Մհեր Եղիազարյանը ստացիոնար բուժման մեջ է գտնվել. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Մհեր Եղիազարյանը ստացիոնար բուժման մեջ է գտնվել. Արտակ Զեյնալյան

18:11 01.02.2019

Հայաստանն այն հատուկենտ երկրներից է, որն իրավական ակտերով կանոնակարգել է դատապարտյալի՝ հացադուլ իրականացնելու ազատ իրավունքը. այս մասին «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա անդրադարձել է այն իրավունքներին, որոնք ունի հացադուլ հայտարարած անձը և շեշտել, որ որևէ ազդեցություն դատապարտյալի ազատ կամարտահայտման վրա արգելվում է: Իսկ վերջերս ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանը, նախարարի հավաստմամբ, օգտվել է հացադուլի մեջ գտնվող անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

«Առանց բացառության բոլոր կանոնակարգերն իրականացվել են և դա արձանագրված է հերթականությամբ, որ ամբողջությամբ իրականացվել են»,- ասել է Զեյնալյանը:

Արամ Աբրահամյանի հարցին, թե որն է ՔԿՀ անելիքը, եթե հացադուլը տևում է 43 օր, նախարարը պատասխանել է.

«ՔԿՀ պարտականության մեջ է մտնում ապահովել այդ իրավունքը, և միայն այն դեպքում կարելի է իրականացնել հարկադրական  կերակրում, եթե անձը կորցրել է գիտակցությունը: Մհերի պարագայում այդպիսի բան չկար: Հարկադրական կերակրելը պետք է իրականացվի այդ պարագայում, երբ անձն ինքնուրույն չի կարող որոշել, այսինքն՝ երբ կյանքի փրկության հարց է դրված և պատասխանատվությունը դրված է բժշկական անձնակազմի վրա, սա այդ ազատության մաս է կազմում»։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև հարցին, թե ով է որոշում հացադուլի և մահվան միջև եղած պատճառահետևանքային կապը, Զեյնալյանը նշել է, ընթանում է նախաքննություն, սակայն ապացուցելը գրեթե անհնար է:

«Չեմ կարծում, որ բժշկագիտությունը ունակ է բացահայտել այդ պատճառահետևանքային կապը, հատկապես, որ հացադուլն ավարտելուց հետո մինչև հանկարծամահ լինելն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ և ստացիոնար բուժման մեջ է գտնվել և բժիշկների հսկողության տակ է գտնվել, այսինքն՝ այս պատճառահետևանքային կապը պետք է, որ բացահայտված լիներ: Տեղի է ունեցել էլեկտրասրտագրություն, և բժիշկները պետք է բացահայտած լինեին»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP