15:52 15.02.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել խորհրդարանական ձևաչափով Անհատական գործընկերության […]
15:51 15.02.2019
«Հիմա, էսօրվա դրությամբ ջրամբարները լցված են բոլորը, բացի Սևանից, ավելի շատ։ Մարտ ամսին մի քիչ իջնում է դրանց թիվը, բայց դրանց տարբերություններն այդքան մեծ չեն և դրանք կարող են փոխվել այս տեղումների հետ կապված, որովհետև տեղումները ոնց որ ակտիվանում են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստին, վարչապետի հարցմանը պատասխանելիս, զեկուցեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նիկոլ […]
15:46 15.02.2019
Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը բարձրացրեց ճանապարհային նշանների գողության հարցը: Կառավարությունը Երևանից Իրան ճանապարհահատվածը ժամանակակից ճանապարհային նշաններով համալրելու ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում շուրջ 4000 նշան պետք է տեղադրվի: Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե տարբեր վայրերից ահազանգեր են ստանում այն մասին, թե այդ նշանները գողանում են: «Որ հիմա թվարկեմ՝ […]
15:42 15.02.2019
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում գողությունն ու չարաշահումը նվազագույն խնդիրներն են, որոնց վերաբերյալ քրեական գործ կա: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ իրենք խորքային ուսումնասիրություններ են իրականացրել տարբեր տարիների հետ կապված, քանի որ տարբեր տնօրեններ, պատասխանատուներ են եղել, վերականգնում տեղի է ունեցել մի տնօրենի ժամանակ, […]
15:30 15.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ և բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն […]
15:23 15.02.2019
Ոռոգման սեզոնին ընդառաջ տարածքային կառավարման նախարարությունը մինչև մարտի 15-ը մտադիր է լուծել Հայաստանում գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը։ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետի հարցին ի պատասխան, զեկուցեց տարածքային կառավարման նախարարը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց այդ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիներին, քանի որ նրանց պատճառով են խնդիրները ստեղծվել ժամանակին։ «Շատ դեպքերում մենք հիմա աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու […]
15:14 15.02.2019
Գործադիրի նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրած մարդկանց տվյալները կգույքագրվեն, ինչպես նաև նրանք կտեղեկացվեն երկրում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Աղաջանյանը համոզմունք է հայտնել` այս քայլերն ուղղված են գործազրկության հարցը լուծելուն: «Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման: Պետական համակարգի աշխատավարձը […]
15:10 15.02.2019
Կառավարությունը դրական եզրակացություն է տվեց Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենքի նախագծին, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե […]
15:04 15.02.2019
Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության ուշադրությանը ներկայացրեց «Աջ ղեկ» նախաձեռնության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա «Աջակողմյան տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը ներկայացրեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մինչև 2019թ. ապրիլի 1-ը ներմուծել ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, որոնց […]
15:00 15.02.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, որ որոշ պաշտոնյաներ շարունակում են իրենց ակտիվիստի պես պահել: «Սկզբից ես էլ եմ այդպես ինձ պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա: Դժվար էր սկզբից, ես էլ եմ նկատել, որ քննադատություններ են հնչել, իներցիայով գնացել […]
14:48 15.02.2019
Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն […]
14:40 15.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի դեմ և պահանջում նրա հրաժարականը: Այսօր առավոտից բողոքի ակցիան կրկին վերսկսվել է. այս պահին ակցիային մոտ 200 մարդ է մասնակցում: Ակցիայի մասնակիցներից Արմեն Շահբազյանը նշեց, որ արդեն 16-17 օր է, ինչ Զարզանդ Գրիգորյանը չի գալիս աշխատանքի. «Խնդրում, պահանջում ենք, թե […]
14:35 15.02.2019
«Ես պատրաստ եմ, եթե նման ցանկություն ունի ԵՊՀ ռեկտորը, ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ իրենք իրենց ընթացակարգերը չեն խախտել, իրենց գործունեությունը լիարժեք իրականացնում են: «Ես այլևս չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, խնդիրը իրավապահ մարմինների […]
14:28 15.02.2019
Այսօր մի խումբ առևտրականներ դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով, որ մինչև իրենց հարցի լուծումը թույլ տան շարունակել փողոցային առևտուրը: Քաղաքային իշխանություններն առաջարկում են տարբեր վարչական շրջաններում գործող շուկաներում արտոնյալ պայմաններով առևտուր իրականացնել, սա նրանք ընդունելի տարբերակ չեն համարում, այլ պահանջում են, որ արագ լուծվի տաղավարների տեղադրման հարցը։ «Թողեն աշխատենք, մինչև […]
14:15 15.02.2019
Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների գերակշիռ մեծամասնությունը՝ 90 տոկոսը, հետախուզվում է զինծառայությունից խուսափելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց հետախուզումից ազատելու մասին նախագծի քննարկման ընթացքում վարչապետն ասաց, որ այս օրենքի պարբերական հետաձգումը խնդիր է, և այն չունի լիարժեք, բոլոր կողմերից կառավարությանը բավարարող […]
14:11 15.02.2019
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ բավական խորը ուսումնասիրությունների փուլում են: «Ես նախկինում տեղեկացրել եմ՝ ՔԿՀ, հիմնարկներ, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամ, որի ուսումնասիրությունն ավարտել ենք և ներկայացրել ենք կարծիքի, համապատասխան ընթացքը տալու ենք, ուսումնասիրությունները բավական երկար ժամանակ են պահանջում, ՋՕ ընկերությունները, մարտի 15-ը վերջնաժամկետ է, ջրօգտագործողների ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտելու […]
14:10 15.02.2019
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը 14.02.2019թ.-ին «armtimes.com» կայքին և «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է նրանում, թե իբր «յուրացրել է Ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված` ուշադրություն` 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ»: Այս մասին ասված է ՀՔԾ հայտարարության մեջ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ […]
13:55 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած այն նախագիծը, որով սահմանվում է, որ բուհերի ուսանողները կկարողանան անհրաժեշտության դեպքում իրենց ուսման վարձերը վճարել ոչ թե միանգամից, այլ ամիս առ ամիս։ Հարցը զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունն այս նույն նախագիծը քննարկել էր նաև նախորդ տարի, տվել […]
13:53 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում բացասական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած այն նախագիծը, որով առաջարկվում է խստացնել փաստաբանների նկատմամբ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված պատիժը։ Նախագծով առաջարկվում է այդպիսի դեպքերում սահմանել նաև ազատազրկում՝ մինչև 3 տարի ժամկետով։ Գործադիրի նիստին այս հարցը զեկուցելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեռևս 2017 թվականից նմանատիպ մի […]
13:48 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում մերժման արժանացավ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկված այն նախագիծը, որով առաջարկվում էր, որ նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկվի որպես ազատազրկման ժամկետի 1,5 օր։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մի քանի հիմնավորում նշեց դրա համար, որոնցից առաջինը վերաբերում էր նրան, որ եթե այսպիսի որոշում ընդունվի, ապա դատարանները պետք է հազարավոր դատապարտյալների գործեր քննեն […]
13:37 15.02.2019
«Մենք այսօր, ցավոք սրտի, հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ ունենք, և մենք խնդիր ունենք հանցավորության մակարդակն իջեցնելու։ Եվ հիմա նաև ունենք էդպիսի տրամաբանություն, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են, բռնվում են նույնատիպ հանցանք կատարելու համար»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդհանուր կարծիք հայտնեց, որ այս ոլորտում համահարթեցնող գործողություններ չպետք […]
13:30 15.02.2019
Հայաստանում բացվում է գյուղատնտեսական սեզոնը, նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը, և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մի մասը չի ընդունվում այսպիսի աշխատանքի՝ նպաստից չզրկվելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում իր տված հանձնարարականների վերաբերյալ մանրամասն խոսելիս ասաց վարչապետը։ «Նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են […]
13:05 15.02.2019
Հայաստանից Իրան գառի գլխաքանակի արտահանման դեֆիցիտ կա. Իրանից ուզում են, Հայաստանը ստիպված ներկրում է, որ արտահանի Իրան։ Այս մասին այսօր խոսվեց կառավարության նիստի ընթացքում։ Սրանից փոքր-ինչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ իսկ ի՞նչ վիճակ է խոշոր եղջերավոր անասունների արտահանման հարցում։ «Խոշոր եղջերավորի մասով գնային առումով մի փոքր մենք ավելի քիչ […]
12:50 15.02.2019
Հայաստանում կան թափուր աշխատատեղեր և կան գործազուրկներ, բայց առայժմ չկա այս կետերի համընկնումը։ Կառավարության այսօրվա նիստում հռչակված տնտեսական հեղափոխության միջոցառումներից մեկը՝ աշխատատեղերի գույքագրումը քննարկելիս այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետն արձագանքեց, որ այժմ բուհերը դիմում են կառավարությանը՝ պետպատվերով ընդունվող ուսանողների տեղերը հստակեցնելու համար, սակայն պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են ուսումնական հաստատությունները հայտ ներկայացնում […]
12:49 15.02.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
12:42 15.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով կենսագրական որոշ մանրամասներ: «Տիկին Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման […]
12:37 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստի հիմքում ընկած էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, որոնք վերաբերում էին նրա հռչակած տնտեսական հեղափոխության միջոցառումներին։ Փաշինյանը կետ առ կետ նշեց այդ միջոցառումները և ապա մանրամասնեց դրանք առանձին-առանձին։ Վերջում վարչապետն իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց՝ ամեն ուրբաթ օր զեկուցել, թե ինչ փուլում է այդ միջոցառումների կատարումը և ինչ անելիքներ կան։ «Իհարկե, այս ցանկն առաջիկայում […]
12:32 15.02.2019
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
12:30 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները […]
12:16 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետը ներկայացրեց տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ, որի առանձին մասերի անդրադարձավ ավելի մանրամասնությամբ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսեց վերամասնագիտացման ծառայությունների ընդլայնման օգնությամբ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հարցին։ Նրա խոսքով՝ այսպիսի դեպքում խոսքն առաջին հերթին վերաբերում է ՏՏ ոլորտի մասնագիտություններին, սակայն պետք չէ կենտրոնանալ հենց սրա վրա։ Դպրոցներում ու այլ կրթական հաստատություններում, ըստ […]