Թբիլիսիում տեղի է ունեցել «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» ծրագրի համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Թբիլիսիում տեղի է ունեցել «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» ծրագրի համաժողովը

18:11 27.02.2023

Թբիլիսիում տեղի ունեցավ Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում Ղեկավար հանձնաժողովի նիստ և Լայնամասշտաբ միջնաժամկետ պլանավորման համաժողով։

Սույն թվականի փետրվարի 21-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ղեկավար հանձանաժողովի 3-րդ նիստը, որին ներկա էին մասնակիցներ գործընկեր երկրներից, կոնսորցիումից, շահագրգիռ կողմերից և ԵՄ-ից։ Նիստին մասնակցում էր նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումն անցկացվում էր հիբրիդային ձևաչափով, որի ընթացքում ներկայացվեց 2021-2022 թվականների արդյունքների, փորձի և առաջիկա անելիքների վրա հիմնված տեխնիկական աշխատանքների իրականացման միջանկյալ հաշվետվությունը:

Գործընկեր երկրները ներկայացրեցին PPRD East 3-ի ծրագրի գործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը. բարձրացված հարցերի շրջանակներում առանձնահատուկ տեղ հատկացվեց վերապատրաստումներին և դրանց արդյունքներին, ինչպիսիք են՝ գիտելիքների փոխանակումը, այլ երկրների հետ համագործակցությունը և աղետների ռիսկի գնահատման ազգային մեթոդաբանության մշակումը:

Փետրվարի 22-ից 23-ը տեղի ունեցավ Միջնաժամկետ պլանավորման համաժողովը։ Միջնաժամկետ պլանավորման համաժողովի նպատակն էր վերջնական որոշումներ կայացնել հունիսին նախատեսվող լայնամասշտաբ վարժանքի սցենարի, մասնակից թիմերի կազմի և վարժանքի վերահսկման ընթացակարգերի վերաբերյալ: Քննարկվեցին նաև Վրաստանի կողմից տրամադրվող հյուրընկալող երկրի աջակցության մանրամասները, ներառյալ՝ ժամանող միջազգային թիմերի համար սահուն մաքսային ընթացակարգերը:

 

Նախատեսվող լայնամասշտաբ վարժանքը բացառիկ հնարավորություն կտա փորձարկելու ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային կարողությունները՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Նախատեսվում է վարժանքի ընթացքում փորձարկել նաև վաղ ազդարարման առցանց տեղեկատվական հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի կանխատեսել ռիսկերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP