00:24 07.03.2019
Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված: Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են: […]
21:48 06.03.2019
Հայաստանի հարկային օրենսգրքի փոփոխության վերաբերյալ նախաձեռնություններից մեկը դիմել է կառավարությանը՝ ստանալու համար այդ օրենսգրքի փոփոխությունները հիմնավորող հաշվարկները, սակայն մերժում է ստացել։ Ազգային ժողովում պատգամավորներից Սարգիս Խանդանյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ են պարունակում այդ աշխատանքային փաստաթղթերը, ինչի պատճառով դրանք չեն տրամադրվել։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ հիմնավորումները շուտով հրապարակվելու են նախագծի հետ, որն էլ […]
21:25 06.03.2019
Հայաստանի գյուղատնտեսները բողոքում են, որ թուրքական լոլիկը հաճախ ցածր, երբեմն ինքնարժեքից էլ ցածր գնով բերվում է Հայաստան, և դա դուրս է մղում տեղական լոլիկը շուկայից։ Այս մտահոգությունը Ազգային ժողովում բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Լուսինե Բադալյանը։ Նրա հարցին պատասխանելիս գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն ասաց, որ եթե ուշադրություն դարձնեն դեպի Հայաստան լոլիկի ներկրման ու […]
21:02 06.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ գյուղատնտեսությունը որպես բիզնես արդյո՞ք այլևս գյուղացու համար եկամտաբեր չէ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշեց, որ կառավարությունում բազմիցս քննարկումներ են իրականացրել, շփում են ունեցել մարզպետների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որ այս խնդիրը չբարձրանա: Նա նաև հայտնեց՝ սերմանյութի հարցով հանդիպումներ են ունեցել, […]
20:41 06.03.2019
Հայաստանի գիտահետազոտական կենտրոնների արդյունավետության գնահատումը կավարտվի ամռանը։ Դրա համար առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի գնահատման փաստաթուղթը։ Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում ԼՀԿ պատգամավորներից Կարեն Սիմոնյանի հարցին պատասխանելիս ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա պատասխանեց նաև Երևանի պետական համալսարանի 100-ամյակի տոնակատարությունների կազմակերպման վերաբերյալ հարցին ու ասաց, որ նախարարին կից խումբ է ստեղծվել, որը առաջարկներ է ներկայացնում […]
20:20 06.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը մարտի 6-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենսդրության մաս չկազմող ակտ է կիրառվել, մաքսային վճար է գանձվել: Նա հիշեցրեց՝ 2018 թ. նոյեմբերից, համաձայն ԵՏՄ օրենսդրության, 500 եվրոյից ավելի արժողությամբ գույք ներմուծողները բավական բարձր մաքսային վճար են տվել: «Նման պարագաներում կառավարությունը պարտավորություն է ստանձնում անմիջապես […]
20:16 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը բարձրացրեց Գյումրիի տնակներում մարդկանց հաշվառման խնդիրները. նրա խոսքով՝ քանի որ այդ տնակները ժամանակավոր բնակարաններ են համարվում, ապա դրանց բնակիչները գրանցվում են ուղղակի հասցեի փողոցով՝ առանց մանրամասնությունների։ Բաղդասարյանը ասաց, որ սա որոշ դեպքերում խնդիրներ է առաջացնում զինծառայության կազմակերպման, ինչպես նաև նպաստների ստացման հետ կապված։ […]
20:15 06.03.2019
Միայնակ մայրը, որ ֆիզարձակուրդից հետո միայնակ է խնամում երեխային, դիմել է ԱԺ փոխնախագահին ու խնդրել աջակցել, որ ծառայության վայրը փոխվի, քանի որ միայնակ է խնամում երեխային ու չի կարող տեղափոխվել ծառայության ներկա վայրի մոտ գտնվող բնակարան, որ իրեն առաջարկել են Պաշտպանության նախարարությունից։ Լենա Նազարյանն այս հարցն այսօր բարձրացրեց ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ինչին […]
20:10 06.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ սահմանամերձ համայնքներին պետությունից տրվող օժանդակությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին իսկ կառավարությունում գործում է սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմը: Նա հայտնեց՝ այս տարվա ծրագրերում կոնկրետ ուղղություններ են թիրախավորել՝ համայնքի համաֆինանսավորումը տատանվում է 65-70 տոկոսի սահմաններում, պետությունը 65-70 […]
20:05 06.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության կազմակերպված […]
19:58 06.03.2019
Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց Ռուսաստանից ստանալ թալիշ ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային, և դա իրականացվեց թաքուն պայմաններում։ Այս գործիչը, մասնավորապես, Ադրբեջանում ապրող թալիշներին կոչ էր արել չմասնակցել Ապրիլյան պատերազմին, ինչի պատճառով էլ Ադրբեջանի զոհն էր դարձել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա հիշեցրեց, որ Աբոսզոդան նաև քաղաքական ապաստան էր […]
19:56 06.03.2019
ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Արմավիրում միշտ ջրի խնդիր է եղել, որոշակիորեն այդ խնդիրը լուծվել է: Բաղրամյանի խոսքով՝ այսօր ջրի որակը հասցվել է այն մակարդակի, որ համապատասխանում է սանիտարական բոլոր նորմերին, այն տարբերվում է այլ արտեզյան ջրերի որակից, խմելու է և որակը համապատասխանում է չափանիշներին: «Դրանից […]
19:55 06.03.2019
Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննի՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները […]
19:51 06.03.2019
«Ղեկը աջ» նախաձեռնությունը դարձյալ բողոքի ակցիաներ է իրականացնում, վերջինը եղել է այսօր խորհրդարանի շենքի մոտ: «Կառավարությունը, գիտեք, ընդունել է օրինագիծը, բայց ԱԺ չի ուղարկել: Ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, էդ տեխնիկական խնդիրները, չգիտես ինչու, մենակ մեր նախագծին են դիպչում ու ամեն անգամ հետաձգվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: […]
19:48 06.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջուկային էներգիայի հարցերով ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Զրուցակիցները խոսել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հետազոտական նախագծեր, մասնագիտական փոխանակումներ ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
19:42 06.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը մարտի 6-ին խորհրդարանում բարձրացրեց «աջ ղեկով» մեքենաների հարցը: «Այսօր ԱԺ-ի մուտքի մոտ փոքր իրարանցում էր, մարդիկ հարց են ուզում ուղղել կառավարությանը՝ մինչև մայիս թույլ են տալիս ներկրել աջ ղեկով մեքենաները, սակայն որոշման իրավական ընթացքը որոշված չէ, մեքենաները հավաքվում են մաքսակետերում, եթե այս մի քանի օրում այդ հարցը […]
19:38 06.03.2019
Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցի ժամանակ պատգամավորներից Սոս Ավետիսյանը կառավարության ղեկավարին խնդրեց ներկայացնել Բրյուսել կատարած այցի, Եվրամիության ղեկավարության հետ հանդիպումների արդյունքները։ Հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աննախադեպ իրավիճակ է, երբ Եվրամիությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց չունի Հայաստանին, և չկա որևէ կասկած Հայաստանի իշխանությունների հանձնառությանը՝ ժողովրդական փոփոխությունները տանել մինչև […]
19:36 06.03.2019
Ազգային ժողովում կառավարությանն ուղղված իր հարցում պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց ՀԴՄ կտրոններ վերցնելու քաղաքացիների պարտականության մասին ու կառավարության անդամներին հարցրեց, թե ինչ փոփոխություններ կան այդ կոչից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ու տնտեսվարողներին, ապա ասաց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է ՀԴՄ կտրոնների տրամադրման կտրուկ աճ․ […]
19:24 06.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին խորհրդարանում, արձագանքելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի հարցմանը, անդրադարձավ պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին: «Ի՞նչ է ասվում. եթե պարզվի, որ պետական կառավարման համակարգում 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Սրան հանրապետական կուսակցության ներկայացուցչի արձագանքն է, թե՝ էս ի՞նչ եք ասում: Նրանք իրականում […]
19:19 06.03.2019
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մարտի 5-ին կազմակերպել է «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով հարակից միջոցառում: Այն նվիրված է եղել Թվային օրակարգի իրականացման գործում վիճակագրական գործակալությունների դերին։ Միջոցառումը զուգակցվել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 50-ամյա հոբելյանական նստաշրջանին։ Հանդիպմանը բացման խոսքով […]
19:15 06.03.2019
Հորդանանում Հայաստանի շահերի պաշտպանությունը իրականացվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության միջոցով, ինչը դժվարություններ է առաջացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց պատգամավորներից Միքայել Զոլյանն ու ԱԳՆ ղեկավարին հարցրեց՝ ժամանակը չէ՞ Հորդանանում ունենալ առանձին դեսպանություն։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հորդանանն անկասկած կարևոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն այնտեղ դեսպանություն […]
