18:45 17.04.2021
Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։ […]
12:13 17.04.2021
Ապրիլի 16-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի ջնջխված, պատռված, արնահոսող վերքեր, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ, արնազեղումներ, ձախ նախաբազկի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխվել Գյումրու 39-ամյա մի բնակչի։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Կումայրիի բաժնի […]
19:47 16.04.2021
Ճանապարհային կարևոր հանգույց համարվող Գյումրիի Շարա Տալյան փողոցի հիմնանորոգումն այս 30 տարիների ընթացքում քննարկվող տարբեր նախագծերի ու առաջարկների ցանկում էր հայտնվում։ Բայց քանդված ու քայքայված ճանապարհի բարեկարգումը, այն էլ մասնավոր կառուցապատողների շնորհիվ, սահմանափակվեց միայն փողոցի սկզբնամասի և վերջնամասի ասֆալտապատումով։ Մինչև 1988 թվականը Շարա Տալյան փողոցը արդյունաբերական քաղաքում համարվել է ճանապարհային կարևոր հանգույց արտադրական ընկերությունների համար։ […]
16:25 16.04.2021
Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի համաքաղաքացիներ Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում […]
14:10 16.04.2021
Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` […]
12:40 16.04.2021
Անգլիական Դերբիշիր կոմսության Հաթթոն գյուղից մի թոշակառու հարստացել է՝ ակնոցը տանը մոռանալու արդյունքում, հայտնում է Daily Star-ը: 80-ամյա Դենիս Ֆաուսիտը՝ հանքափոր և շինարար թոշակառուն, պարբերաբար վիճակախաղ է խաղացել և սովորաբար վիճակախաղի տոմսերի վրա գրել ընտանիքի անդամների ծննդյան ամսաթվերը: Հերթական անգամ խաղալիս, ակնոցը տանը մոռանալու արդյունքում, որոշել է թույլ տալ, որ իր տոմսը լրացնի պատահական թվերի […]
11:56 16.04.2021
Փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «…Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկերը՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու […]
11:09 16.04.2021
2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին. • Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն), • Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ, […]
08:47 16.04.2021
Ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել […]
22:49 15.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կազմավորման մասին որոշման նախագծին: Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ նախարարության մաս կկազմեն: Գործադիրն այսօր քննարկել է նաև Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:51 15.04.2021
2020 թվականին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում սահմանափակումները խնդիրներ են առաջացրել՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ մանկապարտեզ ընդունելության հետ: Այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները, ինչպես նաև մշտադիտարկումը: Մասնավորապես, մանկապարտեզներում երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպվել է բեռնաթափված խմբերով: Նախապես սահմանվել են ֆիքսված առավելագույն թվաքանակներ և լրացուցիչ ընդունելություն […]
21:40 15.04.2021
Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը […]
19:37 15.04.2021
2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։ Տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների […]
19:27 15.04.2021
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում ապրիլի 14-15-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, բացազատել կրակի կառավարման կետեր և հրետանային միջոցները բերել մարտական վիճակի։
14:40 15.04.2021
Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Հարգելի համաքաղաքացիներ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության […]
14:19 15.04.2021
Գործադիրը հաստատել է ՀՀ նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կկազմակերպվի 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: Համակարգի ներդրմանը նախորդելու է նախապատրաստական […]
12:50 15.04.2021
Կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Նախարարի խոսքով՝ օրենքի ընդունմամբ՝ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի մոտ 88 միլիարդ դրամով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել նախագծին՝ առաջարկելով կրճատել ոչ թե 5, այլ 3 […]
12:06 15.04.2021
2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ ապրիլի 15-ի փոխարեն՝ շահառուները ծրագրին կարող են դիմել մինչև մայիսի 15-ը․ մինչ այժմ ծրագրից օգտվել է շուրջ 6,500 զինծառայող։ Բացի այդ՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներն այսուհետ կարող են դառնալ ծրագրի […]
11:18 15.04.2021
Խորհրդարանում այսօր նիստին մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 70 պատգամավոր: Քվեարկություններ չկան, իսկ օրակարգում կառավարության 2020թ-ի ծրագիրն է, զեկուցմամբ հանդես է գալիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Չնայած պատգամավորների փոքր թվին՝ դահլիճում աշխուժության պակաս չկա: Նիստը վարող Ալեն Սիմոնյանը նույնիսկ ստիպված եղավ սաստել պատգամավորներին. «Հարգելի՛ գործընկերներ, եթե շարունակվի դահլիճում տիրող անընդհատ զրույցը, ես ստիպված կլինեմ նախազգուշացում տալ, […]
10:53 15.04.2021
Կառավարության 2020թ-ի ծրագրի ներկայացման ժամանակ գյուղատնտեսության աջակցության վարկերի նպատակայնության մասին հարց է ուղղել Հրանտ Այվազյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է, որ խոսքը վերաբերում է միջոցառում 2-ին, որն իր մեջ պարունակում է հետևյալ վարկային ենթածրագրերը՝ մինչև 1 մլն դրամանոց, 3-15 մլն, և 15 մլն դրամից ավելի վարկավորում։ Մոտ 35000 շահառու ունեն, որոնց գերակշիռ մասն օգտվել է […]
23:15 14.04.2021
Գյումրիի Հանթսման թաղամասի շարունակությամբ կառուցվելու է «Պարկ Գյումրի» թաղամաս՝ 350 բնակարանով։ Այսօր՝ ապրիլի 14-ին, կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են նախագիծը։ Տարածքի ընտրությունը ներդրողը կատարել է ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պահանջարկի հետաքրքրությունները։ Ովքեր են լինելու շահառուները, և գնային ինչպիսի քաղաքականություն է տարվելու։ Մասնավոր ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Գյումրիում վաճառքի գները համեմատաբար մատչելի […]
22:08 14.04.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին […]
20:00 14.04.2021
ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի Տրանշ 3-ով, ոչ ամբողջական, հիմնանորոգվում է Արագած՝ նախկին Բուլվարային թաղամաս հասնող գլխավոր ճանապարհը։ Փողոցի երկարությունը մոտ 650 մետր է, բայց կապիտալ նորոգման նախագիծ ընդգրկվել է միայն սկզբնամասը՝ մոտ 500 մետրը։ Թաղամասի բարձրահարկ շենքեր ու տնակային ավան տանող հատվածը հիմնանորոգման ծրագրից դուրս է մնացել։ Բուլվարայինը Գյումրիում միակ թաղամասն է, որտեղ 88-ից հետո պահպանվում […]
19:22 14.04.2021
Գյումրիի Ս․Մերկուրովի անվան 100-ամյա դպրոցի նկուղային հարկում նոր ցուցասրահ և արվեստանոց բացելու համար տեղական բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծն այսօր քննարկվեց Գյումրիի ավագանու նիստում։ «Դպրոցի նկուղային հարկը գտնվում է շատ վատ վիճակում, բավականին մեծ տարածք է, և եթե իրենց ներկայացրած նախագծով տրամադրենք 8 միլիոն 326 հազար դրամ գումար, կարող ենք էդ նկուղային հարկը վերանորոգել, դարձնել […]
19:00 14.04.2021
Գյումրիի Համբարձումյան փողոցում գտնվող քաղաքային գրադարանի նախկին շենքը «Կումայրի» արգելոցի հաշվեկշռում է, որի մի հատվածում երկրաշարժից հետո և մինչ օրս ապրում է Համբարձում Տոնոյանի ընտանիքը։ Մի քանի տարի է՝ քաղաքապետարանը դատարաններում վիճարկում է տարածքն ազատելու պահանջը, բայց քաղաքացին հրաժարվել է շենքն ազատել։ «Հիմա էդ ամբողջ շենքը պատկանում է էդ քաղաքացուն։ Բավական երկար ժամանակ քաղաքապետարանը դատական […]
18:35 14.04.2021
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին ծառատունկ է անցկացվել, որին մասնակցել են 102-րդ ռազմաբազայի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Լենինականի կարմիր դրոշի սահմանապահ ջոկատի զինվորականները, կամավորներ, դպրոցականներ, ուսանողներ։ Հայ և ռուս զինվորականները հարգանքի տուրք են մատուցել հուշահամալիրի անմար կրակի մոտ, ծաղիկներ են խոնարհել, հետո համալիրի տարածքում փոքրիկ Հիշատակի պուրակ են հիմնել՝ միանալով […]
16:55 14.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ: Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 […]
16:46 14.04.2021
Հայաստանում բազամազավակ ընտանիքների համար սահմանվելու են բնակարանային աջակցության տարբերակներ: Առաջարկությունները բխում են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծից, սակայն առանձին միջոցառումների տեսքով են լինելու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ: «Դեռևս քննարկվում է, թե կոնկրետ որ տարբերակները կլինեն առավել արդյունավետ: […]
15:37 14.04.2021
Շիրակի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է գերեվարված շիրակցի զինծառայողների ու կամավորների ծնողների հանդիպումը Շիրակի մարզպետի, ԱԱԾ տնօրենի տեղակալի և ոստիկանության մարզային վարչության ղեկավարության հետ։ Շուրջ երկու ժամ տևած փակ հանդիպման արդյունքների մասին մեկնաբանություններ չեն տրվել, իսկ գերեվարվածների ծնողները միայն հայտնեցին, որ պատրաստվում են հեռանալ մարզպետարանի շենքից: Այս պահին մարզպետարանի մուտքերը բաց են արդեն։ Հիշեցնենք, որ […]
15:33 14.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել են բարձր ճշտություն ապահովող կշեռքներ: Մինչև 1.2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված և հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Բարձր ճշտություն ապահովող կշեռքների միջոցով հնարավոր է որոշել նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի […]