21:15 12.01.2019
Այսօր՝ հունվարի 12-ի լուսադեմին, գողության դեպք է տեղի ունեցել Գյումրիի թիվ 18 դպրոցում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը: Վերջինս առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, դպրոցում շինարարություն իրականացնող ընկերության վարպետների հետ, բացելով սպորտդահլիճի դուռը, տեսել է, որ նոր տեղադրված ջեռուցման մարտկոցները չկան: «Առավոտյան եկանք սպորտդահլիճի դուռը բացեցինք, տեսանք, որ ջեռուցման մարտկոցները գողացել են, արագ […]
17:38 12.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։ Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե […]
12:58 12.01.2019
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է նույն քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի տուն, ինքնաձիգով դաժանաբար սպանել ընտանիքի 6 անդամներին։ Ավետիսյանների մանկահասակ երեխան էլ նույն Պերմյակովի կրակոցներից վիրավորվելուց հետո մահացել է մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Սա շոկային իրադարձություն էր Հայաստանի համար, և լայն արձագանք ստացավ հանրության կողմից, ինչը պայմանավորված […]
17:51 11.01.2019
ՌԴ Չերեպովեց քաղաքի բնակչուհի՝ 50-ամյա Նատալյա Վեդենինան, ամուսնացել էր 33-ամյա նիգերիացի արքայազն Գաբրիել Աջայի հետ: Նորապսակների համատեղ կյանքը, սակայն, ընդամենը մի քանի տարի տևեց: 2018թ. հոկտեմբերին Գաբիելը սրտի կաթվածից մահացավ գիշերային ակումբում: Դեպքից ընդամենը օրեր հետո էլ պարզվեց, որ Նատալյան նոր ամուսին պետք է ունենա: «Գաբրիելն ու Նատալյան ծանոթացել էին համացանցի միջոցով: Սկզբում շփվում էին էլեկտրոնային […]
17:27 11.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիները քիչ առաջ մոտեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին և հարցրին, թե ինչո՞ւ է նա լրագրողների հետ զրույցում իրենց հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրել: Ի պատասխան՝ Արսեն Մկրտչյանը հորդորեց ուշադիր լսել ձայնագրությունը և փորձեց հեռանալ: Ցուցարարները նրա հետևից սկսեցին բղավել ու վիրավորական […]
13:01 11.01.2019
Ամանորյա տոները Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում անցկացնել այս տարի նախընտրել են շատ զբոսաշրջիկներ: Հիմնականում ներգնա տուրիզմն է զարգանում: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարի Շիրակի մարզ ավելի քան 40.000 զբոսաշրջիկ է այցելել: Նոր տարին Գյումրիում անցկացրել են նաև ռուսաստանցի շատ զբոսաշրջիկներ, միայն թե այդ օրերին մեծ խնդիր է եղել սպասարկման կազմակերպումը: Տոնական օրերին սպասարկման և այլ […]
12:48 11.01.2019
Հայաստանում մեծ թվով հնդիկների ներհոսքի և դրան ուղղված հանրային արձագանքի վերաբերյալ այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ կա օրենք օտարերկրացիների մասին, որով կարգավորվում են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ապրելու, աշխատելու և գործելու իրավունքները, սակայն պետք է բացառել ազգային խտրականությունը: «ՀՀ-ն ունի միգրացիոն քաղաքականության 2017-2022 ռազմավարություն, սակայն դա մշակվել է […]
12:45 11.01.2019
Վերջին շրջանում Հայաստան մեծ թվով հնդիկների ներգաղթի և հասարակական բացասական արձագանքի վերաբերյալ այսօրվա ասուլիսի ժամանակ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ պետք է քվոտավորում լինի ներգաղթյալ քաղաքացիների մեջ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետությունների հոսքի համար փորձադաշտ կամ թիրախ: «Բայց միաժամանակ ՀՀ-ն պետք է բաց լինի ներգաղթի համար, Հնդկաստանի ընդամենը 3000 քաղաքացի է […]
12:41 11.01.2019
Վերջին շրջանում Հայաստան մեծ թվով հնդիկների ներգաղթի և հասարակական բացասական արձագանքի վերաբերյալ այսօրվա ասուլիսի ժամանակ տնտեսագետ Հայկ Բալանյանը հայտարարել է, որ Հայաստանն ունիկալ երկիր է, քանի որ մենք ժողովրդագրական տվյալներով՝ առաջին աշխարհի երկիր ենք, տնտեսությամբ`երրորդ: «Մեզ մոտ տարիներ շարունակ տնտեսական ներդրումների քանակը նվազում է, մենք չունենք երկիր եկող փող: Հնդկաստանում 200 միլիոնից ավելի մարդ կա, […]
10:40 11.01.2019
Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ […]
09:30 11.01.2019
Հունվարի 9-ին՝ ժամը 17։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Նորիկ Բ.-ն և 1987 թ. ծնված Հարություն […]
09:15 11.01.2019
Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետև կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ և հեռախոս: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 […]
00:21 11.01.2019
Միչիգանի համալսարանի մի խումբ գիտնականներ Facebook-ը համարում են հերոինի նման վտանգավոր թմրանյութ, իսկ սոցցանցի օգտատերերին՝ հերոինային թմրամոլներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behaviour Addictions պարբերականում: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Խմբի ղեկավար Դարա Մեշի խոսքերով աշխարհի բնակչության մոտ 1/3-ը օգտվում է սոցցանցերից, ընդորում նրանց զգալի մասը ունի սոցցանցերից ծանր կախվածություն: Հետազոտությունը կատարվել է այդպիսի […]
19:42 10.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է հետտրավմատիկ ազգերի վարքագծի մասին: «Մենք գերզգայուն ենք դարձել տրավմաների նկատմամբ, ավելի շատ տրավմա ենք փնտրում, քան երջանկություն: Հետաքրքրական է, որ տրավմատիկ ազգերը շատ կոնֆլիկտային են իրենց նեղ խմբերում՝ ընտանիքի ներսում, մտերիմների շրջանում: Հայկական ընտանիքները տրավմաների յուրահատուկ աղբյուր են: Հարաբերություններ կան, որտեղ թշնամանում են իրար հետ: […]
16:16 10.01.2019
«Ռուսթավի-2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ լուսադեմին անհայտ անձինք թալանել են Թբիլիսիի կենտրոնական՝ Պեկինի փողոցում գտնվող Franco Fontana ցանցի ոսկերչական խանութը: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է 3 տղամարդ: Նախնական տվյալներով՝ գողոնի չափը կազմել է մի քանի հազար լարի: Վնասի ճշգրիտ պատկերը կուրվագծվի ավելի ուշ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Տարվում է հետաքննություն. տեսախցիկների արձանագրած կադրերն ուսումնասիրվում են, […]
16:07 10.01.2019
Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը: «Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ.-ի այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.-ից: Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, […]
13:11 10.01.2019
Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար […]
13:05 10.01.2019
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրով զինծառայողներին տրվող հիփոթեքային պայմանները։ Ըստ դրանց՝ հիփոթեքով բնակարան գնելու դեպքում 10 տոկոս կանխավճարը վճարում է պետությունը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։ Առավելագույն տոկոսը, որով կարող է տրամադրվել հիփոթեքային վարկը, 7 տոկոսն է։ Ընդ որում՝ պետությունը վճարելու է դրա մի մասը, ու […]
12:48 10.01.2019
Մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ պետությունն ի՞նչ պարտավորություն ունի: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանին: Վերջինս նշեց, որ դա ցավոտ հարցերից մեկն է: «Մինչև 2013 թվականը մենք նրանց նկատմամբ բնակարանի տրամադրման պարտավորություն ենք ունեցել: Հերթացուցակում այսօր 221 նման երեխա կա, ում նկատմամբ […]
12:43 10.01.2019
Հունվարի 7-ին Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենին, ընկույզի, սերկևիլի ու հոնի մեկական ծառեր: Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
12:19 10.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին ասաց, որ վերջերս բազմաթիվ նամակներ է ստանում որդեգրման հետ կապված: Նրա խոսքով՝ ոմանք դժգոհում են, որ որդեգրման պրոցեսում արհեստական խոչընդոտներ կան: «Հասկանալի է, որ նուրբ հարց է, բայց ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Մենք ուզու՞մ ենք խթանել որդեգրման պրոցեսը, թե՞ […]
11:20 10.01.2019
Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
09:32 10.01.2019
Հունվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել` վնասելով բազկերակները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Վ. Դ.-ն (ծնված 1966 թ.) փորձել է ինքնասպանություն գործել` կտրելով ձախ ձեռքի […]
00:27 10.01.2019
Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանն ավազակային հարձակման է ենթարկվել կազմակերպված հանցախմբի կողմից։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Փարիզի իր աղբյուրից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ըստ նախնական տվյալների, ավազակախումբը մուտք է գործել վարժարանի երեք կենտրոնական մասնաշենքերն ու մետաղյա ձողերով ու քարերով ջարդուփշուր արել շենքերի 24 սենյակների դռներն ու պատուհանները։ Նրանք […]
19:44 09.01.2019
Տոնական օրերին ճանապարհային ոստիկանության, փրկարար ծառայության,շտապբուժօգնության ու ոստիկանության մասնագետները աշխատել են առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա հերթապահության ընթացքում առաջնային սպասարկման ծառայություններում ստացվել են մեծ թվով ահազանգեր: Վերջին մի քանի օրերին ավելացել են վերին շնչուղիների քրոնիկ բարդացումներով բուժհաստատություններ դիմողների թիվը: «Գյումրի» բժշկական կենտրոն սիրտ-թոքային անբավարարության, վիրուսային ախտանշաններով ու հիպերտոնիկ կրիզներով հիվանդների հոսքը սկսվել էր անցած տարեվերջից։ Բուժում […]
17:21 09.01.2019
Հունվարի 8-ին՝ ժամը 05:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Ելենա Գ.-ն, 2004 թ. ծնված Լիանա Գ.-ն, 2009 թ. ծնված Գոռ Գ.-ն, 1964 թ. ծնված Գայանե Ն.-ն և 1985 թ. ծնված Արմինե Ն.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք […]
17:17 09.01.2019
Զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: «Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
17:12 09.01.2019
Հունվարի 8-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։ Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
16:05 09.01.2019
Երեկ զինվորական ավտոբուսի վրա հարձակված երիտասարդներից մեկը ձերբակալվել է, իսկ միջադեպից հետո փախուստի մեջ գտնվող մյուս ակտիվ մասնակիցը Մերուժան Ոսկանյանն է, որը նախկինում դատապարտվել է զինծառայության ընթացքում եղած միջադեպի հետևանքով։ Այդ միջադեպը եղել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ Ոսկանյանը ծառայել է Արցախի զորամասերից մեկում՝ որպես հետախույզ։ «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ վաշտի անձնակազմի հետ Ոսկանյանը սեպտեմբերի […]
13:12 09.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի […]