TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում ռուսական համայնքը նշել է Քրիստոսի մկրտության տոնը, կատարվել է Ջրօրհնեքի կարգ

18:42 19.01.2019

Ռուս ուղղափառ եկեղեցիներում հունվարի 18-ին և 19-ին նշում են Քրիստոսի մկրտությանը տոնը: Սուրբ մկրտության տոնը Հայաստանում ևս նշում են, ռուսական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ Գյումրիում, որտեղ ռուսական մեծ համայնք է ապրում, արդեն 10 տարի Չերքեզի ձորում ջրօրհնեքի արարողություն է կատարվում, որից հետո մաքրագործվելու համար ջուր են մտնում ուղղափառ եկեղեցու հետևորդները: Ռուսական համայնքի ներկայցուցիչներից շատերն առաջին […]

̰
Գյումրիում ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

18:29 19.01.2019

Գյումրիում 20-ամյա ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը: «Ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել հանցակազմի բացակայության […]

̰
Մարդկանց կասենք՝ գործ չունեք վարչարարության հետ, միայն սկսեք ձեր գործը. Կարապետյանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին

17:00 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին հարցրել է, թե ինչ են ենթադրում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները: «Հարկային օրենսգրքի փոփոխությունը երկու հիմնական ուղղություններ կունենա: Առաջինը միկրոբիզնեսին վերաբերող հատվածն է, որտեղ մենք կհայտարարենք, որ մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառությամբ ձեռնարկություններն ազատվում են հարկերից: Սա արվում է այն բանի […]

̰
Ոչ թե խոսում ենք մարդկանց կրճատումների, այլ կառավարման արդյունավետության մասին. Վարազդատ Կարապետյան

16:00 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին հարցրել է՝ արդյո՞ք բյուրոկրատիայի կրճատումը կարող է տնտեսական էֆեկտ տալ: «Կախված է տնտեսության ճյուղերից: Եթե մենք խոսում են փոքր, միջին կամ առավելապես մեծ բիզնեսի զարգացման մասին, այս դեպքում առաջնային գործոնները կարող են լինել ուղղակի […]

̰
Պետք է եկամուտների որոշակի վերահսկողություն անել, որ մարդիկ չփորձեն թաքնվել 24 միլիոն դրամի հետևում. Վարազդատ Կարապետյան

15:35 19.01.2019

«Փոքրիկ կրպակ ունեցող գյուղի վարսավիրն ինչո՞ւ պետք է ունենա 160 հազար դրամանոց նոր սերնդի ՀԴՄ-ներ»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին: «Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, մենք այդ հարցը կքննարկենք նաև Ազգային ժողովում, երբ կառավարությունը բերի օրենսդրական փաթեթը: ՀԴՄ-ների […]

̰
Փաստաբանն ընդդեմ փաստաբանի. Նարեկ Մալյանի պաշտպանը կարծում է՝ Զարուհի Մեջլումյանն իր պաշտպանյալին լռեցնելու նպատակ ունի

17:28 18.01.2019

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»: «Այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացանք իր դեմ տիկին Զ. Մեջլումյանի տված հաղորդմանը: Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք, հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել […]

̰
Շիրակի մարզի դպրոցներում մեծ թվով բացակայություններ կան, մեծ մասը՝ հիվանդության պատճառով

14:03 18.01.2019

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերը դեռ նվազման միտում չունեն: Շիրակի մարզի դպրոցներում  և մանկապարտեզներում բացակայությունների թիվն ավելացել է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդության տարածվածությունը հաշվի առնելով՝ ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել: Եվ  դժվար է ասել, թե բացականերից քանիսն են հիվանդ: Այս օրերին պոլիկլինիկական ծառայություններում դիմելիությունը կրկին աճել […]

̰
Երևանի մի շարք մանկապարտեզներում տարիներ շարունակ չօգտագործված սենյակները նորոգվում են՝ հերթագրված երեխաներին ընդունելու համար

12:28 18.01.2019

Մանկապարտեզներում հերթագրման գործընթացն ավելի թափանցիկ ու քաղաքացիների համար հասանելի դարձնելու նպատակով  Երևանի քաղաքապետարանը կգործարկի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին: «Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի կայքը, որն ամբողջ գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ, […]

