Սարքում են 3-4 հարկանի ապօրինի շինություններ, դուք իմ տեղը չե՞ք ասի՝ հավաքվի, գնա գրողի ծոցը․ Մեսչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

Սարքում են 3-4 հարկանի ապօրինի շինություններ, դուք իմ տեղը չե՞ք ասի՝ հավաքվի, գնա գրողի ծոցը․ Մեսչյան

13:47 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետն աջակցում է այն մարդկանց, ովքեր, թեև ինքնակամ ու ապօրինի, բայց իրենց ընտանիքի համար փոքրիկ՝ 20-25 մետր տարածքով շինություն են կառուցում՝ բնակվելու համար։ Բայց այլ է դեպքը, երբ մեծ շինություններ են սարքում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Արթուր Մեսչյանը։

«Մեկ-մեկ բերում են 3,5-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, հասկանո՞ւմ եք։ Օրինակ՝ Դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք։ Չե՞ք ասի՝ հավաքվի ու գնա գրողի ծոցը»,- լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս ասաց Մեսչյանը։

Նրա խոսքերով՝ ապօրինի շինություններ կառուցածները պետք է իրենց ապօրինության համար որոշակի գումար վճարեն, մյուս բոլոր դեպքերում՝ օրինական շինությունների դեպքում, որևէ վճարում նախատեսված չէ։

Մեսչյանը նաև տեղեկացրեց, որ այն բանից հետո, երբ քաղաքապետարանը հրապարակայնորեն քանդեց մի քանի ապօրինի շինություն, այդպիսի շինությունների շինարարությունը նվազեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

11:00 23.05.2025

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...

Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա

10:48 23.05.2025

Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

10:25 23.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

10:17 23.05.2025

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

Հաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

10:00 23.05.2025

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

09:55 23.05.2025

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...

BACK_TO_TOP