Իսրայել-Գազա սահմանին կրկին բախումներ են. կա 4 զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Իսրայել-Գազա սահմանին կրկին բախումներ են. կա 4 զոհ

19:55 21.04.2018

Պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև վերջին բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 դեռահաս: Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը խստորեն քննադատել է Իսրայելի զինուժի կողմից դեռահասի սպանությունը և հետաքննություն պահանջել:

Պաղեստինցիները տասնյակ օդապարիկներ են ուղարկել սահմանային արգելապատնեշի մոտ, որոնցից մի քանիսում եղել են շշառումբեր:

Արդեն չորս շաբաթ է՝ հազարավոր ցուցարարներ հավաքվում են Գազայի սահմանին: Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթների ընթացքում 38 պաղեստինցի է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Իսրայելը հայտարարել է, որ կրակ է բացել միայն անհրաժեշտության դեպքում, որպեսզի պաշտպանի իր սահմանը և կանխի բռնությունը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 55 մարդ

16:08 08.05.2024

Գազայում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 55 մարդ

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Ինչպես հետևում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 55 մարդ, ևս 200 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Իսրայելի կողմից անկլավում ռազմական […] ...

Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

14:50 08.05.2024

Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

2024թ. մայիսի 8-ին Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը: Ելույթներով հանդես են եկել Իտալիայի տարբեր համալսարանների դասախոսներ՝ Կատանիայի համալսարանի պրոֆեսոր Ջակինո Սրանոն, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը, Վենեցիայի համալսարանի պրոֆեսորներ Ալդո Ֆերրարին և Մարկո Ռուֆֆիլին: Գիտաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել դեսպան Ծովինար Համբարձումյանը: ...

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

14:17 08.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […] ...

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

13:55 08.05.2024

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքում կայունության համար։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Ռազմական գործողությունը Ռաֆահում անընդունելի ռիսկերի է ենթարկում 1,4 միլիոն պաղեստինցի քաղաքացիներին և լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի կայունության համար», – գրել է դիվանագետ X-ում։ Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, […] ...

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

13:45 08.05.2024

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։ «Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետի […] ...

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

12:18 08.05.2024

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Պեկինը շնորհավորում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանը շնորհավորում է նախագահ Պուտինին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Պուտինին, որում շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ», – ասել է նա՝ ի […] ...

BACK_TO_TOP