Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+11.09 oC

Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ

18:44 17.10.2023

Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության քաղաքականության տնօրեն, փորձագետ Դարիուս Դոմարկասին, թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը։ Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսին և նախատեսված է մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից, ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում՝ Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնահերթություններին համահունչ, որի բաղադրիչներից մեկն է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և մեթոդաբանության մշակումը»։

Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենի տեղակալը բարձր գնահատեց ԵՄ ջանքերը՝ ուղղված ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը և ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ կարևորելով միջազգային փորձագետների դերակատարումը փոխհամագործակցությունը։ Հանդիպման առանցքում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներն էին․ մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների մշակման և տեղայնացման, օպերատիվ-տակտիկական պատրաստվածության, արձագանքման կազմակերպման, բնագավառում որոշումներ կայացնող անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցերն էին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ Դարիուս Դոմարկասն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Փրկարար ծառայությանը կարողությունների բարելավման ուղղությամբ, հատկապես նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հետ համատեղ իրականացնել առկա օրենսդրական փաթեթի ուսումնասիրություն, վերլուծության և կարիքի գնահատման հիման վրա՝ համադրելով Լիտվայի փորձի հետ, մշակել արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման մեթոդաբանություն։

Փորձագետը նշեց, որ իրենց գերխնդիրն է նախապատրաստել ամբողջ անձնակազմին՝ կրտսերից մինչև որոշում կայացնողներ, որպեսզի վերջիններս առավել պատրաստ լինեն աշխատելու ճգնաժամային իրավիճակների պայմաններում և ընդունելու ճկուն որոշումներ, միաժամանակ օպերատիվորեն համագործակցելու այլ պետական կառավարման մարմինների հետ։ Փորձագետը դրական գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանն առաջիկա տարիների համար ունի «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր», ինչն արդեն իսկ կարևոր ձեռքբերում է և արդյունավետ ճանապարհային քարտեզ կապահովի փրկարար ծառայության կայուն զարգացման համար։ Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին համագործակցության շրջանակը, առաջնահերթությունների, որոնցում հաշվի են առնվելու ՓԾ ոլորտի օրենսդրական կարգավորումները և ընթացիկ գործողությունների պլանները։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ՃԿՊԱ-ում տեղի է ունենալու արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների լիտվական փորձի ներկայացման թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցելու են ՆԳՆ պատասխանատու ոլորտների փրկարարական և ոստիկանության ծառայողները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP