20:50 12.02.2021
Մարտի դաշտում կրակված փամփուշտները գյումրեցի Արտակ Թադևոսյանի արվեստանոցում նորից զարդի են վերածվում, թեև հակառակն անելու պահանջն ավելի մեծ է։ Սկսած 2016 թվականից արվեստագետն իր գործերով խաղաղության կոչ է հնչեցնում աշխարհի բոլոր պատերազմող ու հակամարտող կողմերին, բայց համամարդկային արժեքներն իզորու չեն աշխարհաքաղաքական շահերի դեմ պայքարել ։
Առաջնագծում ծանր մարտերի ու դիրքերում սխրանքներ գործող, կյանքը զոհող զինվորի մասին լուրերն անբացատրելի հոգեվիճակ էին ստեղծել, որն Արտակին ստիպել էր չորս տարվա դադարից հետո կրկին ձեռքը վերցնել չորացած վրձինը։Սպիտակ թղթի վրա գույների պայքար ու հոգեվիճակ նկարագրող գծապատկերներ պատերազմի 44 օրերի ապրումների արտահայտումն են։Նկարների շարքը դեռ անուն ու խորագիր չունի,բայց հանունի ծառայեցնելու նպատակ ունի։
«Հենց առաջին օրվանից նպատակս է եղել ,որ էս նկարների շարքը ծառայի էն վիրավոր տղերքին , հերոսներին, որոնք վիրավորում են ստացել 44 օրերի ընթացքում՝ մեր խաղաղությունը ապահովելով, իմ գործերս ծառայելու են իրենց վերականգնվելու և բուժվելու համար»,- ասում է գեղանկարիչ-զարդագործ Արտակ Թադևոսյանը։
Արտակի արվեստանոցում , ցավոք կրակված փամփուշտներն են շատացել, որոնք նորից զարդ են դառնում, բայց արվեստագետի ուղերձը մարդկությանը չի սթափեցնում։ Զենքերը լռեցնելու, խաղաղության կոչ պարունակող արհեստով ու արվեստով միախառնված գործերը սահմաններ չի ճանաչում։
Հետպատերազմյան շրջանի աշխատանքները խաչերն են կամ խաչի տեսքով այլ զարդեր։ Արտակը մյուս գործերից դրանք առանձնացնում է, որովհետև միայն առաջնագծում զոհված ու սխրանքներով աչքի ընկած տղաների համար է:
«Մենք չունենք խաղաղության խաչ սիմվոլը, ունենք արիության խաչ․․․ ես փորձեցի ստեղծել էդ խաղաղության խաչի սիմվոլը ու իմ համար առանցքային եղավ, թե ում պտի էդ խաչերը տամ։Անվանական խաչեր են՝ համարներով, ու էդ խաչերը բացառապես կտրվեն էն մարդկանց, ովքեր խաղաղության մեջ ունեցել են իրենց ներդրումը»,- նշում է Արտակը։
«Պատերազմում վիրավորված տղաներից սովորենք ուժեղ կամք ունենալ , բացառիկ լավատես լինել, որ կարողանում են մինչև անգամ նման վիճակում ժպտալ մեզ»,- ասում է Արտակը։ Ամեն օր հանդիպումները վիրավոր տղաների, նրանց ծնողների հետ այլ ոգևորություն ու դրական էներգիա են տալիս արվեստագետին, ինչը ժամանակի հետ կփոխի նաև իր ստեղծագործությունների գաղափարական մոտեցումները։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...