ԸՕ-ում գրված չէ՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, պետք չէ ամեն ինչ պայմանավորել ընտրական օրենսգրքով. Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

ԸՕ-ում գրված չէ՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, պետք չէ ամեն ինչ պայմանավորել ընտրական օրենսգրքով. Հարությունյան

20:30 17.12.2018

1991 թվականի ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ համարվում են լավագույնը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում այս մասին խոսեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այդ ընտրություններն անցկացվել էին ԽՍՀՄ օրենքով:

«Մենք չէինք հասցրել էապես փոխել, անցկացրել ենք այն օրենքներով: Մեզ չխանգարեց ինչ-որ բան, ընտրական պրոցեսն արդյունավետ, մաքուր, հանրության կամարտահայտությամբ պայմանավորված իրականացնելու: Այսկերպ չեմ ուզում ասել, որ պետք չէ Ընտրական օրենսգիրքը բարեփոխել, ես ուզում եմ ասել, որ պետք չէ ամեն ինչ պայմանավորել Ընտրական օրենսգրքով»,-ասաց նա:

Նրա խոսքերով՝ այն գործոնները, որոնք խանգարեցին 2017 թվականի ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահություն ներշնչելուն, Ընտրական օրենսգրքի հետ որևէ կապ չունեն:

«Ոչ մի ընտրական օրենսգրքում այդ գործոնները՝ ուղեկցել, վարչական ռեսուրս, ընտրակաշառք, չկա գրած, հետևաբար խնդիրը միայն Ընտրական օրենսգրքում չէ»,- ասաց Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

10:19 31.05.2025

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

10:15 31.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

10:00 31.05.2025

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

09:35 31.05.2025

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:17 31.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP