TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում

16:30 23.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 16-18-ը, 20-ին, 21-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 18-ին, 20-ին, 21-ին, Շենգավիթում՝ ապրիլի 18-ին, 19-ին: […]

̰
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա

16:25 23.04.2021

2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել և շրջաններից Մարտակերտում՝ 19 երեխա: Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ: Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝ […]

̰
Հրշեջ-փրկարարների ուսումնավարժանքը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում

15:35 23.04.2021

ԱԻՆ-ն այսօր կեսօրին ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացրել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Ըստ սցենարի՝ շենքում հրդեհ է բռնկվել։ Փրկարարների խնդիրն է եղել՝ արագ մարել կրակը,  զուգահեռաբար տարհանել անձնակազմին ու փրկել տուժածներին։ Ուսումնավարժանքի ընթացքում համատեղ աշխատել են հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկաներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՊԵԿ ուսումնական կենտրոնը զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի` կոմիտեում աշխատելու հեռանկար ստեղծելով

14:32 23.04.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր […]

̰
Մի քանի ժամից կսկսվի վերականգնվել Արաբկիրի, Կենտրոնի ու Էրեբունու ջրամատակարարումը

14:07 23.04.2021

Վթարի վերացման աշխատանքներն Արզնի-Երևան ջրատարի վրա ավարտական փուլում են: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ «Արաբկիրի Կորեայի ձոր կոչված տարածքով ձգվող խողովակաշարից հեռացվել է կոտրված 5 մետրանոց թուջե սեկցիան: Փոխարենը տեղադրվել է պողպատյա սեկցիա: Մնացել է վերջացնեն դրա եռակցումը, կարանահպումն ու ամրացումը: Մի քանի ժամից Արզնիի աղբյուրից ջուր բաց կթողնեն խողովակաշարով, և թաղամաս առ […]

̰
Իտալիայում տրանսպորտային աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով COVID-19-ի դեմ պատվաստում

13:53 23.04.2021

Իտալական երկաթուղային և քաղաքային տրանսպորտի աշխատակիցները Orsa արհմիության կոչով ապրիլի 23-ին համազգային գործադուլ են անցկացնում՝ պահանջելով, որ իշխանություններն իրենց շտապ պատվաստումներ կատարեն COVID-19-ի դեմ: «Երբ կամավոր պատվաստումների արշավում ընդգրկվելու համար կառավարության մակարդակում սահմանվում էին առաջնահերթ կատեգորիաներ, տրանսպորտի աշխատողները անհասկանալիորեն դուրս են մնացել ցուցակից»,- ասվում է Orsa-ի ղեկավարության հայտարարության մեջ: Այս կապակցությամբ արհմիությունը պահանջում է «անհապաղ […]

̰
Սարդոստայն հիշեցնող՝ բաց մալուխներով վթարային ենթակայաններ Գյումրիի թաղամասերում․ էլցանցը մի քանիսում նորոգման աշխատանքներ է սկսել

20:58 22.04.2021

Կցոններով բաց մալուխներ են, որոնք մտնում են վթարային ենթակայաններ։ Նման տեսարանների կարելի է հանդիպել Գյումրիի տարբեր թաղամասերում։ Փայտե հենասյուները թեքված են տների վրա, իսկ էլեկտրալարերի սարդոստայնն անցնում է գազի խողովակների վրայով: Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի շենքերից մեկի բակում է տեղադրված այդպիսի բաշխիչ ցանցի, որտեղից էլ դուրս են գալիս հաղորդալարերը: էլեկտրական հաշվիչի 12 բաժանորդները մոտ 30 […]

̰
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ

20:42 22.04.2021

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոց-Էստոնական փողոց խաչմերուկում՝ Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում:

̰
Ապրիլի 22-ից 23-ը վթարային ջրանջատում կլինի Արաբկիր վարչական շրջանում

20:39 22.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին ժամը 21.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր փողոցներ,Հ․Քոչարի 2, 3, 4, 6, 8, 10, 13, 15 համարներ, Փափազյան 1-13 համարներ, […]

̰
ՀՀ ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է գերատեսչությանը դիմել լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով

19:05 22.04.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին գերատեսչությանը դիմել միայն լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով․ «ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, […]

̰
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2050 թվականը դադարեցնել վնասակար արտանետումները դեպի մթնոլորտ 

18:10 22.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է ջերմոցային գազերի արտանետումների կրկնակի կրճատման մասին մինչև 2030 թվականը։ Իսկ մինչև 2050 թվականը Միացյալ Նահանգները մտադիր է հասնել զրո արտանետումների: Միևնույն ժամանակ, Բայդենը համաշխարհային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը կլիմայի ճգնաժամը հաղթահարելու համար՝ շեշտելով, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ այս խնդիրը լուծել միայնակ: Նա նշել […]

̰
Հռոմի պապը կայցելի մեկ այլ արաբական երկիր

16:49 22.04.2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստացված այցը կատարելու է Լիբանան՝ նոր կառավարության ձևավորումից հետո։ Այսօր Վատիկանում հովվապետի հետ հանդիպումից հետո ասել է Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ Հարիրին: Մարտ ամսին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք այցելելուց հետո հայտարարեց, որ մտադիր է այցելել Լիբանան: Այնուհետև Լիբանանի Քաղդեայի կաթոլիկ եկեղեցու միտրոպոլիտ Միշել Կասարջին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ հովվապետը, ամենայն […]

̰
Վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը․ Երևանում ապրիլի 22-23-ին ջրանջատում կլինի

16:25 22.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին՝ ժամը 14։00-ից մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 23։00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1․Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների՝ Հերացի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սասունցի Դավիթ, Սարի-Թաղի 1-3, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի-Թաղի 1-10 շարքեր, Չարենցի 1-ին, Խորենացու 4 նրբանցքներ, Մյասնիկյան պող. 1-4, […]

̰
2021 թվականի մարտին գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ է արձանագրվել

13:54 22.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության 2021 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգային […]

̰
Առափիի սողանքային գոտու վիճակի գնահատում ուսումնավարժանքի նախապատրաստման շրջանակներում․ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է միջոցառումների պլան

18:40 21.04.2021

Այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը պաշտպանական ուսումնավարժանքի նախապատրաստական միջոցառումների քննարկում է անցկացրել։ Ուշադրության կենտրոնում մարզի սողանքային վտանգավոր գոտին էր՝ Առափի գյուղը։ Ուսումնավարժանքի պլանը կամ պայմանական գործողությունները, ինչպես մյուս արտակարգ իրավիճակների դեպքում է, հայտնի են, բայց իրականում ի՞նչ վիճակում է գտնվում Առափիի սողանքային գոտին մինչ ուսումնավարժանքի պլանի քննարկումը, SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը […]

̰
Բողոքի ակցիա կաթի մթերման գնի նվազման դեմ. Աշոցքի բնակիչները փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը

18:12 21.04.2021

Աշոցք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը: Մթերող ընկերությունները գյուղացիներին տեղյակ են պահել, որ այսօրվանից մեկ լիտր կաթի մթերման գինը նվազում է 10 դրամով՝ 150 դրամից դառնալով 140: Մթերողները, ըստ գյուղացիների, խախտում են երկու տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունը, որով համաձայնել էին անփոփոխ գին սահմանել 150 դրամը: Գյուղացիները միջպետական ճանապարհը փակել […]

̰
Սյունիքի Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերին տրամադրվել են մոտոբլոկներ և պտղատու ծառերի տնկիներ

16:35 21.04.2021

Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ և Կաղնուտ բնակավայրերին տրամադրվել են մոտոբլոկներ և պտղատու ծառերի տնկիներ։ Ծրագիրն իրականացվում է կառավարության և USAID-ի «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի համաֆինանսավորմամբ: Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս շուրջ 3 ամիս ուսումնասիրել է Սյունիքի տարբեր բնակավայրերի առաջնահերթ խնդիրները։ Ըստ պատասխանատուների՝ այս նախաձեռնության շրջանակներում առաջիկայում աջակցության և զարգացման այլ ծրագրեր կիրականացվեն Սյունիքի […]

̰
Գորիսում ապրիլի 22-ին վթարային ջրանջատում կլինի

13:30 21.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, Խանզադյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու […]

̰
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծառից կախված վիճակում․ ՀՀ ՊՆ

18:43 20.04.2021

Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Ոստիկանությունը պետք է կտրուկ գործողություններ անի. Մարությանը՝ կայանման հետ կապված խնդիրների մասին

18:27 20.04.2021

Երևանի ավագանու նիստում ավտոկայանատեղիների, փողոցների ու մայթերի ծանրաբեռնվածության վերաբերյալ քննարկում է ծավալվել: Ավագանու անդամներից մի քանիսը նշել են, որ ծառայողական ավտոկայանատեղիների փոխարեն փոքր կենտրոնում շատերն իրենց մեքենաներն անգամ մայթերին են կանգնեցնում: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանել է, որ մայթերից մեքենաները դուրսբերելու գործառույթն իրենց շրջանակից դուրս է և տանում է ճանապարհային ոստիկանության տիրույթ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պատասխանատվության միջոցներ են կիրառվել անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ․ ՀՀ դատախազություն

18:20 20.04.2021

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով նա […]

̰
Գյումրիի տնակային թաղամասերից մեկի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից․ ծորակներից հոսող ջուրը կասկածելի բաղադրության է

18:15 20.04.2021

Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքով է անցնում Ղորղոբա գետակը, որտեղ թափվում են քաղաքի որոշ թաղամասերի կոյուղաջրերը։ Գետակի անմիջապես հարևանությամբ, ընդամենը մի քանի քայլ հեռու, կողք կողքի 4 բնակելի տնակ է: Երբ գետակի ջրերը խցանումներից գնալու տեղ չունեն, հավաքվելով թաղամասում, ամբողջությամբ ճահիճ են գոյացրել, որտեղ գարշահոտություն է և նույն հոտը նաև տնակներում է, սանհանգույցներում:   Հոտը […]

̰
Թունավորում Գետահովիտ գյուղում․ 12-ամյա երեխա է մահացել

10:33 20.04.2021

Ապրիլի 20-ին՝ ժամը 09։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.): Ս․ Հ․-ն (ծնված 2009 […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

19:25 19.04.2021

Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ։ Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերը, […]

̰
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

15:29 19.04.2021

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11։00−24։00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան […]

̰
Վարչապետ-զինծառայողների ծնողներ հանդիպումն ավարտվեց

14:20 19.04.2021

Այսօր Կառավարության դիմաց էին հավաքվել Արցախի տարբեր զորամասերում ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները: Նրանցից 5-ը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալիքով, որ 44 օր պատերազմած իրենց զավակները՝ որպես խրախուսանք, ժամկետից շուտ զորացրվեն կամ 6 ամսով կրճատվի նրանց զինծառայության ժամկետը: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Ավարտին ծնողներից մեկը լրատվամիջոցներին փոխանցել է, որ իրենց […]

̰
Հայտնի է մարդկանց կատեգորիա, որոնք աշխատում են ավելի լավ, քան մյուսները

17:48 18.04.2021

Ամենաարդյունավետ աշխատանք կատարող  աշխատակիցները պարզվել է՝ 40 տարեկանից բարձր կանայք են, ասված է «ՌԻԱ Նովոստի»-ի համար Zarplata.ru ծառայության ուսումնասիրության մեջ: «Հետազոտության արդյունքների համաձայն՝ ամենաարդյունավետ աշխատողները 40-ից բարձր կանայք են, ամուսնալուծված կամ ամուսնացած, մեկ կամ մի քանի չափահաս երեխա ունեցող. Նրանք աշխատում են 14%-ով ավելի արդյունավետ, քան թիմում բոլոր մյուս տարիքային խմբերը»,- նշվում է այս տարվա մարտին […]

̰
Իսպանիայում բացահայտել են արհեստանոց, որտեղ 3D տպիչի միջոցով զենք են «տպել»

16:22 18.04.2021

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Տեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ) հայտնաբերել է  արհեստանոց, որտեղ զենք էին «տպում» 3D տպիչներով: Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում մեկ անձ բերման է ենթարկվել, նրան մեղադրանք է առաջադրվել զենք և պայթուցիկ նյութեր պահելու մեջ: Խուզարկության ընթացքում առգրավվել է երկու 3D տպիչ, ինչպես նաև պատյաններ, խլացուցիչներ, ամսագրեր, կարաբին, զենքի պատրաստման տարբեր մասեր: Բացի այդ, […]

̰
Հյուրատները պատրաստվում են տուրիստական ակտիվ սեզոնին

14:06 18.04.2021

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ Զբոսաշրջության կոմիտեն և հյուրատները պատրաստվում են տուրիստական ակտիվ սեզոնին։ Գրեթե մեկ տարի տևած կորոնավիրուսային շոկից հետո շարժը, բնականաբար, փոքր է, բայց ոլորտի մասնագետները հուսով են ամռանն ավելի շատ զբոսաշրջիկների տեսնել մեր երկրում»։ 

̰
Բժիշկը պատմել է՝ ինչպես կարելի է երկարաձգել երիտասարդությունը

13:33 18.04.2021

Օրգանիզմի երիտասարդությունը երկարաձգելը կարելի է ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի, ջրի, լիարժեք քնի և աշխատանքի շնորհիվ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին: «Երբ մարդը շատ է աշխատում, պահպանում է մտավոր պոտենցիալը և ֆիզիկական վիճակը: Մարդիկ, որոնք թոշակի անցնելուց հետո աշխատում են,  ավելի երկար են ապրում: Սակայն ցանկալի է, որ աշխատանքը լինի չնյարդայնացնող […]

̰
BACK_TO_TOP