TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել. Զեյնալյան

18:16 06.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը խորհրդարանում մարտի 6-ին բարձրացրեց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու՝ Կարեն Ղազարյանի հարցը: Նա նշեց՝ Ղազարյանն այդ պայմաններին չի կարող երկար ժամանակ դիմակայել, ուստի անհապաղ քայլեր են պետք: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արձագանքելով, ուշադրություն հրավիրեց եզրույթների վրա, նա ընդգծեց՝ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: «Սա էական […]

̰
Նախագահը ստորագրել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու հրամանագիր

18:14 06.03.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ […]

̰
Նոր մակարդակի է բարձրացվում կադրային քաղաքականությունը. Զոհրաբ Մնացականյան

18:12 06.03.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մերժում այն, ինչ արվել է նախկինների կողմից, սակայն հիմա արդեն նոր մակարդակի է բարձրացվում կադրային քաղաքականությունը, և ի հայտ են բերվել նոր սերնդի դեսպաններ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա բացատրեց, որ խոսքը այն դիվանագետների մասին է, որոնք իրենց կուտակած փորձը հասցրել են այն […]

̰
Հանդիպումը շատ բուռն էր. Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ հանդիպման մասին

18:08 06.03.2019

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանի բարձրաձայնած խնդրին՝ մշակութային ՊՈԱԿ-ների միավորման հետ կապված: «Ես համաձայն չեմ, որ իմ հարցազրույցներում ու ասուլիսում բավական համոզիչ կերպով չպատասխանեցի և չբացատրեցի, թե ինչու էր այդ աղմուկը բարձրացել, թե ինչին էր վերաբերում այդ տեղեկանքը, և թե ինչու տնօրեններին […]

̰
Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն․ Լենա Նազարյանը` Դավիթ Տոնոյանին

18:06 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչ է արվում կանանց ծառայության պայմանները թեթևացնելու, նրանց հավելավճարներ տալու համար։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժպիտով պատասխանեց, որ աշխարհում հակառակ միտումը կա, երբ կանանց պայմանները հավասարեցնում են տղամարդկանց՝ խտրականություն թույլ չտալու համար, բայց Տոնոյանն ասաց, որ իրականում Հայաստանում ամեն ինչ արվում […]

̰
Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան

17:58 06.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը […]

̰
Ի՞նչ է նշանակում բարձր աստիճանի ինքնավարություն․ ԼՂ ժողովուրդն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է․ Փաշինյան

17:54 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարց տալիս հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը Արցախին բարձր ինքնավարություն տալու ակնարկներ է անում։ «Ի՞նչ է նշանակում բարձր աստիճանի ինքնավարություն։ Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդը հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա […]

̰
Մարզիչները չեն օգտվում «սոցփաթեթ»-ից, կարելի է փուլային լուծում գտնել. Ջուլֆալակյան

17:49 06.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց սպորտի և երիտասարդության բնագավառից: Պատգամավորը նշեց՝ մարզիչները չեն օգտվում «սոցփաթեթ» հասկացությունից: «Հասկանում եմ, որ գուցե մեծ թիվ են կազմում, բայց կարելի է փուլային լուծում գտնել՝ սկզբում ներառել գլխավոր մարզիչներին և երկրորդ մարզիչներին, 70 մարդու մասին է խոսքը»,- ասաց նա: Ջուլֆալակյանին նաև հետաքրքրում […]

̰
Այլատյացությունը դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը. Աշոտ Ղուլյան

17:46 06.03.2019

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսք է հղել Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Հարգելի´ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի […]

̰
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը հրապարակել է փետրվար ամսվա հաշվետվությունը

17:44 06.03.2019

«Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամը  ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է հաշվետվություն, որում նշված է, որ փետրվարի ընթացքում «Սիթի օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք») հիմնադրամը 53 երեխաների և երիտասարդների օգնել է անցնել լաբորատոր զննում, ստանալ անհրաժեշտ դեղորայք և այլ բժշկական միջամտություններ. «Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են, որ միասին օգնենք մեր երեխաներին լինել ուժեղ, […]

̰
Սննդի որակի բարձրացման պատճառով դատապարտյալների քաշի ավելացման խնդիր կա․ Զեյնալյան

17:42 06.03.2019

Ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցերից մեկը վերաբերում էր դատապարտյալների սննդին։ Պատգամավոր  Ռուբիկ Ստեփանյանը հարցրեց՝ դատապարտյալների համար հնարավորություն ստեղծվո՞ւմ է նրանց հարազատների ուղարկած սնունդը պատշաճ պայմաններում պահելու համար։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց, որ այդպիսի պայմաններ ապահովվում են, բայց և կառավարության անելիքներից մեկն էլ նորմալ սննդով դատապարտյալներին ապահովելն է, որպեսզի նրանք կախված չլինեն հարազատների […]

̰
Վրաստանի կուրսը ՆԱՏՕ և ԵՄ ուղղված չէ որևէ մեկի դեմ և ագրեսիվ նպատակներ չի հետապնդում. Զուրաբիշվիլի

17:38 06.03.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ խորհրդարանում հանդես է եկել երկրի իրավիճակի ամենակարևոր հարցերի վերաբերյալ տարեկան զեկույցով: Ելույթին ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամները, հոգևորականներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Նրա ելույթի առանցքային թեմաներից մեկն առնչվել է վրաց-ռուսական լարված հարաբերություններին: «Վրաստանը չի ընտելանում և չի ընտելանա տարածքների բռնազավթմանը, առևանգումներին, որոնք բռնության […]

̰
Ջանքեր ենք գործադրում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը գործի լիարժեք՝ Արցախի ներգրավմամբ․ Փաշինյան

17:34 06.03.2019

Հայաստանի իշխանությունները շատ կարևոր են համարում արձանագրել, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները արդյունավետ դարձնելու համար պետք է լինի քննարկման արդյունավետ ֆորմատ։ Եվ այդ ֆորմատը կա, գոյություն ունի։ Ազգային ժողովում քիչ առաջ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ֆորմատը ճանաչվել է 1994 թվականին, երբ Ղարաբաղը՝ Լեռնային Ղարաբաղը, ճանաչվել է որպես լիարժեք բանակցային […]

̰
Լենա Նազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

17:25 06.03.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման […]

̰
Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

17:23 06.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու ժողովուրդների միջև բազմադարյա կապերը, բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն […]

̰
Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է ՀՀ-ում. Մաթիաս Քիսլեր

17:22 06.03.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է մի խումբ գերմանացի գործարարների, որոնք Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։ […]

̰
Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ քննարկում է եղել, բայց մասնավորը դրանից առաջ չի գնացել. Տիգրան Խաչատրյան

17:19 06.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Մեղրու տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ ո՞ր փուլում են, ի՞նչ զբաղվածություն ունեն, ինչո՞վ են զբաղված: Բագրատյանին նաև հետաքրքրում էր՝ Շիրակի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի կազմակերպելու հնարավորություն կա՞ արդյոք: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Մեղրու տնտեսական […]

̰
Ինչո՞ւ են նվազել բյուջետային ծախսերը, ինչո՞ւ է բյուջեն թերակատարվել․ Թանդիլյանի հարցերը կառավարությանը

17:18 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ինչու են նվազել բյուջետային կապիտալ ծախսերն ու ինչու է 2018 թվականի բյուջեն թերակատարվել տասնյակ միլիարդ դրամներով։ Կառավարության անունից հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ասաց, որ իսկապես կապիտալ ծախսերը նվազել են, մասնավորապես տարիներ շարունակ կատարվող ծրագրերի հետ կապված […]

̰
Դպրոցը պետք է վերածվի համայնքային կարևոր կառույցի. Արայիկ Հարությունյան

17:15 06.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մարզերում դպրոցների, այնտեղ դասավանդող ուսուցիչների ու ուսանող աշակերտների վիճակներին, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում վիճակ փոխելու ուղղությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա համակարգի ամենաբարդ հարցերից է: Նրա խոսքերով՝ նախկինում համատարած «մի սանրով սանրելն» ու օպտիմալացնելն ընդունելի չէ, […]

̰
Բակո Սահակյանը Մարտունիում հանդիպում է ունեցել պահեստազորի սպաների հետ

17:07 06.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի պահեստազորի մի խումբ սպաների հետ, վերջիններիս ներկայացրել բնակարանային բարելավման հետ կապված իր մոտեցումները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի շրջանակներում նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որը վերաբերվել է շրջանում գյուղատնտեսական ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերին, շրջանում ճանապարհների […]

