Հրամանատարը պատմել է, թե ինչ էին փնտրում Аэрофлот-ի ինքնաթիռում բրիտանացիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Հրամանատարը պատմել է, թե ինչ էին փնտրում Аэрофлот-ի ինքնաթիռում բրիտանացիները

14:23 31.03.2018

Ռուսական Аэрофлот-ի ինքնաթիռում  Միացյալ Թագավորության ներկայացուցիչները փնտրել են այնպիսի իրեր, որոնք արգելված է փոխադրել: Այս մասին Россия 24-ին ասել է օդանավի հրամանատար Վիտալի Միտրոֆանովը: Դեպքը տեղի է  ունեցել ուրբաթ օրը «Հիթրոու» օդանավակայանում:

«Հիթրոում՝ Լոնդոն ժամանելուն պես, ուղևորների իջեցման աշխատանքներից հետո 5-6 հոգանոց մի խումբ հայտնվեց՝ շան հետ: Պահանջներ էին ներկայացնում անձնակազմին: Ասում էին, որ անհրաժեշտ է զննություն անցկացնել՝ պարզելու համար օդանավով արգելված իրեր փոխադրվում են, թե ոչ»,- ասել է  օդանավի հրամանատարը:

Վիտալի Միտրոֆանովը նշել է, որ ինքը միակն է եղել, ում թույլատրել են մնալ բորտում: Նրա խոսքերով՝ զննությունը տևել է 5-ից 6 րոպե:

«Ստուգման պատճառների վերաբերյալ ինձ որևէ բան չեն ասել: Ես չէի կարող նույնիսկ հետևել նրանց գործողություններին: Ըստ մեր կանոնների, յուրաքանչյուր տեսուչի պետք են ուղեկցի բորտուղեկցողները», – հավելել է  Միտրոֆանովը

Հիշեցնենք, որ մարտի 30-ին «Աերոֆլոտ»-ը հաղորդել էր, թե Մեծ Բրիտանիայի իշխանությունները առանց պատճառի զննություն են անցկացրել ինքնաթիռում՝ անձնակազմի անդամներին ստիպելով  լքել ինքնաթիռը, իսկ հրամանտարին մեկուսացնելով խցիկում: Ընկերությունում նշել են, որ նման գործողությունները  որևէ կերպ չեն համապատասախանում միջազգային պրակտիկային հատուկ ստուգումներին:

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ խնդրելով հստակեցնել այն, ինչ տեղի է ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 07.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:05 07.08.2025

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպությունները

13:58 07.08.2025

Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպությունները

Կառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի […] ...

Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը

13:50 07.08.2025

Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը

Կառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

13:43 07.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջին

13:35 07.08.2025

Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։ «Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ […] ...

BACK_TO_TOP