̰
Էջմիածնի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել կնոջը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու համար

11:06 18.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի՝ 1978 թվականին ծնված տղամարդը կնոջը մեղադրել […]

̰
Դեղատնից գողություն կատարած տղամարդը որոնվում է

10:59 18.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. նոյեմբերի 21-ին ՓԲԸ-ի լիազորված անձից հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով դեղատան աշխատակցի անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ճնշման չափման երկու հատ ապարատ՝ պատճառելով նյութական […]

̰
Նոր զարգացումներ Մանթաշևի տան շուրջ․ փոշմանե՞լ են վաճառել, թե՞ կգործեն հետնամասում

00:46 18.01.2019

Թբիլիսիի՝ ժամանակին հայ ազնվականության ներկայացուցիչներով բնակեցված Սոլոլակի թաղամասում տեղակայված Ալեքսանդր Մանթաշևի (Մանթաշյանց) կառուցած առանձնատան վաճառվել-չվաճառվելու հարցը կասկածի տակ է դրվել, դարձել է վերջին շաբաթվա քննարկման թեմա: Այդ մասին գրել է «Ալիք մեդիա-ն։ Օրեր առաջ «Թբիլիսիի հայերի միությունը» սոցցանցերում հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փրկել առանձնատունը, որը առևտրի ենթակա է դարձել։ Միությունն առաջարկում […]

̰
2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել

22:56 17.01.2019

Այսօր Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները: 40-ամյա մայրը՝ Թինա Թորոսյանը, հուզված ու շփոթված է եղել: Ուրախության և տխրության արցունքներ խառնվել են իրար: Առաջինը լույս աշխարհ եկող մանկանը մոր ցանկությամբ անվանակոչել են Կարեն՝ ի պատիվ զոհված եղբոր: Երկրորդ տղային կոչել են Նարեկ:  

̰
Քաղաքապետարանը մանկապարտեզներում հերթագրումը կիրականացնի առցանց

22:30 17.01.2019

Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, […]

̰
Դժվարանցանելի ճանապարհներ ու մերկասառույց. Շիրակի մարզում բուքը շարունակվում է

17:56 17.01.2019

Շիրակի մարզում ձյան առատ տեղումները շարունակվում են: Ջերմաստիճանի նվազման հետ առավոտյան սկսված բուքը ևս չի դադարում, ճանապարհներին ցածր տեսանելիություն է, առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում քամու արագությունը հասնում է 17-22 մետր վայրկյանի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Քեթիի, Ջաջուռի ոլորաններում ու Լանջիկ-Մաստարա մայրուղու որոշ հատվածներում ճանապարհները […]

̰
Մարալիկ-Երևան ավտոճանապարհի վթարից տուժած քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

16:41 17.01.2019

Հունվարի 16-ի կեսգիշերին Մարալիկ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրանք «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն են: Վարորդը՝ 1987 թվականին ծնված Սերգո Ղուկասյանը, և ուղևորը՝ 1990 թվականին ծնված Անի Բադալյանը, Մարալիկի քաղաքացիներ են: Նրանք բժշկական կենտրոն են ընդունվել տրավմատիկ շոկով, բազմաթիվ կոտրվածքներով: Նրանց […]

̰
Որքան շուտ սկսի իրականացվել հակակոռուպցիոն ռազմավարությունը, այնքան շուտ հնարավոր կլինի պայքարել կոռուպցիոն մեխանիզմների դեմ. Դանիել Իոաննիսյան

16:10 17.01.2019

Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկումները շատ վաղուց պետք է սկսված լինեին, այնինչ մեկնարկել են միայն վերջերս: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող կառավարությունը, Արտակ Զեյնալյանի ղեկավարությամբ գործող արդարադատության նախարարությունն արդեն մայիս ամսից են ձևավորված, և հիմա նոր սկսել ենք քննարկել: Այն իրոք […]

