16:03 19.12.2018
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83,077,572.0 հազ. դրամի չափով`Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80,189,969.8 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23,940,875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2,037,495.7 հազ. դրամով ավելի, իսկ 2017 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3,599,464.9 հազ. դրամով կամ շուրջ 17.7%-ով ավելի:
Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 12,658,307.8 հազ. դրամի չափով կամ 2018 թվականի համար հաստատված ցուցանիշից 1,223,389.8 հազ. դրամով կամ 10.7%-ով ավելի: 2019 թվականին նախատեսված հարկային եկամուտներն ավել են 2017 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 1,523,663.0 հազ. դրամով կամ 13,68%-ով, որից.
– գույքահարկը նախագծով նախատեսվել է 11,984,951.9 հազ. դրամ կամ 2018 թվականի համար հաստատված ցուցանիշից 1,213,857.5 հազ. դրամով ավելի,
իսկ 2017 թվականի փաստացի ցուցանիշից 1,471,916.9 հազ. դրամով կամ շուրջ 14.0%–ով ավելի,
– հողի հարկը ծրագրվել է 673,355.9 հազ. դրամ՝ 2018 թվականին ծրագրված ցուցանիշից 9,532.3 հազ. դրամով ավելի: 2019 թվականին նախատեսված հողի հարկը գերազանցում է 2017 թվականին փաստացի հավաքագրված ցուցանիշը 51,746.1 հազ. դրամով կամ 8.32%-ով։
Տեղական տուրքերի գծով 2019 թվականին ծրագրվել են 2,696,952.0 հազ. դրամի մուտքեր 2018 թվականին նախատեսված 2,605,150.9 հազ. դրամի դիմաց կամ 91,801.1 հազ. դրամով ավել, ինչը պակաս է 2017 թվականի փաստացի ցուցանիշից 770,269.4 հազ. դրամով կամ շուրջ 22.22%–ով: Տեղական տուրքերի կազմում համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 2019 թվականի բյուջեի նախագծով կանխատեսվել է 1,296,908.5 հազ. դրամ՝ 2018 թվականին նախատեսված 1,457,431.0 հազ. դրամից 160,522.5 հազ. դրամով պակաս, ինչն ավել է 2017 թվականին փաստացի հավաքագրված ցուցանիշից 3.18%-ով:
Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2019 թվականի համար նախագծով ծրագրվել են 392,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված ցուցանիշից ավել 5,000 հազ. դրամ ավել չափով, որից.
– քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝ 77,000.0 հազ. դրամ,
– նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 315,000.0 հազ. դրամ։
23:02 27.05.2025
Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնումԲաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...
22:56 27.05.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...
22:49 27.05.2025
Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՄայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...