15:03 28.01.2019
Նոր կազմավորվող ԶՈւ զինվորները կամավորական ջոկատների այն տղաներն էին, ովքեր Արցախյան պատերազմում էին կռվում: Այդ տարիներին սահմանը պահող ազատամարտիկին ու զինվորին զինամթերքով, սնունդով, հագուստով ապահովելը գրեթե անլուծելի խնդիրներ էին պատերազմող ու նորանկախ երկրի համար։ Ծառայության էին գնում խորհրդային բանակից մնացած զինատեսակներով ու հանդերձանքով:
Շատ դեպքերում զինագործները նորոգում էին որսորդական հրացաններն ու ուղարկում նոր կազմավորված բանակ։ Զինվորական առաջին համազգեստն ու պարագաներն այսօր արդեն դարձել են թանգարանային նմուշներ, որոնցից եզակիները պահպանվում են նախկին զինվորականների ու ազատամարտիկների հավաքածուներում։
Վաղինակ Նիկոյանի տան նկուղային հարկի այս փոքրիկ սենյակում՝ արկղերի մեջ, պահվում են 90-ականների Արցախյան պատերազմի և ՀՀ ԶՈՒ կազմավորման տարիների զինվորական իրերն ու հագուստները։ Զինվորական առաջին համազգեստը, որը կրում էին 18 տարեկան զինվորները, կոչվում էր աղվանկա։ Այն ժառանգություն էր մնացել խորհրդային բանակից։
Զինվորական առաջին համազգեստն իր տեսքով ու գույներով հայկական նորաստեղծ բանակի խորհրդանիշներից շատ հեռու էր, բայց պատերազմող երկրի համար նոր զինվորական հագուստը ճոխություն էր համարվում։ Նույնիսկ նորաստեղծ հետախուզական գումարտակի տղաները հագնում էին խորհրդային բանակի համազգեստ, նույնն էին կրում նաև ադրբեջանցի զինվորները: Իսկ հակառակորդից տարբերվելու համար հայկական բանակի զինվորները թիկունքի հատվածում սպիտակ ներկով խաչեր էին անում։
1992 թվականին նոր կազմավորված Հայոց բանակում զինվորական հագուստից բացի, զինտեխնիկայի ու կապի միջոցների պակաս էր զգացվում։ Հայկական զինված ուժերում կիրառում էին խորհրդային զինանոցներում մնացած կապի շարժական տեխնիկան:
Հայկական բանակի նորաստեղծ զորամիավորումներում այսպիսի տեխնիկան գործարկելու համար անհրաժեշտ էր մասնագիտական ՝զինվորական փորձառություն։ Այդ տարիներին էր, որ խորհրդային տարբեր քաղաքներում ծառայող հայ զինվորականները վերադարձան հայրենիք , զինվորագրվեցին ու իրենց պարտքը համարեցին ծառայել նորաստեղծ Հայոց բանակին:
«Այդ տարիներին զգացվում էր հատկապես կադրերի պակաս, սովետական բանակից շատ հրետանավորներ ու սպաներ տեղափոխվեցին հայկական բանակ ու սկսեցին կազմավորել հրետանին, նույնը Գյումրիում՝ երկու գունդ կազմավորվեց», – հիշում է նախկին զինվորական Գուրգեն Սարգսյանը։
1992 թվականին տեղի է ունենում առաջին զորակոչը, իսկ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում՝ երդման առաջին արարողությունը։ 1994 թվականին արդեն հայկական բանակի ստորաբաժանումներն ու կառուցվածքը հստակ ձևավորված էին:
Հայկական զինված ուժերում ծառայողների համազգեստը 27 տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, հայ զինվորն ու զինվորականը կրում են հայկական խորհրդանիշներով համազգեստներ ու այլ հանդերձանք, որոնք բացառապես հայկական արտադրության են։
Պաշտպանական ոլորտի արդիականացումն ու սահմանին ինժեներատեխնիկական հագեցվածությունը հայկական զինված ուժերի գերնպատակներից է, երկրի անվտանգության երաշխիքը, իսկ երաշխավորը՝ մարտական խնդիրները կատարող 18-20 տարեկան երիտասարդները, ինչն ապացուցեցին Ապրիլյան պատերազմում:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...