16:02 17.12.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում բացակայում է քաղաքական մշակույթը: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում։
«Ուզում եմ վերադառնալ հոկտեմբերի 2-ի միջադեպին: Ամբողջ հանրությունն այդ օրվա միջադեպը գնահատեց որպես հակահեղափոխական նախաձեռնություն: Իրականում բոլորովին այլ բանի մասին էր խոսքը: Խոսքը գնում էր այն մասին, որ եթե ոչ օրինաչափ ճնշումների ազդեցության տակ պատգամավորների բացակայության արդյունքում նիստը կամ որոշումը չի կայացվում, ապա դա չի նշանակում, որ այդ նիստն ավարտվում է, այլ կարող է շարունակություն ստանալ: Դրա ամբողջ իմաստն ինչո՞ւմ էր, որ եթե քաղաքական մեծամասնության կամ որևէ ուժի մոտ կա կարևորագույն քաղաքական որոշում կորզելու, ստանալու անհրաժեշտություն, ապա նախապատվությունը տանք բանակցությունների սեղանի շուրջ բանակցելուն, քաղաքական կոնսուլտացիաներին, ոչ թե ժողովրդին բերել Ազգային ժողովի վրա, փորձել ճնշել: Այս մշակույթը մեզանում բացակայում է»,- ասաց նա:
Հարությունյանը հիշեցրեց՝ Սահմանադրությունում ամրագրված է, որ պատգամավորն օժտված է իմպերատիվ մանդատով, այսինքն՝ նա առաջնորդվում է իր խղճով, իր քաղաքական համոզմունքներով:
«Սա դեմոկրատական երկրներում, խորհրդարանական կառավարման համակարգերում ընդունված նորմ է: Նրանք չե՞ն հասկացել ժողովրդի ազդեցության կարևորությունը: Իհարկե, ոչ: Խոսքն այն մասին է, որ փոխադարձ զսպումների ինստիտուտը չդառնա քաղաքական շահարկումների զոհ: Մեզանում չկա այդպիսի ավանդույթ, մեզանում չկա քաղաքական փոքրամասնության հետ բանակցելու ավանդույթ»,- ասաց նա:
Հարությունյանի կարծիքով՝ առաջիկա կարևորագույն խնդիրը քաղաքական փոքրամասնության և մեծամասնության միջև արդյունավետ հակակշիռների, փոխադարձ զսպումների այնպիսի համակարգ ստեղծելն է, որ քաղաքական փոքրամասնությունը կարևորագույն որոշումների կայացման վրա ազդեցություն ունենա:
«Սա չի նշանակում, որ քաղաքական փոքրամասնությունը պետք է որոշում կայացնի, նրա խնդիրը ոչ թե որոշում կայացնելն է, այլ ցանկացած որոշման քննարկման ընթացքում, նախապատրաստման փուլում այդ որոշման նախագծի վրա այնպիսի ազդեցություն թողնել, որ հետագա զարգացումներն օգտակար լինեն»,- նշեց Հարությունյանը:
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:15 31.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...