14:15 04.03.2019
Աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր 23-ամյա Յուրի Սաքունցն այսօր՝ մարտի 4-ին, սահմանեց հերթական ռեկորդը:
Նա ատամներով 20 մետր քաշեց 25 տ քաշով հրշեջ ծառայության մեքենան: Ռեկորդը կգրանցվի Հայաստանի դյուցազնագրքում և հայտ կուղարկվի նաև Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:
«Գինեսի ռեկորդների գրքում չկա ատամներով սահմանած նման ռեկորդ, կա Հայաստանի «Դյուցազնագրքում», բայց տարիքով փոքր մի տղա է, ով ատամներով «Օպել» մակնիշի մեքենա է ձգել՝ 30-40մ»,- ասաց «Դյուցազնագիրք» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը:
Յուրի Սաքունցը Գինեսի ռեկորդների գրքի համար արդեն 2 հայտ ուղարկել է, սա 3-րդն էր:
«Նպատակս միայն այն է, որ հայոց եռագույնը աշխարհում բարձրացվի, ու աշխարհը տեսնի հայի ուժը: Օրվա մեջ մարզումներին տրամադրում եմ 3-4 ժամ, ուսումնասիրում եմ տարբեր սպորտաձևեր և ինձ տեսնում եմ միայն սպորտի մեջ, թեպետ հետաքրքրություններ շատ ունեմ, օրինակ` շատ եմ սիրում նաև գիրք կարդալ», – ասաց Յուրի Սաքունցը:
Առաջին ռեկորդը սահմանել է 3 ֆուտբոլի գնդակների վրա հենում ծալում վարժությունից՝ 1 րոպեում կատարելով 83 հատ: Երկրորդ ռեկորդը. ձեռքերի վրա կանգնած դիրքով 3տ քաշով մեքենա է քաշել:
Ռեկորդակիրն արդեն մտածում է հաջորդ ռեկորդի մասին:
«Հաջորդ անգամ կփորձեմ ինքնաթիռ քաշել»,- ասաց Սաքունցը:
Գինեսի ռեկորդների գրքում այսօր մոտ 30 հայ ռեկորդակիրներ են գրանցված:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...