17:37 26.11.2018
Մի քանի կտրուկ անցումներից հետո նավթի գինն այսօր կայունացել է։ «Brent» տեսակի նավթը, որ գնով գրեթե հավասար է ադրբեջանական «Azeri LT CIF», այսօր 2,2 տոկոս աճ է գրանցել (պայմանավորվածությունները կնքվել են հաջորդ տարվա հունվարի մատակարարումների համար)։
Այս տեսակի նավթը վերականգնել է դիրքերն ու նորից բարձրացել բարելի համար 60 դոլար գնին։ Սա հատկապես ադրբեջանական կողմի համար վտանգից հետո խորը արտաշնչելու առիթ է, քանի որ նավթի կտրուկ անկման շարունակությունը լուրջ ֆինանսական խնդիրներ կարող էր առաջացնել հարևան երկրում։
Նավթի գնին այսօր առավոտյան արձագանքել է ԱՄՆ նախագահը։
«Ինչ լավ է, որ նավթի գները նվազում են: Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագա՛հ Թրամփ: Գումարեք սա տնտեսության մասին մյուս դրական նորություններին, օրինակ նրան, որ հարկերը ևս էականորեն նվազել են»,- իր թվիթերյան էջում գրել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի ակնարկը տեղին է, քանի որ սեպտեմբերից նավթի գնի նվազումն ուժգնացավ նաև նրա այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ նավթի արդյունահանման սահմանափակումների անհրաժեշտություն չկա, իսկ նավթի գինը ուռճացված է։
Մյուս պատճառն էլ այն էր, որ նավթ արդյունահանող պետությունների կազմակերպության (OPEC) նոյեմբերի 13-ի զեկույցում նշվել էր, որ Իրանի ու Վենեսուելայի վրա սահմանված պատժամիջոցներից հետո մյուս պետություններն այնքան են ոգևորվել, որ արդյունահանել են չափից ավելի շատ նավթ, արդյունքում շուկայում նավթի առաջարկը գերազանցել է պահանջարկը, գները սկսել են նվազել։
Առաջացած գերարտադրության ու շուկային անհրաժեշտ քանակից ավելի շատ նավթ մատակարարելու արդյունքում նավթի բոլոր տեսակների գները նման մասշտաբի կորուստներ են ունեցել։ Նավթի շուկայի մյուս խաղացողներին այս ամենը գուցե շատ չմտահոգի, սակայն Ադրբեջանի համար նավթի գինը կենսական նշանակություն ունի, քանի որ նավթը պետական գանձարանը լցնելու հիմնական միջոցներից է։
Դրա ազդեցությունը բյուջեի վրա այնքան մեծ է, որ ամեն հաջորդ տարվա բյուջեն գրելիս ադրբեջանցիները դրա մեջ կանխատեսում են նաև նավթի գինը։ 2019 թվականի համար Ադրբեջանի բյուջեն կանխատեսել է նավթի 60 դոլար միջին գինը, մինչդեռ նախորդ շաբաթ ադրբեջանական նավթի գինը նվազել էր մինչև գրեթե 61 դոլար։
Այս համընդհանուր էժանացմանը կարող է վերջ դնել դեկտեմբերի 6-ին Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) ժողովը, որի ժամանակ այդ երկրները կարող են համաձայնության գալ ու արդյունահանումը որոշակի սահմանների մեջ պահել՝ գինը կայուն պահելու համար։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...