11:54 22.01.2019
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստում խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող է: Նշենք, որ մինչ այդ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հրաժարականից հետո նա նաև փաստացի ազատվել էր այդ պաշտոնից: Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է […]
11:40 22.01.2019
Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ […]
20:10 21.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելու չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե քանի տնային կենդանի կա մայրաքաղաքում. «Չկա էդպիսի հաշվարկ գիտեք, բայց 100 հազարը միանշանակ կգերազանցի»,- ասել է ակցիայի մասնակիցներից […]
19:57 21.01.2019
Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելով չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: Վերջին օրերին Աջափնյակ համայնքի որոշ բնակիչներ, ովքեր շներ են պահում, ծանուցում են ստացել այն մասին, որ պետք է վճարել կենդանի պահելու համար սահմանված տուրքը՝ 5000 դրամը 5 օրվա […]
19:51 21.01.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 11:45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած կինը հայտնել է, որ տանն իրեն ծեծի են ենթարկել: Տուժողի տուն մեկնած ծառայողները պարզել են, որ անհայտ անձը խաբեությամբ մուտք է գործել 71-ամյա կնոջ բնակարան, ապակե տարայով հարվածել գլխին ու դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ անձը […]
19:34 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկն» էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: 2016-ին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո էլ […]
19:30 21.01.2019
Հունվարի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին եկած 41-ամյա տղամարդը, որը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակից է, հանցագործության մասին հաղորդում է տվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը նշել է, որ իրեն են մոտեցել երեք հոգի, սպառնացել իր և ընտանիքի անդամների կյանքին ու առողջության վնասը […]
19:15 21.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված […]
18:42 21.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար. «Իրավիճակն արտառոց չէ, քան կարող էր լինել որևէ այլ ձմեռ: Մենք 617 դիմում ենք ունեցել, որից 402-ը սուր շնչառական վարակներով, մարդիկ գնացել են պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց: Հիվանդանոցներում երեխաների […]
18:10 21.01.2019
Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք […]
17:31 21.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահաջելով չեղարկել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար տուրք սահմանող օրենքը: SHANTNEWS.am-ը թեմայի շրջանակներում հարցեր է ուղղել նաև Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին: Բանն այն է, որ Վարդանյանը խնդրի վերաբերյալ այսօր գրություն է ուղղել Երևանի քաղաքապետին. «Վերջին օրերին […]
16:28 21.01.2019
Հունվարի 14-20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը: Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել […]
15:07 21.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն […]
13:53 21.01.2019
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից, թե արդյո՞ք կողմ են կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին: «Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ կառավարության կառուցվածք՝ ունենալով երկու նպատակ՝ վարչապետի վերահսկողությունից հանելու և միայն իր ենթակայության տակ թողնելու, երկրորդ՝ կոալիցիաներ կազմելիս ուժայինները […]
13:27 21.01.2019
Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին խնդրեցին մեկնաբանել տարածված լուրը, թե մարզպետներն իրենք իրենց ու նաև աշխատակիցներին պարգևատրել են մի քանի ամսվա աշխատանքի դիմաց: «Այն կարգադրությունները, որոնք ընդունել են մարզպետները, կարծում եմ, անընդունելի է, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր դրույքաչափերով պարգևավճարներ: Սա է խոսում նաև […]
13:11 21.01.2019
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե արդյո՞ք կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցում պատգամավորներն ազատ քվեարկության հնարավորություն են ունենալու։ «Խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս մեզ մոտ չէ: Մենք դեռ չգտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել […]
12:42 21.01.2019
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին լրագրողները հիշեցրել են այն մասին, որ Հայաստանում ունեցել ենք վատ նախադեպ, երբ վարչապետը ԱԱԾ տնօրենին տվել է հանձնարարական կոնկրետ քրեական գործի շրջանակում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ԱԱԾ-ի՝ վարչապետին ենթարկվելն ի չարս է օգտագործվել. հնչել է հարցը՝ հավելումով, որ որևէ նշանակություն չունի, թե ինչ […]
12:39 21.01.2019
Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես մեկնաբանեց լրագրողներից մեկի՝ մարզպետների և մարզպետարանների աշխատակիցների պարգևատրմանն առնչվող հարցը: «Նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես թույլ է տալիս օրենքը: Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պետք է նշենք, որ դրանք տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել է հենց […]
12:14 21.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս առիթներ է ունեցել ասելու, որ պետական ապարատն ուռճացված է, բայց ցանկացած հարց ունի երկրորդ կողմ, այս դեպքում՝ սոցիալական բնույթի: Խորհրդարանում՝ ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանն այս դիրքորոշումը հայտնեց՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին: «Գրեթե 100 հազար մարդ դառնալու է գործազուրկ: Մենք այստեղ կարևորում ենք այն հանագամանքը, որ կառուցվածքի փոփոխությունները ներկայացնելիս […]
12:13 21.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների մտադրություններ, և մենք մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու սկզբունքով կանցնենք նոր պարտականությունների կատարմանը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Լիահույս են, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիր կուսակցությունների կողմից բարձրացվող հարցերին, խնդիրներն Աժ-ում կլուծվեն փոխադարձ […]
12:06 21.01.2019
Այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի կանոններին համապատասխան լուծվել են առաջին նստաշրջանի առջև դրված խնդիրները: Մասնավորապես՝ ԱԺ-ում ձևավորվել է Հաշվիչ հանձնաժողով, ընտրվել է նախագահը, 3 տեղակալները, ինչպես նաև խորհրդարնական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովների նախագահները: «Հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցում ԲՀԿ խմբակցությունը որևէ […]
11:53 21.01.2019
Ինչպե՞ս է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան»-ն այն հանգամանքին, որ 6-7 ամիս աշխատած մարզպետարանի աշխատակիցները մեծ պարգևավճարներ են ստանում: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ԱԺ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանին: «Գուցե պետք է ճշգրտել այս ասուլիսի ինֆորմացիոն շրջանակը: Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի […]
11:48 21.01.2019
Ռուսաստանի Սիբայ քաղաքի բնակիչ, 15-ամյա Արսլան Կաիպկուլովը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի մասին: «Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել այս գաղտնի օբյեկտում, որտեղ ընդամենը մեկ նկարահանող խումբ է եղել: Առաջին տպավորությունն այն է, որ դու ոչ թե ինքնաթիռում ես, այլ շատ մեծ բնակարանում: Այստեղ շատ երկար միջանցք ու տարբեր սենյակներ կան: Մեկը հենց նախագահի […]
22:31 20.01.2019
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Հունվարի 19-ին ուժգին պայթյունից հետո հրդեհ էր բռնկվել Իդալգո նահանգի Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարի մոտ այն պահին, երբ հայրուրավոր մարդիկ խողովակաշարի վրա ապօրինի արված կտրվածքից վառելիք էին գողանում: Կա ավելի քան 81 տուժած. նրանցից շատերի վիճակը ծանր է, քանի որ ստացել են 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ: […]
23:57 19.01.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ 14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը: 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լորան Կոսյելինին։ «Արսենալ»-ն այժմ 44 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, իսկ «Չելսին» 47 միավորով՝ 4-րդ:
23:47 19.01.2019
Տասներկու տարի առաջ այս օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր հիմնած «Ակոս» պարբերականի շենքի առջև սպանվեց պոլսահայ անվանի մտավորական, հրապարակախոս, ազատ խոսքի նվիրյալ լրագրող Հրանտ Դինքը։ Տասներկու տարի է անցել այդ սպանությունից, բայց Թուրքիայում դեռևս չի բացահայտվել, թե ովքեր էին այդ սպանության հետևում կանգնածները: Ուշագրավ է այն, որ Դինքի սպանությունից 12 տարի անց նա […]
23:15 19.01.2019
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է հարկման համակարգում փոփոխությունների և խնդիրների մասին. «Օրինակ` վերցնենք վարորդներին. Հայաստանում մոտ 200 հազար տաքսու վարորդ կա, ովքեր կարող են օգտագործել այն գործիքակազմը, որն օգտագործվել էր ամիսներ առաջ՝ ճանապարհներ փակել և այլն: Այդ գործիքակազմը 2 ծայրով սուր է, և կարող է վտանգավոր լինել իշխանության համար: Ցավալին այն […]
18:09 19.01.2019
Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն […]
18:08 19.01.2019
Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյե Շառլ Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը: Կից գրառման մեջ ասված է. «Ես չէի ցանկանում հրապարակել սա մինչև … Ես ցանկանում էի, որ մեծն Շառլի ձայնը շարունակեր հնչել մեր սրտերում: Բայց ժամանակն անցնում է, և այսօր ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել Mourir d’aimer երգի իմ […]
18:00 19.01.2019
Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակման հրամանագրերը: Նրանց մեծ մասը վերանշանակվել է, նախարարի պաշտոնում միայն մեկ անուն է նոր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նշանակված նախարարների կենսագրությունները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, […]