առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում առցանց կայացել է Եվրամիության առաքելությունը (TAIEX): Էստոնիայի հետ անցկացվող հանդիպման նպատակն էր քննարկել համապարփակ առողջապահական ծառայությունների ծածկույթ ապահովելու սկզբունքները կարճաժամկետ կտրվածքում: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու Հայաստանի մոտեցումները: Քննարկվել է Էստոնիայի փորձը, ինչը կնպաստի մեր երկրում […]
11:11 18.11.2022
Նոյեմբերի 18-ից 24-ը Հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը: Արդյունքում հակաբիոտիկները և հակամանրէային այլ դեղերը […]
23:22 17.11.2022
Ռուսաստանում օղու մանրածախ վաճառքի ծավալը 2022 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է 6,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 62,546 մլն դեկալիտր (դալ), պարզ է դառնում Rosalkogolregulirovanie-ի նյութերից։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին վաճառքը կազմել է 6,669 մլն դեկալիտր, ինչը 4,3%-ով ավելի է սեպտեմբերի համեմատ։ Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, ալկոհոլային խմիչքների (առանց գարեջրի, գարեջրի խմիչքների, սիդրի, […]
22:55 17.11.2022
Առանց դիետաների և ֆիզիկական ակտիվության նիհարելու համար անհրաժեշտ է գիշերը նորմալ քնել, ասել է բժիշկ Թիմուր Ասանովը։ Որակյալ, քաշը շտկող գիշերային հանգստի հիմնական պայմանները նա նշել է «Բժիշկ Պետեր» հրատարակության հետ զրույցում։ «Եթե մարդ ցանկանում է նիհարել քնած ժամանակ, նա պետք է քնի նույն ժամին, այդ թվում՝ հանգստյան օրերին և տոներին, ասել է Ասանովը։ Ավելի […]
19:55 17.11.2022
Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Ըստ առողջապահության նախարարի` բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին: Նախարարի […]
13:30 17.11.2022
ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ։ «Զինվորականի և բժշկի երդման ներքո դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպանների առողջացման և կյանքերի փրկության պատասխանատու գործը: Ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Իրենց կոչմանը հավատարիմ՝ […]
08:22 17.11.2022
Շաքարային դիաբետի մասին կարող են վկայել մի շարք ոչ ակնհայտ նշաններ, որոնց թվում են, մասնավորապես, վերքերի դանդաղ ապաքինումը և խմելու մշտական ցանկությունը, զգուշացրել է էնդոկրինոլոգ Յուլիա Իվչենկոն։ Որոշ այլ ախտանիշներ, որոնք վկայում են վտանգավոր էնդոկրին հիվանդության զարգացման մասին, ռուս բժիշկը թվարկել է «Բժիշկ Պիտեր» հրատարակությանը տված հարցազրույցում: Ինչպես հայտարարել է Իվչենկոն, շաքարախտի վտանգներից մեկն այն […]