Աշխարհի առաջնության օրերին ՌԴ մտնող ավտոբուսները պետք է համապատասխան կահավորում ունենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+25.09 oC

Աշխարհի առաջնության օրերին ՌԴ մտնող ավտոբուսները պետք է համապատասխան կահավորում ունենան

11:31 23.04.2018

Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում ՌԴ նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի ՌԴ կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները (կանոնավոր և ոչ կանոնավոր), որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ այդ քաղաքներում կիրականացնեն ուղևորափոխադրում, պարտավոր են տրանսպորտային միջոցները կահավորել տեղորոշման համակարգով և տրանսպորտային միջոցի ու վարորդի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՌԴ համապատասխան անվտանգության մարմիններին՝ տվյալ քաղաք մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ:

Համապատասխանաբար չկահավորված կամ պահանջվող տեղեկատվությունը անվտանգության մարմիններին չտրամադրած տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ քաղաք չի թույլատրվի:

Անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակված է https://bus.transport2018.com/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

11:55 30.04.2024

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ասորիների ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքնել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ապրիլի 29-ին ասորիների և քաղդեացիների ցեղասպանության վերաբերյալ որոշմանը, հայտնում է «Էրմենիհաբերը»։ Արտագործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցյալ տարի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդուված նմատատիպ որոշումը, իսկ այս անգամ այն օրակարգ է բերվել իշխող կուսակցության կողմից։ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել է […] ...

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

11:48 30.04.2024

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են […] ...

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ավերակների մաքրումը կպահանջի 14 տարի

11:38 30.04.2024

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ավերակների մաքրումը կպահանջի 14 տարի

Գազայի հատվածում ռմբակոծություններից ու մարտերից փլատակների մաքրումը կպահանջի առնվազն 14 տարի: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA): ՄԱԿ-ի գնահատականներով՝ Գազայի հատվածում մարտերը հանգեցրել են շուրջ 37,5 միլիոն տոննա փլատակների գոյացմանը ողջ անկլավում։ Դրա մեծ մասը լի է չպայթած ռումբերով և այլ զինամթերքով, և մաքրելը կարող […] ...

ԱՄՆ-ում վերջին տարիների ամենաաղմկահարույց սպանության հեղինակը հայտարարել է, որ ունի անմեղության ապացույցներ

11:20 30.04.2024

ԱՄՆ-ում վերջին տարիների ամենաաղմկահարույց սպանության հեղինակը հայտարարել է, որ ունի անմեղության ապացույցներ

Բրայան Կոբերգերը, ով մեղադրվում է 2022 թվականի նոյեմբերին Այդահոյի համալսարանի չորս ուսանողների սպանության մեջ, ասել է, որ ունի իր անմեղության ապացույցներ։ Lenta.ru-ն ուսումնասիրել է վերջին տարիների Միացյալ Նահանգների ամենաառեղծվածային հանցագործության նոր շրջադարձը: 2022 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան ժամը չորսի մոտ ինչ-որ մեկը դանակով հարձակվել է Այդահոյի համալսարանի քնած ուսանողների վրա։ Մեդիսոն Մոգենի, Քեյլի Գոնսալվեսի, Քսանա […] ...

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

11:04 30.04.2024

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին Կոնգրեսին կոչ է արել խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Ամերիկայի Շառլոտ քաղաքում հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երկուշաբթի կեսօրին։ Նախկինում հաղորդվում էր, որ միջադեպի հետեւանքով երեք իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։ Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, […] ...

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

10:49 30.04.2024

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 537 հազար մարդ բնակչությամբ Տուկստլա Գուտիերես քաղաքից 64 կմ հարավ։ Օջախը գտնվում է 143 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP