Վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցման ծրագիրը

22:25 06.02.2019

Հունվարից վերսկսվել է ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցումը: Այս տարի իրենց խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1933 և 1934 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկ»-ի մասնաճյուղերում: Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև այն տարեցներն, ովքեր երկրից բացակայելու կամ փաստաթղթային անհամապատասխանությունների պատճառով նախորդ տարիներին չեն հասցրել օգտվել արտոնությունից: 

Տիկին Սեդան 45 տարի աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես գործող բանվորուհի: Լավ աշխատանքի համար շքանշան էլ է ստացել: Պատմում էր՝ աշխատում էին  երեք հերթով ու բարձր աշխատավարձ էին ստանում: Կարողացել է ընտանիքին լավ պահել, հետն էլ խնայողություններ անել: Ասում է՝ գումարը նեղ օրվա համար էր որպես ավանդ պահում բանկում:

Երիտասարդ տարիքում կատարած խնայողություններից «Խնայբանկ»-ում մնացել էր 4 հազար ռուբլի: 85-ամյա կինը վերջապես այն տնօրինելու հնարավորություն է ստացել: Հերթը հասել է 1934 թվականին ծնվածներին, փաստաթղթերը հարազատներն արդեն ներկայացրել են սոցծառայություն:

Փոխհատուցումը, այս տարի 1934 թվականի ծնվածներից բացի, կարող են ստանալ նաև 1933 թվականին ծնված քաղաքացիները: Անձնական փաստաթղթերի ու «Խնայբանկ»-ի գրքույկների հետ միասին պարտադիր է նաև հայխնայբանկի իրավահաջորդ բանկից տեղեկանքը: Այն կարևոր է նաև այն դեպքում, երբ չի պահպանվել ավանդային գրքույկը:

Տեղեկանքը նաև հիմնավոր փաստաթուղթ է հանդիսանում մահացած ամուսնու կամ կնոջ ավանդային խնայողությունը փոխհատուցելու համար, այս դեպքում կվճարվի գումարի միայն 50 տոկոսը: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր արդեն ընդգրկվել են վճարման ցուցակներում, բայց մահվան պատճառով չեն հասցնում ստանալ, այս դեպքում գումարը ոչ մասնակի, այլ ամբողջությամբ տրվում է օրինական ժառանգներին:

«Եթե քաղաքացին հաշվառվել է, ցուցակում ընդգրկվել, բայց չի հասցրել գումարը ստանալ ու մահացել է, դա պահպանվում է արխիվում այնքան ժամանակ, մինչև նշված գումարի նկատմամբ ձեռք կբերվի համապատասխան իրավունք և նոտարական կարգով վավերացումից հետո օրինական ժառանգը կարող է ստանալ չվճարված գումարը»,- պարզաբանել է սոցիալական աջակցության  Գյումրի 2  բաժնի պետ Էդվարդ Բաղրամյանը:

Նախորդ տարվանից զոհված ազատամարտիկների ժառանգներին ևս խնայբանկերում ունեցած ավանդային խնայողությունները ստանալու իրավունք տրվեց: Զոհված ազատամարտիկներից բացի՝ արտահերթ կարող են ստանալ նաև մարտական գործողություններին մասնակցած և համապատասխան փաստաթուղթ ունեցող այն անձինք, ովքեր ունեն Պաշտպանության նախարարության համապատասխան գրքույկները:

Փոխհատուցման արտոնությունից օգտվող 1933 և 1934 թվականների ծնվածների հստակ ցուցակներ սոցիալական ծառայություները չունեն, սպասում են քաղաքացիների դիմումներին։ Տարեվերջին է պարզ դառնում նրանց վերջնական թիվը։

Օրինակ՝ նախորդ տարի 1932 թվականին ծնվածներից փոխհատուցում Գյումրիում ստացել է 46-ը։ Իսկ գումարի վճարման հաշվարկի բանաձևում փոփոխություններ չկան: Պետությունը 1000 խորհրդային ռուբլու դիմաց փոխհատուցում է 84 հազար դրամ, որից հետո գումարն աստիճանաբար նվազում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP