19:13 06.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ հեղափոխությունից հետո սպասվում էր, որ նախկին իշխանության հետ ասոցացվող օլիգարխների ավելի լայն շրջանակ պետք է կանչվի դատարանի առաջ, մինչդեռ մի քանի անուն է շրջանառվում: Պատգամավորին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ են մինչև օրս տեղի ունեցած դեպքերը կատարվել ոչ հրապարակային:
Փաշինյանն արձագանքեց, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ ինչ-որ մեկը վճարել է և ազատվել պատասխանատվությունից:
«Ինձ դա տրամաբանական չի թվում, եթե ասեք՝ քանի հոգի էր պլանավորված, որ մեր կառավարությունը պետք է դատի, քանի հոգու է հասցրել դատել, և պլանը ինչքանով էր թերակատարվել՝ կարող եմ ասել: Ոչ մի մարդ, ում մեղավորությունը կապացուցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափի, բացառվում է, որ կուլիսային գործարքներ տեղի ունենան, քրեական դատավարության պրոցես է, որ հրապարակային տեղի չի ունենում, չկա մի երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում հրապարակային, դատաքննությունն է տեղի ունենում հրապարակային»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ կարող է տպավորություն ստացվել, որ՝ այո´, հեղափոխություն էր, «ասեցինք-խոսեցինք, հիմա բոլորս անցնում ենք հին գործերին», սակայն այդպես չէ: Նա հիշեցրեց՝ ԱԺ ամբիոնից էլ է անդրադարձել դրան, որ այդ կապակցությամբ հարցեր ունի իրավապահ մարմիններին, և դրանք եթե ոչ ամենօրյա, ամենշաբաթյա ռեժիմով տալիս է, բայց մյուս կողմից իրեն սահմանափակում է, քանի որ հասկանում է` ինքը դատավոր չէ, քննիչ չէ, օպերատիվ ծառայող չէ և այսպես շարունակ:
Կառավարության ղեկավարը կրկին վստահեցրեց՝ ՀՀ ժողովրդից և պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են ՀՀ պետական բյուջե: Նա ասաց՝ որոշ դեպքերում արվել են առաջարկներ՝ նպատակահարմարությունից ելնելով՝ որոնք երբեք կապված չեն պատասխանատվությունից ազատվելու հետը:
Բաբաջանյանն արձագանքեց, որ, այնուամենայնիվ, պայմանավորվածություններ լինում են:
«Խոսք չի կարող լինել պայմանավորվածության մասին, այդ հարցը որոշում է դատարանը՝ ցանկացած գործում, աշխարհի բոլոր երկրներում, առանց բացառության, առավել ևս իրավական երկրներում, երբ հավանական մեղադրյալն ընդունում է մեղքը, վերականգնում է վնասները, համագործակցում է նախաքննության հետ, դրանք բոլոր համարվում են մեղմացուցիչ հանգամանքներ, դրանք պիտի որ տրամաբանորեն հաշվի առնվեն»,- ասաց Փաշինյանը:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...