̰
Հաշմանդամության գնահատման համակարգը փոփոխման ենթակա է. Բաթոյան

17:02 06.03.2019

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ զինվորական պարտականությունը կատարելիս հիվանդություն, խեղում ստացած զինծառայողների խնդրին: Նա նշեց, որ վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելիս սուբյեկտիվություն կա: Կոնկրետ օրինակ բերելով՝ Մկրտչյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են վստահ լինել, որ այդ արատավոր պրակտիկան չի շարունակվի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ գործող ընթացակարգերով դեռ 2018թ. վերջին […]

̰
Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններում սառույցը հալչում է

16:56 06.03.2019

Պակիստանի ու Հնդկաստանի միջև օրերս ստեղծված լարվածությունը մեղմանում է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Geo TV հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է իսլամական պետության արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուշերին: Աղբյուրը հայտնում է, որ Պակիստանը որոշում է կայացրել իր երկրի դեսպանին վերադարձնել Նյու Դելի: «Սա դրական տեղաշարժ է»,- աղբյուրը մեջբերում է Պակիստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը Իսլամաբադում […]

̰
Իմ կարծիքով` գյուղատնտեսության նախարարության գոյությունն անհրաժեշտ է. փորձագետ

16:55 06.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Գոյություն ունի պարենային անվտանգության խնդիր, և դրա պատասխանատուն գյուղատնտեսության նախարարությունն է: Իմ կարծիքով` նախարարության գոյությունն անհրաժեշտ է, սակայն քանի որ գնում է միավորման գործընթաց, պետք է հասկանանք, թե ով որ ֆունկցիան է կատարում, ում հետ ինչ ձևով պետք է […]

̰
ԵՄ-ն Կերչի նեղուցի միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

16:48 06.03.2019

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնություն են տվել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ներդրմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում առաջիկայում ԵՄ երկրների կողմից կհաստատվեն պատժամիջոցները: Լրատվամիջոցի […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը՝ 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին

16:47 06.03.2019

«Մենք որևէ բան չենք պատրաստվել թաքցնել, այստեղ գաղտնիք չկա, գաղտնիքի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, և դա հնարավոր էլ չի անել ո՛չ թափանցիկ, ո՛չ հրապարակային ճանապարհով, որովհետև փաստաթղթի մեջ չկա թիվ, որ այդքան մարդ պետք է կրճատվի»,-կառավարության հրապարակած տեսանյութում նման կարծիք է արտահայտել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Խոսքը վերաբերում է պետական հիմնարկներում 10 […]

̰
Մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք, որպեսզի ապահովագրական ընկերությունների համար դա դառնա գրավիչ. Արտակ Մարտիրոսյան

16:41 06.03.2019

Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է գյուղացիների՝ առանց վարկ բիզնես սկսելու հնարավորություններին. «Գյուղատնտեսության նախարարությունն ուներ ծրագրային սուբսիդավորումների ծրագիր, երբ մինչև 9%-ը սուբսիդավորվում էր պետության կողմից: Պետությունն օգնում էր գյուղացուն, եթե առաջ վարկերի շեմը 1 միլիոն դրամ էր, հիմա այն 3 միլիոն է: […]

̰
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղելու 56 պատգամավոր

16:36 06.03.2019

Քիչ առաջ սկսվեց Ազգային ժողովի հերթական նիստը, որի ժամանակ լինելու է խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո 56 պատգամավոր հերթագրվեց կառավարությանը հարց տալու համար։  

̰
Տուժած ոստիկանը դեմ է ՊՊԾ գունդը գրավողների նկատմամբ համաներում կիրառելուն

16:25 06.03.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ այսօր դատարանը շարունակել է լսել տուժած ոստիկաներին: Ոստիկաններից մեկը՝  Գարիկ Մաթևոսյանը, պատմել է, որ գունդը գրաված խմբից Արմեն Բիլյանը ցանկացել է կրակել իր վրա, սակայն դա կանխել է Պավել Մանուկյանը: Տուժողը պատմեց, որ լսել է խոսակցություն խմբի անդամների կողմից, թե մտադիր են այրել այնտեղ գտնվող մեքենաները: Խնդրել […]

̰
Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցելու առնչությամբ

16:03 06.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

15:57 06.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ալ-Զաաբիին: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա ալ-Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը: Քաղաքական երկխոսության […]

̰
BACK_TO_TOP