TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Տիրանայում մեկնարկել է Ալբանիա-Հայաստան երկօրյա աշխատաժողովը

13:18 13.05.2023

COVID-19-ի դեմ պատվաստումների բարելավման, երկրների փորձի փոխանակման նպատակով ԱՄՆ Հիվանդությունների վերասկման և կանխարգելման կենտրոնների նախաձեռնությամբ մեկնարկել է Ալբանիա-Հայաստան համատեղ երկօրյա աշխատաժողովը Տիրանայում (Ալբանիա): Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման առկա խնդիրները և մարտահրավերները, ռիսկի խմբերի շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման ուղղությամբ առաջարկությունները, պահանջարկի բարձրացումը, պատվաստանյութերի անվտանգությունը, իմունիզացիայի տեղեկատվական համակարգերի բարելավումը։ Միաժանանակ […]

̰
Վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից․ ՊՆ

09:42 13.05.2023

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:

̰
Հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում

14:20 12.05.2023

Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Այս մասին […]

̰
Պաշտպանության նախարարը տեսակցել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

12:00 12.05.2023

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

̰
Արցախյան պատերազմների ժամանակ դուք ապացուցել եք, որ ձեր աշխատանքը մարդասիրության բարձր չափանիշ է. ԱՀ ԱՆ ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ

10:42 12.05.2023

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ բուժքույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր մասնագիտական բարձր որակների, անսահման բարության, մարդկային մեծահոգության և նվիրումի շնորհիվ դուք անգնահատելի դեր ունեք առողջապահության համակարգում: Որպես մեծագույն բարիք մարդկության համար` թիկունքում, թե` առաջնագծում, դուք պատրաստ եք անել […]

̰
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է ընտանեկան նպաստի իրավունքը․ քաղաքացին անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացել

10:22 12.05.2023

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Ըստ քաղաքացու՝ ամուսինն 1-ին խմբի հաշմանդամություն ունի, նախկինում ընտանիքը ստացել է նպաստ, բայց արդեն մի քանի ամիս է նպաստի վճարումը դադարեցվել է. ապրուստի միակ միջոցն ամուսնու կենսաթոշակն է։ Քաղաքացին խնդրել […]

̰
ԱՀԿ-ն հայտարարել է կապիկի ծաղիկ հիվանդության արտակարգ դրության ավարտի մասին

19:44 11.05.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է աշխարհում «կապիկի ծաղիկ» հիվանդության պատճառով արտակարգ դրության ավարտի մասին։ Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը։ «Երեկ կոմիտեն առաջարկեց, որ ես հայտարարեմ արտակարգ իրավիճակի դադարեցման մասին: Ես համաձայնեցի։ Ես հայտարարում եմ, որ կապիկի ծաղիկն այլևս գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակի պատճառ չէ», – լրագրողներին ասել է ԱՀԿ […]

̰
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է Հայաստան

18:55 11.05.2023

Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: Հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, […]

̰
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը Գյումրի ԲԿ-ին միավորելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա․ նախարարի տեղակալ

18:39 11.05.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ShantNews.am-ին տված հարցազրույցում խոսել է Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրներից, որոնք Գյումրիում քննարկել է  պոլիկլինիկաների բուժաշխատողների հետ։  Նախարարի տեղակալը  նշել է, որ առաջնահերթ ծրագրերը միտված են մարզային առողջապահության բարելավմանը։ Գյումրիի բուժհաստատություններում շարունակվող վերամիավորման գործընթացին, մասնավորապես մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու հարցին անդրադառնալիս շեշտել է, որ  քննարկումների […]

̰
Արցախից ՀՀ բուժառուների տեղափոխումը հնարավոր դարձնելու համար աշխատանքներ են տարվում. նախարար

13:51 11.05.2023

Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնելու Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք […]

̰
Առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՀՀ ԱՆ

11:11 11.05.2023

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են նախարարությունից:

̰
«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավ Գյումրիում

19:58 10.05.2023

«Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավի մեկնարկն այսօր տրվել է Գյումրիից։ Առողջապահության նախարարությունը իրազեկման արշավներով շրջելու է Հանրապետության բոլոր մարզերում՝ հանրայնացնելով առողջ ապրելու պարզ կանոնները։ Ակցիային մասնակցել են ոչ միայն Գյումրիի, նաև Շիրակի մարզի այլ բնակավայրերի դպրոցականները։ Հանրապետական արշավին միացել էին առողջապահության նախարարի տեղակալը, Շիրակի մարզպետի տեղակալը և դպրոցների ուսուցիչները։ Հանրային արշավի մասնակիցներն առողջ ապրելակերպին […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնավոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

17:31 10.05.2023

Առողջության համապարփակ ապահովագրության մոդելը ընտրվել է` հաշվի առնելով այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական, սոցիալական, առողջապահական իրողությունները, հանրային առողջապահական խնդիրները և քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնավոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նա մանրամասն ներկայացրել է բարեփոխման հիմքում ընկած սկզբունքները, մոդելի ընտրության պատճառները և պատասխանել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետագա գործունեությանը վերաբերող հացերի։ […]

̰
Երեք ծնողներից առաջին երեխաներն են ծնվել Մեծ Բրիտանիայում

13:05 10.05.2023

Երեք ծնողներից առաջին երեխաներն են ծնվել Մեծ Բրիտանիայում այն ​​բանից հետո, երբ արհեստական ​​բեղմնավորման նոր մեթոդի են անցել՝ գենետիկ հիվանդությունների ժառանգումը կանխելու համար, գրում է Guardian թերթը։ 2015 թվականին բրիտանական խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս արհեստական ​​բեղմնավորումը՝ օգտագործելով երեք մարդու ԴՆԹ նմուշներ։ Այսպիսով, Բրիտանիան դարձավ նման պրակտիկա իրականացրած առաջին երկիրը։ […]

̰
Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային բժշկական կենտրոնը վերազինվել է նոր սարքավորումներով

12:50 10.05.2023

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գորիս քաղաքում կառուցված ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը տասը տարեկան է: Իր տասնամյա գործունեության առթիվ բժշկական կենտրոնը վերազինվել է նոր սարքավորումներով: Սյունիքի և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող և նոր կադրերով համալրված այս կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչել է որպես լավագույն սրտաբանական կենտրոն՝ հարավային տարածաշրջանում։

̰
Ուռուցքաբանը նշել է բանջարեղեն, որը կարող է հրահրել քաղցկեղի զարգացում

08:21 10.05.2023

Եվրոօնկոյի կլինիկայի բժշկական բաժնի գլխավոր բժշկի տեղակալ, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Մաքսիմ Աստրախանցևն ասել է, թե որ բանջարեղենը կարող է հրահրել քաղցկեղի զարգացումը։ Նրա խոսքով, բանջարեղենը կարող է վտանգավոր լինել, եթե այն աճեցվել է ազոտական ​​պարարտանյութերով։ «Այստեղ արձագանքների շատ երկար շղթա կա։ Նախ, պարարտանյութերի հետ միասին բանջարեղենի մեջ մտնում են նիտրատները: Դրան հատկապես ենթակա են արմատային մշակաբույսերը՝ կարտոֆիլն […]

̰
ՀՀ դեսպանը և Եգիպտոսի առողջապահության նախարարն ընդգծել են բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը

22:51 09.05.2023

Մայիսի 9-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջության ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության […]

̰
Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 604-ի

13:28 09.05.2023

Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 604-ի, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Ավելի վաղ ԱՀԿ ղեկավարը բոլոր կողմերին կոչ էր արել ընդունել մարդասիրական հրադադարի կոչերը և ձգտել խաղաղ կարգավորման:

̰
Դիետոլոգը նշել է մթերքներ, որոնք կատարյալ են նախաճաշի համար

09:39 09.05.2023

Կատարյալ նախաճաշի համար նախատեսված ուտեստներն ու սննդատեսակները Moslenta-ին տված հարցազրույցում նշել է Բուդու առցանց առողջության կառավարման ծառայության սննդաբան Նատալյա Գրիդինան: Նրա խոսքով` առաջին ճաշի լավագույն տարբերակները շիլան և ամբողջական հացահատիկի հացն են։ «Նախաճաշը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ հագեցման համար, ինչպես նաև ածխաջրեր՝ էներգիա ստանալու համար: Ամբողջական ձավարեղենը ևս հիանալի է: Կարևոր է, որ […]

̰
Արժե՞ անհանգստանալ նախաճաշը բաց թողնելու համար

23:59 08.05.2023

Ինչ-որ մակարդակում կատարյալ խելամիտ է, որ նախաճաշը սննդի հիերարխիայում պետք է իր տեղն ունենա: The Guardian-ը անդրադարձել է թեմային։ Նախաճաշը բաց թողնելու և նիհարելու կամ գիրանալու միջև կապը շատ պարզ չէ: 2021 թվականի կարճաժամկետ և երկարաժամկետ հետազոտությունների վերլուծությունը եզրակացրեց, որ կան «նվազագույն ապացույցներ, որ նախաճաշը բաց թողնելը կարող է հանգեցնել քաշի ավելացման և ավելորդ քաշի […]

̰
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի

15:45 08.05.2023

Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ:

̰
Ուռուցքաբանը նշել է մելանոմայի զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդկանց

10:14 08.05.2023

SM-Clinic-ի գլխավոր ուռուցքաբան, բարձրագույն կարգի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը պատմել է, թե ով է առավել ենթակա մելանոմայի զարգացմանը։ Փորձագետի խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Մասնագետի խոսքով՝ մելանոմային բաժին է ընկնում մաշկի չարորակ ուռուցքների չորս տոկոսը, սակայն այս ուռուցքը դրանցից ամենավտանգավորն է։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում տարեկան հայտնաբերվում է մելանոմայի մոտ 11000 դեպք, և մոտ […]

̰
Սննդաբանը խորհուրդ է տալիս թեյ և սուրճ խմել հիշողությունը բարելավելու համար

22:45 07.05.2023

Թեև ինտելեկտի բարձրացման համար «կախարդական հաբ» չկա, կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կենտրոնացումը և ամրացնել կարճաժամկետ հիշողությունը: Դրանցից են, օրինակ, ընկույզը, թեյն ու սուրճը, ինչպես նաև նախաճաշի համար՝ շիլան: Նաև ուղեղի բնականոն գործունեության համար կարևոր են նյութերը, որոնք կարող են բարելավել արյան շրջանառությունը և կանխել արյան անոթների պատերին խոլեստերինի առաջացումը: Այս մասին Газета.Ru-ին ասել […]

̰
Սրտաբանները նախազգուշացրել են կանանց համար անքնության վտանգների մասին

22:23 07.05.2023

Անքնությամբ տառապող մարդիկ սրտի կաթված ստանալու 69 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն, ընդ որում՝ կանանց համար ռիսկն ավելի մեծ է, պարզել են սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են clinical Cardiology ամսագրում: Մասնագետները վերլուծել են 1226 հետազոտություն։ Ընդհանուր առմամբ գնահատվել են ավելի քան 1 մլն մեծահասակների տվյալներ, որոնցից 150 հազարը տառապել են անքնությունից։ Հիվանդների […]

̰
Կարտոֆիլ ֆրին կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա

17:14 07.05.2023

Չինաստանի Հանչժոու քաղաքում հետազոտական ​​թիմը պարզել է, որ տապակած մթերքների՝ հատկապես կարտոֆիլի ֆրիի հաճախակի օգտագործումը կարող  է առաջացնել անհանգստություն և դեպրեսիա  հատկապես երիտասարդների  շրջանում, հատնում է CNN -ը: Տապակած մթերքները հայտնի են գիրության, արյան բարձր ճնշման և առողջական այլ հետևանքների ռիսկի գործոններով: Նոր ուսումնասիրության մեջ հետազոտողները ենթադրում են, որ ակրիլամիդ  քիմիական նյութը, որը ձևավորվում է […]