̰
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացվել են

11:19 17.01.2019

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու համար: Դիմումատուի փոխանցմամբ՝ իր կինը Հայաստանի բանկերից մեկից վարկով գումար է վերցրել, որը ժամանակին վճարել չի կարողացել: Արդյունքում՝ վարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու համար տվյալ  բանկը կնոջ դեմ հայց է ներկայացրել դատարան: Կայացված վճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է […]

̰
Յուրացում, փաստաթղթերի կեղծում, անձի առևանգում. 1 օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

11:03 17.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու և փաստաթուղթ կեղծելու 7-ական, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերելու 2-ական, բռնաբարության կամ […]

̰
Անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

10:27 17.01.2019

Հունվարի 17-ին`ժամը 01:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Ա. Ե.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ […]

̰
Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ մի քանի ամսում պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

09:27 17.01.2019

2018 թվականի մայիսի 8-ից մինչև տարվա վերջ միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության գործողությունների արդյունքում, ՀՀ պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 708.000.000 դրամ: Բյուջե վերադարձված գումարը հիմնականում գոյացել է պետական, համայնքային մարմիններում և մասնավոր ընկերություններում կատարված յուրացումների և չարաշահման դեպքերը բացահայտելու շնորհիվ:

̰
Բնության թափոններից Գյումրիում պիտանի նյութեր են ստանում

23:08 16.01.2019

Շրջակա միջավայրի թափոններն ինչպես վերածել ամենօրյա օգտագործման իրերի: Գյումրիի «Փոքրիկ իշխան» ցերեկային կենտրոնի սաները «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ այս խնդրի լուծումը գտել են: Կենտրոնի սաները համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո արդեն գիտեն, թե ինչպես կարելի է բնության մեջ ոչ պիտանի նյութերին 2-րդ կյանք տալ: Ավելի քան 90 երեխաներ միայն սոցիալ-հոգեբանական աջակցություն չէ, որ ստանում են: […]

̰
Մինչև պոլիկլինիկայի բժշկին հասնելը մի վիրուս էլ հետդ ես տանում. նախարարությունում մտածում են խնդրի մասին

19:44 16.01.2019

SHANTNEWS.am-ին դիմած քաղաքացիները դժգոհում են, որ տարբեր պատճառներով պոլիկլինիկա` բժշկի մոտ են գնում, բայց մինչև նրա սենյակ հասնելը ստիպված են լինում վարակակիրների երկար շարքի միջով անցնել: Այդ ընթացքում կարող են անգամ սուր շնչառական մի հիվանդությամբ վարակվել: Այս թեմայի վերաբերյալ զրուցեցինք ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: «Հարցը համաճարակաբանորեն ճիշտ եք բարձրացնում: […]

̰
7 ամիս ձմեռ. Աշոցքի տարածաշրջանում խստաշունչ ձմեռ է

19:30 16.01.2019

Հունվարի 16-ից Հայաստանի հյուսիսային շրջաններում կանխատեսվել է ձյան առատ տեղումներ ու ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Ջերմաստիճանի նման նվազումը Հայաստանի հյուսիսում Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջաններում ապրողների համար սովորական երևույթ է: Տեղի բնակիչները հիշում են՝ տարի է եղել, երբ ջերմաստիճանը հասել է մինչև 45 աստիճան ցրտի: Աշոցքի տարածաշրջանի վերջին գյուղը Բավրան է։ Այն ծովի մակերևույթից 2150 մետր […]

̰
Հավասար իրավունքներ բոլորին, հատուկ արտոնություն ոչ մեկին. հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Զոհրաբյանը կյանքի կկոչի կարգախոսը

18:34 16.01.2019

ԱԺ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է, թե ինչ է անելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: «Բավականին մեծ է մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակը՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխաների իրավունքներ, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, հասարակական կազմակերպություններ, կրոն, արհեստակցական միություններ: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել հանձնաժողովում: […]

̰
Ամերիկյան McDonald’s-ը զրկվել է Big Mac ապրանքանիշը Եվրոպայում ներկայացնելու իրավունքից

