16:44 07.06.2019
Հարկային այս փոփոխությունները, որոնք ներկայացվել են Ազգային ժողով, պետք է ներկայացված լինեին դեռ նախորդ տարվա օգոստոսին, ու այս ուշացումը խոսուն է։ Հարկային օրենսգիրքը պետք է Հայաստանում բիզնեսի ընդլայնման հիմք դառնար, բայց չի սպասարկում ձևավորված սպասումները։ Այս բնորոշումները ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Նրա խոսքերով՝ ընդամենը որոշ հարկատեսակների չափերի փոփոխությունը չի կարող […]
16:34 07.06.2019
Եկամտահարկի համահարթ վիճակը հավերժ չի լինելու, և մի քանի տարի անց Հայաստանը վերադարձնելու է եկամուտների պրոգրեսիվ հարկումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պաշտպանելով ներկայումս համահարթեցմանն անցնելը։ «Բայց դա տեղի կունենա էն ժամանակ, երբ արդեն հարկային վարչարարությունը հասած կլինի մի այնպիսի մակարդակի, որ մենք, եկամտային հարկ ասելով, նկատի չենք ունենա […]
16:31 07.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ:
16:31 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ ամեն տարի վառելիքի՝ գազի, բենզինի, նավթամթերքի ակցիզային հարկերն ավելանալու են 4 տոկոսով։ Ազգային ժողովում սրա դեմ արտահայտվեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ։ «Ակնհայտ է, որ վառելիքի թանկացումն իր հետ բերելու է նաև տրանսպորտային ծախսերի ավելացում։ Մեծանալու է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հավանականությունը։ Բարձրանալու են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերը»,- ԱԺ ամբիոնից ասաց […]
16:29 07.06.2019
2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։ Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ […]
16:28 07.06.2019
«Անկեղծ, չգիտեմ՝ դրդապատճառը որն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցեատերը հենց պարոն Զեյնալյանն է»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը նաև հերքեց, որ նախորդ օրը խմբակցության նիստի ժամանակ քննարկվել է Զեյնալյանի հրաժարականի հարցը: Միևնույն ժամանակ, Լիլիթ Մակունցը նշեց, որ արդարադատության ոլորտի ու տարվող […]
16:22 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ դրա ընդունումից հետո աշխատավարձ ստացողներն իրենց եկամտից վճարելու են 23 տոկոս հարկ՝ անկախ նրանից, թե որքան աշխատավարձ են ստանում՝ 100 հազար, թե 2 միլիոն։ Սրա վերաբերյալ որոշակի ընդդիմախոսություն կա, որին այսօր ԱԺ-ում հակադարձեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքերով՝ բարոյական տեսանկյունից առաջնորդվելիս պետք է հարկերը ավելի բարձր […]
16:21 07.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ:
16:16 07.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է բոլոր տեսակի հարկերից ազատել անհատ տաքսիստներին։ Սրա կապակցությամբ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այդ դեպքում գոնե պետք է պահպանել վարորդների լիցենզավորման, նրանց առողջության գնահատման, ինչպես նաև վիճակի գնահատման կարգավորումները, քանի որ հակառակ դեպքում դա կարող է վտանգել քաղաքացիների կյանքը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, որ ԱԺ-ում ներկայացնում էր […]
16:14 07.06.2019
Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել միջադեպ. ոստիկաններն ու քաղաքացիները բախվել են: Ինչպե՞ս է ամեն ինչ եղել, ինչի՞ց է սկսվել բախումը, այս ամենի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հաղորդել Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը: «Երեկ՝ մոտավորապես ժ. 16:30-17:00-ի սահմաններում, ականատեսները մեզ զանգահարեցին, ասացին, որ ինչ-որ ընդհարում, միջադեպ է տեղի ունենում ոստիկանների ու խաղաղ քաղաքացիների միջև, մենք անմիջապես […]
16:04 07.06.2019