19:13 06.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ հեղափոխությունից հետո սպասվում էր, որ նախկին իշխանության հետ ասոցացվող օլիգարխների ավելի լայն շրջանակ պետք է կանչվի դատարանի առաջ, մինչդեռ մի քանի անուն է շրջանառվում: Պատգամավորին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ են մինչև օրս տեղի ունեցած դեպքերը կատարվել ոչ հրապարակային: […]
19:05 06.03.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ հարցին պատասխանելիս ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալը հաստատեց, որ 2018 թվականից դադարեցվել ու այլևս չի գործելու գյուղացիներին դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը դադարեցվել է և չի գործելու։ Նա նաև պարզաբանեց պատճառները, ըստ որի՝ մասնավորապես դիզվառելիքի համար դիմել է շահառուներին 1,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ դրա պահանջարկը չի եղել, իսկ պարարտանյութերի դեպքում […]
18:52 06.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ Վանաձորում բիզնես-ֆորում տեղի ունեցավ, ներկայացվեցին մարզի զարգացմանն ուղղված նախագծեր: Դավոյանին հետաքրքրում էր՝ այդ ծրագրերից քանի՞սն են, որ ստեղծման սկզբնափուլում են: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ համաժողովին ավելի քան 250 մասնակից է եղել, 2 առանձին լսարաններում ներկայացվել են մոտ 50 ներդրումային […]
18:47 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե հայկական կողմը կոշտացրել է հռետորաբանությունը։ Կառավարությանը նա հարցրեց՝ արդյո՞ք միջազգային գործընկերների համար ընկալելի են հայկական կողմի դիրքորոշումները, թե՞ դրանք որակվում են որպես կոշտացում։ Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հաստատեց, […]
18:44 06.03.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող անձը դադարեցրել է դասադուլը. «Ի լրումն հացադուլի մեջ գտնվող անձանց խնդիրներն առավել մեծ ուշադրության արժանացնելու ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության կատարման վերաբերյալ ավելի վաղ հրապարակված տեղեկության. այսօր ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ […]
18:40 06.03.2019
Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ կառավարությանն ուղղված հարցը մնաց անպատասխան․ հասցեատեր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացակայում էր հարցուպատասխանի նիստից։ Նրա հարցը վերաբերում էր նրան, որ առաջնային առողջության հիմնարկները ունեն գներ գնելու հստակ սահմանափակումներ, որոնց հիման վրա կարող են գնել որոշակի տեսակի դեղամիջոցներ, սակայն բժիշկները հիվանդներին նշանակում են այլ դեղեր, ու գնված դեղերը անպիտան են […]
18:36 06.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անապահովության նպաստի միավորների հաշվարկի չափորոշիչներին, այն է՝ առավելագույն գազի սպառում և հոսանքի, ինչը մասամբ սուբսիդավորվում է կառավարության կողմից, բայց գեթ մեկ միավոր ավել սպառելու դեպքում անապահովության միավորները զրոյանում են, որպես դրա հետևանք՝ նպաստառուները զրկվում են նաև համարժեք այլ արտոնություններից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
18:33 06.03.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները տնտեսական դավեր են նյութում իսլամական երկրի նկատմամբ: Այս մասին հայտնում է Газета-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա տեսակետ է հայտնել, որ ամերիկյան կողմը ձգտում է նվազեցնել երկրում տիրող կրոնական մթնոլորտն ու իր խոսքում բացառել է Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն վարելու տարբերակը: «Իրանը հոգեբանական ու տնտեսական պատերազմ է վարում […]
18:28 06.03.2019
Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցերից մեկը վերաբերում էր ՊՈԱԿ-ների արտաբյուջետային միջոցներին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ ճիշտ չի՞ լինի մասնավորապես մշակութային ՊՈԱԿ-ների դեպքում արտաբյուջեն թողնել նրանց հայեցողությանը, որ կարողանան բարձրացնել աշխատավարձերը և թափանցիկությունը բարձրացնել։ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենց առաջարկած ծրագրում, որով սահմանափակվում են արտաբյուջետային հնարավորությունները, խոսք չկա ՊՈԱԿ-ների մասին․ […]