Բրյուսելում կողմերն ի՞նչ պայմանավորվածության են եկել․ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Բրյուսելում կողմերն ի՞նչ պայմանավորվածության են եկել․ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ

13:50 01.09.2022

Բրյուսելում օգոստոսի 31-ին նույն ձևաչափով արդեն 4-րդ հանդիպումն անցկացվեց։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, իսկ երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Փաշինյան-Միշել- Ալիև կողմերի 4-րդ հանդիպումից հետո բավականին կոնստրուկտիվ տպավորություն են թողել և՛ հայկական կողմի, և՛ Եվրամիության կողմի տարածած հաղորդագրությունները․ այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

«Ինչո՞ւ, քանի որ հստակ նշվում են ժամկետներ։ Սովորաբար նման հանդիպումներից հետո, երբ կողմերը չեն խուսափում նշել ժամկետներ, նշանակում է, որ առնվազն կիսով չափ կարողացել են գալ խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածությունների։ Ինչպես տեսնում ենք, օրակարգում եղել են հումանիտար խնդիրներ, և Շառլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ առանձնակի ընդգծված է մեր գերիների վերադարձի խնդիրը, իհարկե չի օգտագործվում ռազմագերի բառը, բայց այնուամենայնիվ, ընդգծվում է գերիների խնդիրը։ Եվ ընդգծվում է նաև անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործընթացի անհրաժեշտությունը»,- ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը։

Ըստ նրա՝ եռակողմ ձևաչափով հանդիպման 2-րդ կարևոր հատվածը վերաբերում է վերջին ժամանակներս շահարկման առարկա դարձած  խաղաղության պայմանագրին։

«Մենք հիշում ենք, որ ադրբեջանական կողմի առաջարկներին հայկական կողմը արել էր իր առաջարկները, բայց դրան որևէ կերպ պատասխան չէր ստացվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրին Հայաստանը ընդառաջ չի գնում։ Հիմա Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ մենք տեսնում ենք, որ կողմերը հայտարարության են եկել, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն արտգործնախարարները և բանակցեն խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ։ Կարևորն այստեղ այն է, որ սա պիտի տեղի ունենա երկկողմ մակարդակով, և այն, ինչը կարող է խաղաղության պայմանագրի համատեքստում տարբերություն դնել բրյուսելյան և մոսկովյան հարթակների վերաբերմունքում, սա հենց դա է, որ մոսկովյան հարթակը մշտապես ընդգծում է, որ խաղաղության պայմանագիրը բաղկացած է այն բոլոր օրակարգերից, որոնք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ, բարձր մակարդակով հայտարարությունների շրջանակում են, իսկ բրյուսելյան այս հարթակում տեղի ունեցած հանդիպման հաղորդագրության մեջ մենք տեսնում ենք, որ խոսքը մեկ ամսվա ընթացքում 2 երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման մասին է, այսինքն՝ Բրյուսելը և առհասարակ մեր արևմտյան գործընկերները նորից շարունակում են գործընթացը մղել երկկողմ շփումների ուղղությամբ, սա թերևս ամենալուրջ ձեռքբերումը կարող ենք համարել այս հաղորդագրության»,- նշեց Արմինե Մարգարյանը։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

16:30 12.06.2025

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

16:25 12.06.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

16:16 12.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

16:10 12.06.2025

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ: Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները […] ...

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

16:00 12.06.2025

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […] ...

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:22 12.06.2025

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...

BACK_TO_TOP