Կառավարությունն առաջարկում է հրաժարվել այլընտրանքային հարկատեսակներից՝ հարկային կարգավորումները պարզեցնելու նպատակով։ Այս մասին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնելիս ի սկզբանե ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Դրանից հետո, սակայն, պատգամավորներից Կնյազ Հասանովն ասաց, որ հատկապես մարզերում փոքր բիզնես ունեցողները, տոնավաճառներում առևտրով զբաղվողները խնդրում են իրենց համար կոնկրետ որոշակի հարկային չափ սահմանել, օրինակ՝ իրենց զբաղեցրած տարածքով, որպեսզի […]
15:56 07.06.2019
Այսօր՝ հունիսի 7-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել: Արձանագրվել է Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը, նաև այն, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, մոտավորապես համահունչ այն հայտարարությանը, որը տարածել է ՄԻՊ-ը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը: […]
15:52 07.06.2019
Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ հարկային փոփոխություններ իրականացնելիս կառավարությունը հիմնվում է աշխարհում եղած միտումների վրա։ Նրան հակադարձեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ու ասաց, որ մինչ ներկա փոփոխություններն անելը, աշխարհը երկար ճանապարհ է անցել, ու այդ ընթացքում ներդրել է ծախսերի հայտարարագրման համակարգ, և ծախսերը հանելուց հետո հարկում են […]
15:43 07.06.2019
Հայաստանում 1320 մարդ ամսական 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ է ստանում։ Սա բոլոր աշխատավարձ ստացողների 0,2 տոկոսն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգիրքը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Իսկ 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձ, ըստ Պողոսյանի, ստանում է մոտ 6200 մարդ, և սա էլ բոլոր աշխատավարձ ստացողների մոտ 1 տոկոսն է։ Ի […]
15:41 07.06.2019
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 30-ին, Արտակ Զեյնալյանը «Հեռանկարի» տաղավարում նշել էր, որ դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն. «Դատական իշխանության հանդեպ եղել է շատ մեծ անվստահություն, և այն կուտակվել է: Եվ մենք այսօր կարիք ունենք, որ […]
15:40 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովը մեկնարկել է Հայաստանի ժամանակով 15:15-ին: Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի նախագահների ելույթներից հետո ելույթով հանդես է գալու նաև ՀՀ վարչապետը:
15:35 07.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է վեթինգի վերաբերյալ նախատեսվող օրենքի նախագծի քննարկման հարցին: Նա հայտարարել է, որ գործընթացն առայժմ անորոշ փուլում է գտնվում և նախագծի հայեցակարգի և քննարկումների ծավալման վերաբերյալ իրենք դեռևս որևէ տեղեկություն չունեն: Էդմոն Մարուքյանը նաև պատրաստակամություն է հայտնել տեղական ու միջազգային մասնագետների […]
15:31 07.06.2019
Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ օրինական կամ վստահելի դատավորը կարող է ընդունել որոշումներ, որոնք բոլորին դուր չեն գա, և դա անկախության գրավականներից մեկն է: «Միշտ չէ, որ դատական ակտը հաճելի է իշխանության մյուս թևերին կամ նույնիսկ հասարակությանը: Նաև անկախ դատարանը պետք է զերծ լինի հասարակական […]
15:20 07.06.2019
Եկամտահարկի համահարթեցումը ազդելու է ցածր աշխատավարձ ստացողների վրա։ Արդյո՞ք դա արդար է այն դեպքում, երբ կառավարությունում նախկինում քննարկվում էր հարստությունը՝ շքեղ առանձնատներն ու մեքենաները հարկելու, շքեղության հարկ մտցնելու տարբերակը։ ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս մասին ֆինանսների նախարարի տեղակալին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Արման Պողոսյանը ասաց, որ համաձայն է՝ պետք է հարկվի հարստությունը։ Այս […]
15:13 07.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Հայաստանում: Զրուցակիցները մտքեր […]
15:08 07.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերին։ Նա հրաժարվել է պատասխանել, թե Մարտի 1-ի գործով հարցաքննվե՞լ է արդյոք՝ շեշտելով, որ այդ հարցերը պետք է ուղղել իրավապահ մարմիններին։ Ծառուկյանը, սակայն, պատմել է, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իրեն կանչել են կառավարություն:
14:54 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Փաշինյանի խոսքերով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության տնտեսության աճի տեմպերը: «Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև կարծում եմ, որ այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության […]
14:45 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, ունենք ինչ-ինչ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այս ոլորտում զարգանում են ծրագրվածի պես»,- ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է […]
14:44 07.06.2019
Հարկային օրենսգրքի՝ Ազգային ժողով ներկայացված փոփոխությունները մի շարք դրույթներ են պարունակում, որոնք անմիջականորեն ազդելու են քաղաքացիների վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխատավարձերի հարկմանն ու պահումներին։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ եկամտահարկի համահարթեցում է լինելու 23 տոկոսի սահմաններում։ Այսինքն, եթե ավելի շատ աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով էին հարկ վճարում, ապա հիմա […]
14:18 07.06.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ Հարկային օրենսգրքում երկու փոփոխություն կա, որոնք կարող են բարձրացնել ներդրումային գրավչությունը: «Դրանք շահութահարկի երկարաժամկետ նվազեցման և եկամտահարկի նվազեցման դրույթներն են: Գաղտնիք չէ, որ ցանկացած ներդրում արվում է շահույթ ստանալու ակնկալիքով: Մենք ասում ենք` եկամտահարկի մասով ներդրողի ծախսերն էականորեն նվազելու են: Ասում ենք նաև, որ շահութահարկի դրույքաչափերն են […]
14:18 07.06.2019
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման միտումները անհանգստացրել են նրանով, որ արտահանմանն ուղղված ոլորտներում շահութաբերությունը շուրջ 40-50 տոկոսով ավելի ցածր է, քան երկրի ներքին սպառմանն ուղղված ոլորտներինը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնելիս նշեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ հետևանքն այն է, որ ներդրումները հոսում են դեպի շահութաբեր ոլորտներ, և իրավիճակն […]
14:08 07.06.2019
Կառավարությունն այսօր ԱԺ արտահերթ նիստին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է հետաձգել այն դրույթը, որը կառավարությանը ստիպում էր 2019 թվականին սկսել բոլոր օրենքներն ու որոշումները մեկ միասնական հարթակում հրապարակելու գործընթացը։ Գործադիրի ներկայացուցիչ, արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը բացատրեց, որ իրենք որոշակի ժամանակային խնդիրներ են ունեցել, չեն կարողացել ժամանակին մրցույթ անցկացնել ու որևէ ընկերություն ընտրել տեխնիկական […]
14:06 07.06.2019
Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մի խումբ սևազգեստ մարդիկ փորձում են անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանում՝ այդկերպ ցույց տալով, թե գործող իշխանությունն անարդյունավետ է աշխատում: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ դեմ է բռնության բոլոր տեսակի կոչերին, իսկ օրենքից դուրս գործողները պետք է պատժվեն: Հարցին, թե ինքը գիտի՞ արդյոք […]
14:02 07.06.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է, որ հունիսի 6-ին 2 հարբած ոստիկան հարձակվել և ծեծել են իր մերձավորին` կոտրելով նրա քիթը: Այդ ոստիկաններին նաև միացել են այլ ոստիկաններ: Դավիթ Խաժակյանը պահանջում է ձերբակալել և աշխատանքից ազատել միջադեպին մասնակցություն ունեցած բոլոր ոստիկաններին՝ նրանց գունավոր «բաբոչկաներ» կախելով:
14:00 07.06.2019
Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որում քննարկվելու են մի շարք հրատապ հարցեր՝ հատուկ ընթացակարգերով։ Արտահերթ նիստի անցկացումը նախաձեռնել է կառավարությունը, որի անունից էլ հրատապությունը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ներսիսյանը։ Այս նիստի օրակարգում է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը, որը ներկայացվել է մեծ փաթեթով, որով պետք է փոփոխություններ արվեն նաև տասնյակ այլ, հարակից […]