14:35 16.01.2019

Ամերիկյան McDonald’s ռեստորանների ցանցը զրկվել է Big Mac ապրանքանիշը Եվրոպայում ներկայացնելու իրավունքից: Համապատասխան հայցը դատարան ներկայացրել էր իռլանդական արագ սննդի Supermac’s ցանցը: Supermac’s-ն Իռլանդիայում ունի 100-ից ավելի առևտրի կետեր, բայց մինչև հիմա չէր կարողանում առևտրային օբյեկտներ բացել ԵՄ այլ երկրներում: Պատճառը հենց McDonald’s-ի հակազդեցությունն էր: Ամերիկյան ընկերությունը պնդում էր, որ Supermac’s անվանումը կխանգարի Big Mac ապրանքանիշի իրացմանը: Հետագայում, սակայն, ամերիկյան […]

̰
Ինչպե՞ս տարբերել հարբուխը գրիպից. մասնագետի ուղեցույցը

12:46 16.01.2019

Պետք է տարբերակել հարբուխը գրիպից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հարբուխն ավելի թեթև է, ուղեկցվում է փռշտոցով, քթահոսությամբ և այլն: Իսկ գրիպի դեպքում, քանի որ ինտոքսիկացիան այստեղ ավելի արտահայտիչ է, բարձր ջերմության ֆոնին լինում են մկանացավեր, հոդացավեր, բարձր ջերմություն, ինչը կարող է պահպանվել 2-3 […]

̰
Գյումրիի շուկաներում ու վաճառակետերում Ամանորից հետո դեռևս առևտուր չկա

19:30 15.01.2019

Դեկտեմբերի վերջին տասնօրյակում շուկաներում ու սուպերմարկետներում առևտրային եռուզեռ էր: Անգամ փողոցների մայթերին էին տեղադրվել ժամանակավոր փոքրիկ տաղավարներ ու առևտրով էին զբաղվում պատահական մարդիկ, անգամ անչափահասներ: Քաղաքի շուկայամերձ տարածքում առևտուրը դարձել էր անվերահսկելի` հակասանիտարական պայմաններում վաճառվում էր ամեն ինչ՝ միրգ, բանջարեղենից սկսած, մինչև թխվածք ու մսամթերք: Հիմա հակառակ պատկերն է` շուկան թերբեռնված է, իսկ առևտրականները` պարապ: […]

̰
Առողջությունից թանկ ոչինչ չկա. մասնագետը հորդորեց գրիպով կամ սուր շնչառական հիվանդություններով երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ

18:36 15.01.2019

Բազմիցս բարձրաձայնել ենք, որ տոները նպաստելու են գրիպի և սուր շնչառական վարակների տարածմանը: Այս մասին SHANTENWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Պատճառն այն է, որ այդ վարակները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: «Մեկ հիվանդը փակ տարածքում բավարար է, որ առողջները վարակվեն»,- ասաց Թորոսյանը: Նա հորդորեց ծնողներին հիվանդ երեխաներին […]

̰
Քութաիսի բնակիչն իր շան ծնունդը նշել է «բարձր մակարդակով»

17:13 15.01.2019

Քութաիսի բնակիչ, տեղական հեռուստաալիքներից մեկի օպերատոր Օնիս Միքելաձեն ուղղակի պաշտում է իր՝ անգլիական փոյնթեր տեսակի Բին անունով շանը: Վերջերս իր և իր խնամքի տակ գտնվող շան համար պատվիրել էր միատեսակ վերնաշապիկ՝ Բինի պատկերով:  Բինի համար տիրոջ պատրաստած ամենամեծ անակնկալը շան հերթական ծննդյան տարեդարձի կազմակերպումն էր Օնիսի բնակարանում, որտեղ հրավիրված էին Բինի բոլոր ընկերները: Ինչպես ասում […]

̰
Սամվել Բալասանյանի՝ բիզնեսը Դուբայ տեղափոխելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

16:23 15.01.2019

Ի պատասխան «Փաստ» օրաթերթի՝ հունվարի 15-ի համարում տպագրված հոդվածի, թե իբր Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ, քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է, որ սա հերթական չճշտված տեղեկատվությունն է, որ մատուցվում է հասարակությանը՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով: Նման լուրերի հրապարակումը լրջորեն վնասում է արտադրամասի գործունությանը, ապրանքատեսականու սպառմանը: Նույն այդ հոդվածում, նույն […]

̰
BACK_TO_TOP