Բայդենը G7-ի ժամանակ կքննարկի համավարակը, տնտեսական մարտահրավերները և Չինաստանի հետ հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Բայդենը G7-ի ժամանակ կքննարկի համավարակը, տնտեսական մարտահրավերները և Չինաստանի հետ հարաբերությունները

19:00 15.02.2021

Ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին, կկայանա Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որին առաջին անգամ կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բայդենը գագաթնաժողովի ընթացքում կքննարկի կորոնավիրուսի համավարակը, համաշխարհային տնտեսությունը և Չինաստանի հետ հարաբերությունները։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Բայդենն իր դիտարկումները կկենտրոնացնի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության և բաշխման վրա, ինչպես նաև նոր առաջացող ինֆեկցիոն հիվանդությունների սպառնալիքի դեմ պայքարում համագործակցելու և համախմբվելու շարունակական ջանքերի վրա։

Reuters-ը հաղորդում է, որ հունվարի 20-ին նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո դեմոկրատ Ջո Բայդենը փորձում է վերակառուցել հարաբերությունները աշխարհի և համաշխարհային կառույցների հետ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ն հանել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից։ Բայդենը ԱՄՆ-ն կրկին ներառել է ԱՀԿ-ի երկրների ցանկում և դարձյալ միացել է Փարիզի համաձայնագրին։ Բացի դրանից՝ նա ցանկություն է հայտնել աշխատել  դաշնակիցների հետ՝ մի շարք փշոտ հարցերում Չինաստանին դիմակայելու գործում։

Ջո Բայդենի առաջարկով Կոնգրեսը քննարկում է 1,9 տրիլիոն դոլարի աջակցության փաթեթի օրինագիծը, որը պետք է խթանի ԱՄՆ տնտեսությունը և օգնի համավարակից տուժածներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP