TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպման նոր ձևաչափ «Իմ քայլը» խմբակցությունում. ի՞նչ են քննարկում իշխանական պատգամավորները խմբակցության ղեկավարի հետ

15:37 07.03.2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպումներ է սկսում անցկացնել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների այն նախագահների և անդամների հետ, ովքեր «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարին են ներկայացնում հանձնաժողովի կատարած աշխատանքը և առաջիկա անելիքները: […]

̰
Մենք մյուս փուլով ցանկանում ենք տեսախցիկ տեղադրել, որպեսզի քաղաքացիներին էլ վերահսկենք. Հրաչյա Սարգսյան

15:30 07.03.2019

«Ավտոբուսի անվտանգությունը նախ և առաջ ապահովում է վարորդը, և, որպես թիրախային կետ, ընտրվել է վարորդը: Մենք մյուս փուլով ցանկանում ենք տեսախցիկ տեղադրել, որպեսզի քաղաքացիներին էլ վերահսկենք, բայց դե պետք է պրոցեսուալ արվի»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են փոխադրամիջոցներում տեսախցիկների տեղադրմանը: Փոխքաղաքապետը նշեց, որ […]

̰
Սիրիայում ՀՀ սակրավորներն ականազերծել են 10510 քմ տարածք, բժիշկները կատարել են 50 վիրաբուժական միջամտություն

15:25 07.03.2019

Փետրվարի 19-ից մինչ օրս հայաստանցի մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Փետրվարի 18-ից առ այսօր սիրիացի գործընկերների հետ համատեղ հայաստանցի բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և […]

̰
Ի՞նչ է նշանակում՝ տուժող չկա. պետական մեղադրողը՝ պաշտպանին

15:23 07.03.2019

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների` Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի դատաքննությունն այսօր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կրկին հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ համաներման մասին օրենքի համաձայն`դատարանը պետք է ունենա բոլոր տուժողների դիրքորոշումը՝ դատաքննությունը շարունակելու կամ քրեական գործի վարույթը […]

̰
Կա ֆորմալ գրանցված և ծրարով տրվող աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

15:15 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պիտի լուծվի: Նա հայտնեց, որ իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի: Հաջորդ տարվա նպատակադրումն, ըստ Փաշինյանի, ստվերային աշխատավարձերի դուրսբերումն է: Նա նշեց՝ […]

̰
Հեղափոխությունն էլ ասում էին՝ հնարավոր չէ. բայց եղավ, չէ՞. փոխքաղաքապետ

15:07 07.03.2019

«Տեսահսկող սարքերը տեղադրվել են 2 ավտոբուսների վրա և 5 օր առաջ: Եթե կային խնդիրներ, ապա կարելի էր դա ասել, բայց այդ հարցադրումները չեն հնչել»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը: Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ տեսահսկման համակարգի նպատակը վարորդին վերահսկելն է, որպեսզի […]

̰
Ռազմաբժշկական հիմնարկները մտադիր են 100 մլն դրամ հավելյալ եկամուտ ապահովել

15:02 07.03.2019

Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունները կանխատեսում են, որ 2019 թվականի ընթացքում բուն ռազմական գործառույթներին կից վճարովի բժշկական ծառայությունների տրամադրման միջոցով ապահովելու են 100 միլիոն դրամ եկամուտ։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից մեկի հիմնավորման մեջ։ Խոսքը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի, ինչպես նաև Երևանի, Զանգեզուրի, Լոռու, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալների մասին է։ Արտաբյուջետային եկամուտներն […]

̰
Քայլ ենք անում, որ անորակ օղիները շուկայից դուրս գան. ՀՀ վարչապետ

14:59 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ընդգծեց հարկային փոփոխությունների արդյունքում տնայնագործական ալկոհոլային խմիչքների արտադրության հնարավորության ստեղծումը: «Ինձ համար դա կարևոր է, նույն աղքատության հաղթահարման տրամաբանությամբ, որ մեր գյուղացիներին և քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առևտուր ծավալել և դրա շրջանակներում լինել առավելագույնս պաշտպանված: Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները […]

̰
Շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի. նախագահը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ

14:54 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում»,-ասել է Հանրապետության նախագահը և շարունակել. «Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ […]

̰
Ես ինքս օգտվում եմ երթուղային տրանսպորտից և տեսնում եմ ամեն խնդիր. փոխքաղաքապետ

14:47 07.03.2019

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ավտոբուսների վարորդների բողոքին, ովքեր դեմ են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը. «Վերահսկողական համակարգեր գործում են համարյա բոլոր ոլորտներում: Եվրոպական երկրներում ավտոբուսների վրա դրված են վերահսկման մեքենաներ: Ես ինքս օգտվում եմ երթուղային տրանսպորտից և ամեն խնդիր տեսնում եմ: Այսօր աշխատանքի եմ եկել մետրոյով»: Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը […]

̰
Կառավարությունը 136 մլն դրամ ներեց տոհմական երինջների ներկրումից պարտքերի մեջ ընկած գյուղատնտեսներին

14:43 07.03.2019

Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօր 136 միլիոն դրամ պարտքեր ու տույժեր ներվեցին այն 49 տնտեսվարողներին, որոնք պետական աջակցությամբ ներկրել էին տոհմական երինջներ, բայց կաթի ցածր գների պատճառով չէին կարողացել ժամանակին կատարել վճարումները, ընկել էին տուգանքների տակ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 միլիարդ դրամից ավելի է, սակայն եթե նշված 136 […]

̰
Ադրբեջանը պնդում է, որ 800 մլրդ դոլարի վնաս է կրել հայերի պատճառով. Անժելա Էլիբեգովա

14:38 07.03.2019

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր հայտարարեց, որ անհայտ հաշվարկներով Ադրբեջանը հանգել է եզրակացության, որ Արցախյան հակամարտության սկզբից է վեր իրենք կորցրել են մոտ 800 մլրդ դոլար, հետևաբար` դրանք պետք է պահանջեն հայկական կողմից: Բանախոսի կարծիքով` Ադրբեջանին տարբեր խաղաքարտեր են պետք հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար: Այդ առումով նաև վտանգավոր են սահմանից ՀՀ քաղաքացիների առևանգումները, որոնց […]

̰
Տրանսպորտային համակարգը Երևանում լավ չի աշխատում. փոխքաղաքապետ

14:38 07.03.2019

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ: Այս առիթով Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճեպազրույց է հրավիրել: «Ավտոբուս» ՓԲԸ-ն այլ հարակից ծառայություններ մատուցելով կարող է ունենալ համապատասխան շահութաբերություն, և այդ […]

̰
Ադրբեջանը 50 մլրդ դոլարի գույքային պահանջ է ներկայացնելու ՀՀ-ի դեմ

14:36 07.03.2019

Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Ղազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 50 մլրդ դոլարի պահանջ ներկայացնելը իրատեսական չէ, քանի որ նախ` չի կարող քննարկվել քաղաքական պատճառներից ելնելով, ապա նաև դրա հաստատվելու դեպքում տասնամյակներ կպահանջվեն դրա իրագործման համար: Եթե ՄԻԵԴ ՀՀ-ի դեմ հայտ ներկայացվի Ադրբեջանի կողմից, ապա, ըստ Արա Ղազարյանի, այն […]

̰
Յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է. Փաշինյան

14:32 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշմանը: Նա հույս հայտնեց, որ այդ ոչ հսկայական, բայց շոշափելի միջոցները տաքսու վարորդները կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար: «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է: Մենք զբոսաշրջության մասին ենք խոսում, քաղաքականություն մշակելու մասին […]

̰
2018-ի հոկտեմբեր-դեկտեմբերին 230 սիրիահայ ստացել է ՀՀ անձնագիր

14:28 07.03.2019

Հայաստանի արտգործնախարարության առաջարկով կառավարությունն այսօր մոտ 13 միլիոն դրամ տրամադրեց ԱԳՆ-ին՝ Սիրիայում տրված անձնագրերի համար քաղաքացիների փոխարեն վճարումները կատարելու համար։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության չզեկուցված, բայց ընդունված որոշումներից մեկով։ Դրա հիմնավորումից հայտնի է դառնում, որ 2018 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների օգնությամբ առաջին անգամ Հայաստանի անձնագիր (քաղաքացիություն) է ստացել […]

̰
Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են հայատյացությանը նվիրված համաժողովին

14:18 07.03.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից: Ա. Բեգլարյանն իր ելույթում […]

̰
Որոշ պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի հողերը նախապես գնել են ծիծաղելի գներով. Փաշինյան

14:12 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ասաց՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումները շատ են, ապա հիշեցրեց՝ այս գոտու շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշակի տարօրինակ փաստեր էին արձանագրել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով կամ հընթացս գուցե, տեղյակ լինելով, որ այդտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք […]

̰
Վարչապետի աշխատակազմն ԱԺ-ին կվերադարձնի դեկորատիվ ծառ, համակարգիչ, հեռուստացույց և այլ իրեր

13:58 07.03.2019

Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ առանց զեկուցման ընդունված հարցերից մեկով կառավարությունը որոշեց իր հաշվեկշռից հանել ու Ազգային ժողովի հաշվեկշռին գրանցել որոշ իրեր, որոնց թվում են․ դեկորատիվ ծառ, համակարգիչներ, հեռուստացույց, մոնիտորներ, դյուրակիր համակարգիչ։ Որոշման հիմնավորման մեջ ասվում է․ ԱԺ աշխատակազմի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վարչապետի աշխատակազմից հետ վերցնել համապատասխան գույքը և […]

̰
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը

13:39 07.03.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող […]

̰
Պետական բյուջեի հաշվին աջակցություն կցուցաբերվի ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին

13:29 07.03.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը կառավարության մարտի 7-ի նիստում ներկայացրեց «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նա հայտնեց, որ հարցը կաթիլային և անձրևացման համակարգերին է վերաբերում: Գևորգյանը տեղեկացրեց՝ 2018 թ. վարկ է տրամադրվել թվով 8 շահառուների՝ 315 մլն 526 հազար դրամ: Տենդենցը գնահատվում է հետևյալ կերպ՝ հոկտեմբեր-դեկտեմբերին 8 վարկից […]

̰

13:23 07.03.2019

Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող երեք ընկերություն այսօր կառավարության նիստի ժամանակ ստացավ հարկային արտոնություն՝ ներդրումներ անելու և հումք ներկրելու համար։ Այդ ընկերությունների թվում էր նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Մյուս երկու ընկերություններն են․ «Սաթենկարը», որը Քասաղ գյուղում արտադրում է հագուստ, արտադրանքը սպառում է Հայաստանում, «Տավուշ տեքստիլը», որը Տավուշի սահմանամերձ գյուղերում արտադրում […]

̰
«Վերածնունդ» ծրագրի հարցը լուծվե՞ց․ կառավարությունն ընդունեց երիտասարդ ընտանիքների բնակարանային վարկերի պայմանները թեթևացնող որոշումը

13:22 07.03.2019

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունեց երիտասարդ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկեր տալու ծրագրի պայմանները թեթևացնելու մասին որոշում։ Այսուհետ երիտասարդների տարիքային շեմը հանվում է, և միակ շեմը լինում է այն, որ ընտանեկան զույգի տարիքների գումարը չանցնի 70 տարին։ Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե ամուսնացած լինեն 20 տարեկանի հետ։ Որոշման […]

̰
Աշխատում եմ 12 ժամ, վարձատրվում եմ 10-ի համար. վարորդները բողոքում են

13:16 07.03.2019

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Նրանց դժգոհությունը կապված է ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու հետ: Վարորդների հետ հանդիպման է եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով վարորդներին հորդորել է դադարեցնել գործադուլը: Վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 12 ժամ […]

̰
Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են, որ հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, գործարարներ, այլև՝ լավագույն հետախույզները. Արմեն Սարգսյան

13:13 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։ «Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,- իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: – «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես […]

̰
2019թ. գյուղատնտեսության ոլորտին 20-22 մլրդ դրամ վարկ կհատկացվի. Գեղամ Գևորգյան

13:10 07.03.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը մարտի 7-ի կառավարության նիստում ներկայացրեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նա հայտնեց, որ ներկայում գործող ծրագրի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 6195 միավոր վարկ` 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ` 21.9 մլրդ գումարով։ […]

̰
Կոչ ենք անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ, բայց կարևոր է, որ տանք հնարավորություն․ Փաշինյան

13:00 07.03.2019

Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ, բայց կարևոր է, որ դրան զուգահեռ կառավարությունը ստեղծի այդպիսի գործունեության հնարավորություն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ գյուղատնտեսական հարցերից մեկին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքերով՝ բոլորը հասկանում են, որ դա միանգամից անել հնարավոր չէ, բայց պետք է քաղաքացիները հասկանան ու տեսնեն այդ աշխատանքի դինամիկան։ […]

̰
Հիմա, որ ես հաց եմ ուտում, պիտի դա նկարահանվի՞. երթուղայինների վարորդների բողոքի ցույցը

12:44 07.03.2019

Այսօր Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` վարորդների հետ հանդիպման է եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով վարորդներին  հորդորել է դադարեցնել գործադուլը: Վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ […]

̰
Սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը մեծանում է. Աշխատանքային օրենսգրքում լրացում չարվեց

12:34 07.03.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մարտի 7-ի նիստի ժամանակ ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գործատուին հնարավորություն ընձեռել աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում: Բաթոյանը նշեց, որ օրենսգրքում կա նման կարգավորում, […]

̰
Մարտի 6-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 67 դեպք

12:32 07.03.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, յուրացման կամ վատնման 7, սպանության սպառնալիքի 4, ծեծի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, […]

̰
BACK_TO_TOP