Նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+26.09 oC

Նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն

13:50 20.12.2022

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասինե օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ առաջարկվող նախագիծը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն՝ առկա է քաղաքական որոշում՝ ստեղծելու պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Անվտանգության խորհրդի քարտուղարից հարցրել է, թե ինչ է առաջարկում կամ պահանջում Ադրբեջանը՝ Լաչինի ճանապարհը բացելու համար: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցի, այսպես ասած, «բնապահպանները» փակել են ինն օր առաջ:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար: Հիմնական նպատակը սա է: «Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս բացի Լաչինի միջանցքը, եւ Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից»,-պարզաբանել է Արմեն Գրիգորյանը:

Թեման շարունակել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե որոնք են գործողությունները, որոնցով Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ապահովի կամ նպաստի հռչակված նպատակների իրականացմանը, օրինակ՝ Լաչինի միջանցքի բացում, Արցախի անվտանգության ապահովում եւ այլն: «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ եւ տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաեւ Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը եւս կարեւոր դերակատարություն ունի»,- նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ՌԴ-ն է. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: «Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաեւ այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն ՌԴ-ն է»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը՝ այն պետք է ինֆորմացիա հայթայթի եւ վերլուծություն տրամադրի: Գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, քանի որ կատարումն այլ ծառայությունների վրա է:

Նախաձեռնության առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել խմբակցությունները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներին՝ նշելով. «Այո՛, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որ ապահովում է Արցախի քիչ թե շատ անվտանգությունը: Բայց նաեւ կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Սրան ինչո՞ւ չեք անդրադառնում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հնչած մի տեսակետի, ըստ որի՝ ադրբեջանցիների կողմից ապօրինաբար փակված ճանապարհահատվածը չի գտնվում Լաչինի միջանցքում: «Իրականում Լաչինի միջանցքը ձգվում է Հայաստանի սահմանից մինչեւ Ստեփանակերտ»,- հստակեցրել է Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաեւ ճանապարհի մյուս հատվածները, գտնվում են ռուսական խաղաղապահ զորակազմի ուղիղ վերահսկողության ներքո:

Եզրափակիչ ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած տեսակետներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

18:30 19.05.2025

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […] ...

Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

18:23 19.05.2025

Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […] ...

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

18:16 19.05.2025

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

18:12 19.05.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

18:06 19.05.2025

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...

SHANTNEWS

18:00 19.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP