Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների համար. Թոդ Ուոլթերս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+19.09 oC

Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների համար. Թոդ Ուոլթերս

17:11 25.02.2021

 Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և իր եվրոպական դաշնակիցների համար՝ չնայած ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցներին,- այս կարծիքն է հայտնել ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության ղեկավար Թոդ Ուոլթերսը ռազմաօդային ուժերի ասոցիացիայի համագումարի ժամանակ։

Նա նշել է, որ ՌԴ-ն աշխարհում իրականացնում է ապակայունացնող և չարամիտ գործողություններ, ընդ որում, իրականացնում է դրանք Եվրոպային մոտ,- հաղորդում է ТАСС-ը։

Ուոլթերսը թվարկել է ՌԴ-ի դեմ ուղղված մեղադրանքները, մասնավորապես, նրա կարծիքով․ «ՌԴ-ն բաժանում և թուլացնում է ԱՄՆ դաշնակիցներին։ Ռուսաստանը մնում է ԱՄՆ և դաշնակից եվրոպական երկրների գոյության համար սպառնալիք»։

Նա ավելացրել է, որ ՌԴ-ն և Չինաստանը շարունակում են Արկտիկայի ռազմականացումը և փորձում են ստեղծել տնտեսական պլացդարմ տարածաշրջանային ազդեցության համար։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար ԼԼոյդ Օսթինը հայտարարել էր, որ ՌԴ-ի ապակայունացնող քաղաքականությունը և Չինաստանի տնտեսական աճը ՆԱՏՕ-ի հիմնական սպառնալիքն են։ ՆԱՏՕ-ի առաջնային խնդիրը բնակչության և տարածքների պահպանությունն է զսպման արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավարները

17:06 06.05.2025

«Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավարները

Լեհ անվանի մրցավար Շիմոն Մարցինյակը նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավար, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նրա օգնականները նույնպես Լեհաստանից են: Մրցավարի տեսաօգնականները նիդերլանդցի են՝ Դենիս Հիգլերը և Պոլ վան Բուկելը: Թիմերի միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը

17:01 06.05.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

16:54 06.05.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ: Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

16:48 06.05.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն այս պահին ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզում բնակվող, մտավոր խնդիրներ ունեցող 18-ից 65 տարեկան 25 անձի։ Շրջայցին մասնակցել է նաև էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։Վերջիններս շրջել են կազմակերպության տարածքում, ծանոթացել հաստատության շահառուների զբաղվածության ապահովման հնարավորություններին, այցելել խմբասենյակներ։ Այցի […] ...

Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

16:42 06.05.2025

Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […] ...

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

16:36 06.05.2025

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...

BACK_TO_TOP