12:31 17.10.2023
Հրետանային հաշվարկը պատրաստվում է ուսումնական խնդրի կատարմանը։ Նախ՝ ստորաբաժանման հրամանատարը հիշեցնում է անվտանգության կանոնների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին։ Եվ ինչպես ցանկացած գործնական առաջադրանքի դեպքում, այս պարագայում նույնպես յուրաքանչյուր հրետանավոր գիտակցում է՝ իր արագ ու գրագետ գործողություններից է կախված նորմացույցի կատարման դրական գնահատականը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում մեր առջեւ դրված խնդիրներին։ Ենթակա անձնակազմին մանրամասն փոխանցում եմ մասնագիտական գիտելիքները և համոզված եմ, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը»,- ասում է սերժանտ Ղարիբյանը։
Սերժանտ Ղարիբյանը հրանոթի հրամանատարն է, զորամասի օրինակելի ու կարգապահ զինվորներից մեկը։ Նրա ղեկավարմամբ հաշվարկը հաջորդաբար կատարում է գործողությունները, ըստ պայմանական կոորդինատների որոշում նշանակետերը և զեկուցում պատրաստության մասին…
Ուսումնական առօրյան հագեցած է, և սա միանգամայն օրինաչափ գործընթաց է, քանի որ մասնագիտական դասաժամերն են ամրապնդում զինծառայողների արհեստավարժությունն ու առաջադրված խնդիրը օպերատիվորեն կատարելու ունակությունը։
Զինծառայող Արամ Սուքիասյանը վստահեցնում է, որ շատ է սիրում հրետանավորի մասնագիտությունը, պարապմունքներն էլ անցնում են շատ հետաքրքիր ու հագեցած․
«Այս մասնագիտությունը պահանջում է բարձր զգոնություն, շատ գիտելիք, ֆիզիկական ուժ եւ մեծ կամք»,- համոզված է նա։ Եվ այդ կամքի ուժի ու սովորելու մեծ ձգտման շնորհիվ է կրտսեր սերժանտը համալրել բանակի գերազանցիկների շարքերը:
Նարեկ Աղբալյանը նույնպես զինվորական ծառայության մեջ հաջողության հասնելու իր տեսլականն ունի. լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կանգ չառնել՝ անընդհատ կրթվել ու ինքնակատարելագործվել, և որ ամենակարևորն է՝ ծառայել նվիրումով ու կարգապահությամբ․
«Ծառայությունն ինքնին մեծ պատասխանատվություն եւ մեծ պատիվ է։ Որպես արդեն 15 ամիս ծառայող զինվոր, համոզված ասում եմ, որ այն անհրաժեշտություն է բոլոր տղաների համար։ Զինված ուժերում ծառայելը պարտականություն չեմ համարում, այլ առաքելություն։ Համոզված եմ, որ նաեւ ինձնից է կախված բանակի մարտունակությունն ու հզորությունը»,- իր ծառայության նշանակության գիտակցմամբ պնդում է զինվորը։
Զինվորական ծառայության հանդեպ Նարեկի ունեցած վերաբերմունքից դժվար չէ կռահել. նա ևս զորամասի լավագույններից է՝ հայրենիքի պաշտպանի օրինակելի կերպար, որն իր հաջողության գաղտնիքը առաջին հերթին պայմանավորում է բանակային կյանքի դժվարությունները պատվով հաղթահարելու պատրաստակամությամբ․
«Խորհուրդ կտամ բոլորին տրամադրվել լավատեսությամբ, քանի որ խոչընդոտները միայն այդ ժամանակ են դադարում բեռ լինելուց։ Բանակում բոլորը պետք է լիարժեք տիրապետեն իրենց մասնագիտությանը»,- համոզված է Նարեկը։
Գործնական և տեսական դասաժամերը տարբեր ստորաբաժանումներում սահուն ընթացքի մեջ են՝ ըստ օրվա կարգացուցակի։ Ծառայության մեջ մանրուքներ չկան. հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերներ՝ պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մարտունակ զինվոր լինելու յուրաքանչյուր բաղադրիչի,- վստահ են կրտսեր հրամանատարները։
«Միայն այստեղ ես լիարժեք հասկանում զինվորի առաքելությունն ու ծառայության նշանակությունը։ Հասկանում ես, որ այս երկու տարին ամբողջ հոգով ու սրտով, բարձր գիտակցությամբ ջանք ու եռանդ չպետք է խնայես Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար»,- մեր զրույցին է միանում Տիգրան Հակոբյանը:
Տիգրանը մեծ հպարտությամբ է ներկայացնում այն բոլոր կրծքանշանները, որոնք ստացել է օրինակելի վարքի ու իր մասնագիտության մեջ գերազանց արդյունքների հասնելու համար։ Նրա ու բոլորի համոզմունքն է՝ բանակից պետք է քաղել առավելագույնը ոչ միայն որպես հայրենիքի պաշտպան կայանալու, այլև կենսափորձը հարստացնելու և ինքնակրթվելու համար։ Սա է զինվորական երկամյակը պատվով անցնելու նրանց բանաձևը։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...