̰
Փորձագետը բացատրել է, թե ինչպես պաշտպանվել տզերից

16:43 07.05.2023

Ռուսների համար ավելի հեշտ կլինի հայտնաբերել և խուսափել տզերից գարնանը դրսում, եթե ընտրեն բաց գույնի հագուստ, որը հնարավորինս պաշտպանում է մաշկը, RIA Novosti-ին ասել է Invitro-Ural-ի մասնագետ Ալենա Գուլյաևան։ «Տիզերը ծառերից չեն ընկնում, այլ սողում են խոտերի վրա, ցածր թփերի վրա, բույսերի մնացորդների (ընկած տերևների, ճյուղերի) վրա, դրանք ավելի հեշտ նկատելու համար նախընտրելի է կրել […]

̰
Բժիշկը նշել է ոտքերի համար լավագույն վարժությունները

15:43 07.05.2023

Ֆիզիոթերապևտ Դանիել Ջորդանոն թվարկել է ոտքերի լավագույն վարժությունները։ Նրա խոսքերը մեջբերում է Forbes Health-ը։ Բժիշկն առաջինն առանձնացրել է կքանիստը, այդ թվում՝ մեկ ոտքի վրա, և ցատկերը, որոնք թույլ են տալիս ուժեղացնել միանգամից մի քանի մկանային խմբեր։ Այնուհետև նա զանգահարեց ձգումները և ոտքերը վերև դիրքը: Ջորդանոն նշել է, որ այս ամենը բարելավում է հավասարակշռությունը, կայունությունը և […]

̰
Սննդաբանը թվարկում է առողջ նախաճաշի տարբերակներ քաշի կորստի համար

15:10 07.05.2023

Նիհարել ցանկացողների համար նախատեսված նախաճաշը պետք է ներառի երկար հագեցվածության համար նախատեսված սպիտակուցներ և մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են մարսողությունը: Այս մասին Eat This, Not That-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Լիզա Յանգը։ Մասնագետը թվարկել է այն մթերքները, որոնք, իր կարծիքով, առողջ նախաճաշի հիմքն են կազմում։ Ցուցակում առաջինը հավի ձվերն էին, որոնք հարուստ են սպիտակուցներով, ամինաթթուներով […]

̰
Արկտուրուս. Ի՞նչ գիտենք Covid-ի նոր տարբերակի մասին

14:12 07.05.2023

Հնդկաստանում Covid-ի նոր շտամը մտավախություն է առաջացրել, որ այն կարող է նաև հանգեցնել Մեծ Բրիտանիայում դեպքերի աճի հայտնում է The Independent-ը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Arcturus-ը կարող է 1,2 անգամ ավելի վարակիչ լինել, քան վերջին հիմնական ենթատարբերակը: Նաև հայտնի է որպես Omicron subvariant XBB.1.16, շտամն առաջին անգամ հայտնաբերվել է հունվարին և մարտի 22-ից վերահսկվում […]

̰
Նշվել են անսովոր ուտեստներ, որոնց համար արժե այցելել Ռուսաստան

11:52 07.05.2023

Հայտնաբերվել են ամենաարտասովոր ուտեստները, որոնց համտեսելու համար արժե մեկնել Ռուսաստան, հայտնում է Tutu-ն։ Առցանց ծառայության փորձագետները Media Intelligence նախագծի մասնակիցների թողած արձագանքների հիման վրա ցուցակ են կազմել։ 2022 թվականին ճամփորդական լրագրողներն ու բլոգերները 25 շրջագայության են գնացել երկրի 20 մարզերում։ 86 ռեստորանների, սրճարանների և բարերի գնահատականները տրվել են ավելի քան 150 փորձագետների կողմից։ Պերմի մարզ. Պոզիկունչիկի […]

̰
BACK_TO_TOP