TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում դրոշներով «հարձակվել են» հայկական դպրոցների վրա

09:40 30.01.2019

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ՝ «ատելության միջադեպի»:  Էնսինոյի Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի և Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տարածքներում Թուրքիայի դրոշներ են կախվել: Այդ մասին Shantnews-ը տեղեկացավ ԱՄՆ-ի իր աղբյուրից: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ երկու թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն […]

̰
2020-21 թթ․-ին Գյումրին կունենա երկրորդ հրշեջ փրկարարական ջոկատը

23:58 29.01.2019

Շիրակի մարզային փրկարարական  վարչությունը ամփոփել է  մարզի քաղաքացիական և բնակչության պաշտպանության համակարգերի 2018 թվականի գործունեության արդյունքները։ Վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում փրկարարական ծառայության իրականացրած հակիրճ հաշվետվությունը, խոսել առաջիկա ծրագրերից, շենքային ու գույքային խնդիրներից։ Քննարկմանը ներկա  խոշորացված համայնքների ղեկավարներն էլ բարձրացրել են սելավատարների մաքրման, հակակարկտային կայանների գործարկման ու  համայնքներում հակահրդեհային համակարգերի բացակայության հարցերը։ Շիրակի մարզային […]

̰
Հայ դերասանները միտումնավոր բարկացրել են Սոչիի տաքսու վարորդներին

23:35 29.01.2019

Հումորային սերիալի դերասաններ Արտյոմ Կարագյոզյանն ու Վարդան Դանիելյանը Սոչիի տաքսու վարորդների հետ գին են սակարկել ու շատ ծիծաղելի կերպով: Կարագյոզյանը զբոսաշրջիկի տեսքով մոտեցել է տաքսու վարորդներին և սկզբից հարցրել է, թե որքան գումարով նրան կհասցնեն իր նշած վայրը: Տաքսիստները ներկայացրել են ծառայության գինը, որից հետո հայտնվել է դերասանի ընկերը՝ Վարդան Դանիելյանը՝ հայ տաքսիստի կերպարով, և […]

̰
Չարաշահումներ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության մեջ

21:30 29.01.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը Գյումրիում բնակբաշխման ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների մասին խոսելիս անսպասելիորեն հայտարարել է նաև իր ղեկավարած հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների մասին և մեղադրել նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: Նա հայտնել է, որ 2017 թվականին Ղարիբ Հարությունյանը, լինելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, կեղծ հաշվետվություն է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որտեղ ֆինանսական չարաշահումներ […]

̰
ԵՊՀ-ի և Նոթինգհեմի «Թրենթ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

16:46 29.01.2019

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Երևանի պետական համալսարանը և Նոթինգհեմի «Թրենթ» համալսարանը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր՝ երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցություն հաստատելու նպատակով: Հուշագրի շրջանակում երկու համալսարանները համագործակցելու են համատեղ ուսումնական ծրագրերի մշակման և ուսումնական մեթոդների ներդրման, ուսանողների և դասավանդող անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման ուղղությամբ, կազմակերպելու են գիտահետազոտական ծրագրեր, սեմինարներ և համաժողովներ: Համագործակցության ընթացքում երկու […]

̰
Մհեր Եղիազարյանն ուներ սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ. ՄԻՊ աշխատակից

16:32 29.01.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Մհեր Եղիազարյանին սկսել են այցելել դեկտեմբերի 5-ից, այն նույն օրը, երբ Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը: «Բոլոր այցերի ընթացքում ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, բժշկական բոլոր փաստաթղթերը, առանձնազրույցներ են […]

̰
Որևէ մեկը չպետք է մահանա ազատազրկման վայրում. քրեական արդարադատության փորձագետ

15:56 29.01.2019

Բանտային եվրոպական կանոնները ենթադրում են, որ որևէ մեկը չպետք է մահանա ազատազրկման վայրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը: «Որևէ մեկը չպետք է մահանա ազատազրկման վայրում: Պետությունները պետք է անեն հնարավորինը՝ պահպանելու մարդու նվազագույն արժանապատվությունը հարգելը, թույլ տալ մարդուն մահանալ բանտից դուրս: Սա կարևորագույն սկզբունք […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցերում անմարդկային պայմաններ են. Ռևազյան

15:42 29.01.2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցերում անմարդկային պայմաններ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն  իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: «Այնտեղ անմարդկային պայմաններ են: Պատասխանը միշտ եղել է, որ ազատ խցեր չկան, առանձին խուց նախատեսելու պայմաններ չունենք»,- ասաց նա: Նա նշեց, որ հացադուլ հայտարարած անձի նկատմամբ այլ […]

̰
Մհեր Եղիազարյանին 35 անգամ ընդունել են հիմնարկի հոգեբանները, 4 անգամ՝ իրավաբանը, 1 անգամ՝ ստացիոնարը սպասարկող խմբի ղեկավարը. Քոչինյան

15:09 29.01.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը խոսել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտամկանի ինֆարկտից մահացած Մհեր Եղիազարյանին տրամադրված բուժօգնության մասին: Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարության 2006 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգ, որը մի ամբողջական գլուխ է նվիրել հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականացվող միջոցառումներին: «Մհեր Եղիազարյանին առնվազն 35 անգամ ընդունել են հիմնարկի […]

̰
Կյանքից հեռացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

07:56 29.01.2019

Կյանքից հեռացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։ Կարապետյանը ծնվել է 1954 թ․-ի մարտի 7-ին, Սիրիայի Կամիշլի գավառում։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիների ռմբահարումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ բանտարկության։ 2001 թվականին, ավելի քան 17 տարի բանտարկությունից […]

̰
ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձը նշել են Գյումրիում

22:27 28.01.2019

Հայկական զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի օրը ազատամարտիկները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Շիրակ գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում և 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ու ազատամարտիկների հիշատակին: ՀՀ ԶՈւ-ի կազմավորման տոնը նշել են Շիրակի կայազորի զորամասերից մեկում: Լևոն Մարգարյանը Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից բազմաթիվ կամավորականների հետ մեկնել է […]

̰
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից ավագը դուրս կգրվի տատի բնակարանից

19:50 28.01.2019

Խաչատուրյան քույրերից ավագը՝ Քրիստինան, դիմում է ներկայացրել իր տատի բնակարանից դուրս գրվելու մասին: Ավելի վաղ նման հայց էր ներկայացրել դատարան հենց տատը: Նրա բնակարանում էին հաշվառված նաև Քրիստինայի եղբայրն ու մայրը, որոնք նույնպես դուրս են գրվել: Թե որն է դուրսգրման պատճառը, չի նշվում: Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, առանձնակի դաժանությամբ […]

̰
Առաջին համազգեստ, կապի միջոցներ ու զինվորական պարագաներ. Հայկական բանակի՝ պատմություն դարձած նմուշների հավաքածուն

15:03 28.01.2019

Նոր կազմավորվող ԶՈւ զինվորները կամավորական ջոկատների այն տղաներն էին, ովքեր Արցախյան պատերազմում էին կռվում: Այդ տարիներին սահմանը պահող ազատամարտիկին ու զինվորին զինամթերքով, սնունդով, հագուստով ապահովելը գրեթե անլուծելի խնդիրներ էին պատերազմող ու նորանկախ երկրի համար։ Ծառայության էին գնում խորհրդային բանակից մնացած զինատեսակներով ու հանդերձանքով: Շատ դեպքերում զինագործները նորոգում էին որսորդական հրացաններն ու ուղարկում նոր կազմավորված բանակ։ […]

̰
Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում․ Դավիթ Տոնոյան

10:23 28.01.2019

«Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ նախկինում պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ շատ են առողջական կեղծ խնդիրներով բանակից խուսափողները։ Տոնոյանը բացատրեց, որ թեև հիմա ավելի շատ տղաների են զորակոչում, բայց նպատակը զինված ուժերն առողջ տղաներով […]

̰
2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու․ Հայկ Մարության

12:00 27.01.2019

2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երեկոյան Իվայի հետ միասին հյուրընկալել էինք մաեստրո Մանսուրյանին և նրա դստերը՝ Նվարդին։ Ջերմ ընտանեկան միջավայրում անմոռանալի ժամանակ անցկացրեցինք։ Իսկ հունվարի 27-ին լրանում է սիրելի Վարպետի 80-ամյակը։ Շնորհավորում եմ եւ մաղթում քաջառողջություն, հրաշալի ստեղծագործությամբ հագեցած երկար տարիներ։ 2019-ը Երեւանում մանսուրյանական […]

̰
«Ես եմ» ծրագրով դիմողների կանխատեսված քանակը համալրվել է, դեռ մի բան էլ ավելի

16:25 26.01.2019

«Ես եմ» ծրագրով ծառայության կազմակերպումը իրականացվում է արդեն երրորդ զորակոչն անընդմեջ։ Թե քանի երիտասարդ է այս տարբերակով մեկնել ծառայության, հստակ թիվ չկա։ Զինվորականները այսօր էլ չասացին, թե քանի զինծառայող է այս տարբերակով անցնում ծառայության, բայց իրենք գոհ են այդ թվից։ «Թվային առումով չեմ ուզում հրապարակումներ անել, բայց կանխատեսված թվաքանակը ապահովված է, և մի բան էլ […]

̰
Ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները

15:58 26.01.2019

ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում այսօր հատուկ օր է․ այսօր բանակ են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կծառայեն երեք տարի, ու այդ ընթացքում կկրեն մարտական հերթապահություն։ Առավելությունն այն է, որ նրանք ամեն 4-րդ շաբաթը կանցկացնեն տանը, իսկ ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ պատվովճար՝ կա՛մ տուն գնելու, կա՛մ բիզնես սկսելու, կա՛մ բարձրագույն ուսման համար վճարելու […]

̰
Վահան Արծրունին որոշել է միջոցառում կազմակերպել և հասույթն ուղղել ուսման վարձի հետ կապված խնդիր ունեցողներին

14:41 26.01.2019

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին որոշել է միջոցառում կազմակերպել բարեգործական նպատակներով: «Վահան Արծրունին որոշել է ամբողջ հասույթը տրամադրել այն ուսանողներին, ովքեր ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրներ ունեն»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Հիշեցնենք, որ Վահան Արծրունին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց հունվարի 21-ին:

̰
Կա կենդանիների անկում, փորձում ենք հասնել օբյեկտիվ քննության. Կենդանաբանական այգու աշխատակից

14:09 26.01.2019

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: «Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կենդանասերները փորձում են հասնել օբյեկտիվ քննության, որը, ըստ նրանց, դեռ չի իրականացվել, չնայած խոստմանը: «Մեզ համար շատ ուրախալի էր, […]

̰
Դեմ ենք այն օրենքին, որը վերահսկելի չէ. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն` քարսիթը պարտադիր դարձնող օրենքի նախագծի մասին

13:57 26.01.2019

Որքանո՞վ է ավտոմոբիլներում մանկաթոռների պարտադիր կիրառության հսկողությունն իրականանալի. հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը այս հարցին է անդրադարձել «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը: Նա կարծիք է հայտնել, որ շրջանառության մեջ դրված նախագիծը թերի է, վերահսկողության մեխանիզմները՝ թույլ: «Հայաստանում մեքենայի ապակիների մգեցվածությունը անհնարին է դարձնում, որ ճանապարհային ոստիկանը տեսնի՝ հետևի նստատեղում ինչ է կատարվում: Մեքենայի հետևում […]

̰
Թբիլիսիում համացանցով թմրանյութ են վաճառել

09:59 26.01.2019

Վրաց իրավապահները Թբիլիսիում բացահայտել են համացանցի՝ Telegram մեսենջերի միջոցով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ըստ սխեմայի՝ համացանցով պոտենցիալ գնորդի հետ իրացվող ապրանքատեսակի ու գնի շուրջ պայմանավորվելուց հետո խմբի անդամներն այն տեղադրում էին պայմանավորված վայրում՝ թողնելով հուշող նշաններ: ՆԳՆ-ին և Գլխավոր դատախազությանը 2 ամիս է պահանջվել՝  համացանցում թմրամիջոցների վաճառքի սխեման բացահայտելու համար: Գործով ձերբակալվել է 5 […]

̰
Գյումրիի մոտ 100 տնակներում վարձով ապրող ընտանիքներ են

00:45 26.01.2019

Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ քաղաքում տնակների հաշվառման ու բնակարանների բաշխման գործընթացներում նախնական խախտումների վերաբերյալ հաղորդումները: Նույն հիմնադրամի  ուսումնասիրությունները վերաբերում են նաև վարձակալությամբ տրված տնակների խնդրին: Ովքեր են նախկին տերերը, ինչպես են այդ տնակները դառնում վարձով տարածքներ, պատճառները մի քանիսն են, որոնք դեռ պարզաբանումների կարիք ունեն: Այս ուղղությամբ  Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան բաժնում հստակ […]

̰
Անհայտ անձինք կրակել են «Ռուսթավի 2»-ի լրագրողի բնակարանի պատուհանների ուղղությամբ

00:12 26.01.2019

Անհայտ անձինք կրակել են «Ռուսթավի -2» ՀԸ-ի լրագրող Դավիթ Էրաձեի տան պատուհանների ուղղությամբ: Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ցերեկը: Էրաձեի ընտանիքի անդամները կրակոցի ձայներ չեն լսել, սակայն նրա կինը պատշգամբի դռան վրափանփուշտի անցք է նկատել: «Կինս, երբ պատշգամբ է դուրս եկել նախ պատշգամբի դռան վրա նկատել է հրազենի անցք, որի հետո նկատել […]

̰
Ընտանիքների սոցիալական գնահատման համակարգով տրամադրվող պետական նպաստների տեսակներն ու չափերը

19:46 25.01.2019

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն այն աղքատ ընտանիքին, որը դիմել և հաշվառվել է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և բավարարում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում […]

̰
Կարագանդայի ծեծկռտուքի գործով կասկածյալ Մալխասյան եղբայրները 40 օրով կալանավորված են

18:34 25.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ: «Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել […]

̰
9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ. Հարությունյան

15:54 25.01.2019

9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Արարատի մարզից վերադառնալիս: Նա այնտեղ անակնկալ այց էր կատարել մի շարք դպրոցներ: «Սա անթույլատրելի է: Սիրելի 9-րդ դասարանցիներ, իմացե՛ք, սա սովորական քննություն է: Որքան ձեզ վախեցնեն, այնքան արդյունքների վրա ազդելու է, որովհետև կաշկանդված գնալով […]

̰
ԿԳ նախարարն անակնկալ այց է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ

15:23 25.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի մարզի դպրոցներ: Ֆեյսբուքյան տեսակապով նա պատմել է, թե ինչ նպատակով է այցելել և ինչ է արձանագրել: «Մի քանի դպրոցներում եմ եղել՝ անակնկալ այցերով: Գիտեք, որ յուրաքանչյուր ամիս մի մարզին է նվիրված, տեղի կրթական խնդիրներին: Այսօր հասցրել ենք 5 դպրոց գնալ, վերհանել ենք մի շարք […]

̰
Նախագահի աշխատակազմն արձագանքել է Մհեր Ենոքյանի ներման խնդրին

14:52 25.01.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմն արձագանքել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման թեմային: «Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում […]

̰
Նախարարի հրամանով դադարեցվել է Միլդրոնատ դեղամիջոցի շրջանառությունը

14:10 25.01.2019

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Միլդրոնատ, մելդոնիում (մելդոնիումի դիհիդրատ), լուծույթ ներարկման, 100մգ/մլ, 5մլ ամպուլներ N10» 32810418 սերիայի (պիտանիության ժամկետ` 04.2023թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Հայտնաբերված տվյալ սերիայի դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում` պիտանիության ժամկետի, ներմուծման ուղու, հակացուցումների և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հիմքերով: Նշված դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից […]

̰
Մեղրաձորում դիմակավորված անձինք թալանել են 82-ամյա տանտիրուհուն

14:04 25.01.2019

Հունվարի 4-ին՝ ժամը 22.55-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում տարեց տանտիրուհուն դանակով սպառնացել են և թալանել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մտել են 82-ամյա Վ․ Մ․-ի տուն և դանակի սպառնալիքով հափշտակել գումար ու ոսկե զարդեր: Հունվարի 5-ին, ՀՀ Քրեական […]

̰
BACK_TO_TOP