Արցախում քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+23.09 oC

Արցախում քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

17:45 06.06.2020

Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, հունիսի 6-ին խորհրդարանում կազմակերպել է հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ներկայացնելով հանրապետությունում համավարակի ուղղությամբ կատարված աշխատանքները, վիճակագրությունն ու հետագա քայլերը, նշել է.

«Ընդհանուր հաստատվածների թիվը 59 է, 31՝ առողջացած, այսինքն այս պահի դրությամբ նախատեսված մեկուսացման վայրերում և բուժհիմնարկներում 28 հաստատված դեպք ունենք: Մարտի 2-ից ԱՀ-ից ՀՀ ուղարկվել է 1131 փորձանմուշ և այս պահին ընդհանուր 73 մեկուսացված քաղաքացիներ ունենք»:

Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված հիմնական դեպքերով հիվանդները գտնվել են բուժհիմնարկներում, սակայն դեպքերի ավելացման հետ մեկտեղ ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու և մահճակալային ֆոնդերը հնարավորինս ազատելու որոշում է կայացվել:

Այնուհետև, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանումներ է տվել համավարակի հնարավոր զարգացման պարագայում մշակված սցենարների, բուժանձնակազմի առցանց վերապատրաստման, այս օրերին քաղաքացիների՝ բուժհիմնարկներ դիմելու սահմանափակումներին վերաբերող հարցերին:

Անդրադառնալով Ստեփանակերտում նոր տիպի կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և շփման շրջանակին՝ նախարարը նշել է, որ երեկ երեկոյան հաստատվել է 2 դեպք: Վերջիններս օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հաղորդմամբ՝ արձանագրված դեպքերից մեկը՝ 71-ամյա քաղաքացին, ով 10 տարի շարունակ թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, գտնվում է ծանր վիճակում: Նախարարը նաև ընգծել է, որ հիվանդի ընտանիքի անդամները մեկուսացվել են, իսկ երկրորդական շփման շրջանակը պարզելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին և նրա ընտանիքի անդամները ևս մեկուսացվել են:

Պատասխանելով պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիայի բացակայության մասին հարցին` նախարարը հավաստիացրել է.

«10 օրվա ընթացում մենք Արցախում կունենանք համապատասխան լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ»:

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները, որոնք կարող են դրական անդրադառնալ կորոնավիրուսի նկատմամբ հանրային ընկալումների վրա: Պարետը նշել է, որ համավարակի շուրջ ձևավորված թյուր ըմբռնումները խոչընդոտում են հակահամաճարակային իրավիճակի վերահսկմանն ուղված պետական միջոցառումների արդյունավետությանը՝ բարձր գնահատելով այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը:

Խորհրդարանականները բարձրաձայնել են արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների ու տնտեսվարողների շրջանում նոր խստացումների անհրաժեշտության, մեկուսացման վայրերի, վարակի հետագա տարածման դեպքում պատրաստականության աստիճանի և մի շարք այլ խնդիրների մասին հարցեր ու առաջարկություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխան

09:57 13.06.2025

«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխան

Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի հարձակումը Թեհրանի վրա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, մեջբերում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Ոչ մի չարիք ( իսրայելական հարձակում – խմբ.) անպատասխան չի մնա», – ասել է նա։ ...

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

09:54 13.06.2025

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...

ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ Ռուբիո

09:51 13.06.2025

ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում և նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք, նրանց խոսքով, «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք, նրանց խոսքով, […] ...

Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

09:48 13.06.2025

Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում չվերթները դադարեցվել են Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, հաղորդում է իրանական Tasnim պետական ​​լրատվական գործակալությունը ՝ հղում անելով օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնին։ «Առայժմ, մինչև Իրանի պետական ​​ավիացիոն կազմակերպությունը չպարզաբանի իրավիճակը, մենք դադարեցնում ենք բոլոր չվերթները և կհետևենք իրավիճակի զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։ ...

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրություն

09:43 13.06.2025

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրություն

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետը

09:37 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը ։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է իսրայելական հարձակումների հետևանքով», – ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ […] ...

BACK_TO_TOP