TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Գյումրի

Դոմիկը լուսավոր տուն կդառնա, թղթե համակարգիչը՝ թռիչք. նոր մանրամասներ «Թղթե երազանք» ֆիլմի զարգացումներից

19:44 19.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն […]

̰
«Թղթե երազանք»-ը՝ «Շանթ»-ի եթերում սեպտեմբերի 2-ից. ֆիլմի ստեղծման պատմությունն ու նկարահանումների ընթացքը

13:40 19.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել: 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» […]

̰
Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան

12:10 19.08.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:41 19.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տները, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տները, Նորք թաղ.՝ Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 203, 222, 235, 293 սեփական տները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության […]

̰
Հրդեհ Գյումրիում

20:18 18.08.2019

Օգոստոսի 18-ին` ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Սպանդարյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:22-ին: […]

̰
Հրդեհ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին գտնվող մատուռում

11:35 17.08.2019

Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին: Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 40 հրդեհ 

11:18 17.08.2019

Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:02 17.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տները, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տները, Նորք թաղ.՝ Նորքի Այգիներ փ. 135/6, 202, 203, 222, 235, 293 սեփական տները, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության […]

̰
Աշխատանքային գրքույկների թվայնացման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է

23:54 16.08.2019

Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը։ Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանում թվայնացվել է մոտ 270 հազար գրքույկ, տվյալները պահվում են էլեկտրոնային շտեմարանում, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկներից զերծ պահելու համար: Աշխատանքային գրքույկների թվայնացման պարտավորություն կրում են հիմնականում գործատուները: Սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին գործընթացի վերջնաժամկետ է տրվել մինչև դեկտեմբերի 31-ը: Սոցիալական ապահովության տարածքային […]

̰
Գյումրու փողոցաշինության տեմպերն ավելացել են, բայց վերջնաժամկետներ չկան

20:53 16.08.2019

Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներ, որպես այդպիսին, գոյություն չունեն, և առանձին փողոցներում ասֆալտապատման ժամկետներն ուղղակիորեն առնչվում են քաղաքի օրվա և Անկախության տոնի անցկացման հետ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է դեռևս առկա թերություններից ու աշխատանքների ընթացքից: Օրեր առաջ քաղաքաշինության տեսչական մարմինը խախտումներ էր հայտնաբերել «Կումայրի» պատմական միջուկի 3 փողոցներում: Պարզել […]

̰
Ի՞նչ են արել նախագահն ու վարչապետը Գյումրու գրավչությունը ներկայացնելու համար

20:50 16.08.2019

Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին

16:01 16.08.2019

Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով […]

̰
«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի

11:01 16.08.2019

«Զվարթնոց» օդանավակայանը ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի: «Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է»,- հայտնում է օդանավակայանը:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 44 հրդեհ

10:52 16.08.2019

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:49 16.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տները, Գ.Հովսեփյան փողոցի սեփական տները, թիվ 61 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի այգեգործական զանգված 1, 2, 3, 4 հասցեները, 11:00-15:00 Ռոստովյան փ. 19, 21, 25, 27 […]

̰
Գյումրիի Գերցեն փողոցում շինաշխատանքները հասել են ասֆալտապատմանը

19:20 15.08.2019

Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]

̰
Գողություն Հացիկ գյուղի կարտոֆիլի դաշտերում

18:21 15.08.2019

Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 47 հրդեհ

09:29 15.08.2019

Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1.5 հա, 3000 […]

̰
Համընդհանուր ներառական ծրագրում ընդգրկված երեխաների ֆինանսավորման կարգը փոխվել է

19:20 14.08.2019

Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում: Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային […]

̰
Գյումրիի շուկայի մսի բոլոր վաճառակետերում սառնարաններ են տեղադրվել

16:17 14.08.2019

Այսօր` օգոստոսի 14-ին, Գյումրիի շուկայի տարածքի մսի վաճառակետերում հերթական ստուգայցն է իրականացրել Սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այս անգամ Վայոց ձորի տեսչական մարմնի մասնագետներն էին գործուղվել Շիրակի մարզ: Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմինը մի շարք խախտումներ էր հայտնաբերել Գյումրիի շուկայի մսի վաճառակետերում: Խախտումները վերաբերում էին առանց փորձաքննության և ոչ սառնարանային պայմաններում պահվող […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 47 հրդեհ

09:35 14.08.2019

Օգոստոսի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

16:29 13.08.2019

Ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Այս մասին Shantnews-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևն է: Տուժողի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

09:12 13.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, 23, 25, 31, 33, 34, 37 շենքերը, Մինսկի փ. 55 շենքը, թիվ 198 դպրոցը, թիվ 120 մանկապարտեզը և հարակից […]

̰
Շիրակի մարզում զբոսաշրջիկների մեծ ակտիվություն է դիտվում

19:30 12.08.2019

Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ: Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն […]

̰
Փոխակերպվող կրթության մասին համաժողով. Գյումրիում նշվել է Երիտասարդության միջազգային օրը

18:43 12.08.2019

Գյումրեցի երիտասարդության ներուժը, նախաձեռնողականությունը բարձր են գնահատել պետական կառավարման ոլորտի պատասխանատուները, որոնք համոզված են, որ երկրի զարգացման գործում վերապահված դերը երիտասարդները պատրաստ են ստանձնել: Բայց արագ փոփոխությունների դարում մեծանում է կրթության դերը: Հենց այս թեման են քննարկել կրթության ոլորտի փորձագետները, որոնք խոսել են փոխակերպվող կրթական համակարգից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Իսկ ի՞նչ է […]

̰
Թող մեկ-մեկ ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն. Սամվել Բաբայանը՝ վարկանիշի մասին մտածողներին

15:53 12.08.2019

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ իր նախաձեռնած ստորագրահավաքից մինչև Արցախի ու Հայաստանի միացման վերաբերյալ: Բաբայանը, ով մտադիր է առաջադրվել իբրև Արցախի նախագահի թեկնածու, խոսելով «ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ» Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կազմակերպված հանդիպման մասին, նշել է՝ ԱԱԾ ղեկավարը որևէ կապ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:08 12.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19/1 շենքը, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 19, 20, 21, 22, 23 շենքերը, Նուբարաշեն 9 փողոցի վերջնամասի սեփական տները, […]

̰
Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը. ԱԱԾ պատասխանը Լևոն Բարսեղյանի հարցադրումներին

21:43 11.08.2019

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ ստացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղած իր մի քանի հարցի պատասխանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Լևոն Բարսեղյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ  պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը: Լևոն Բարսեղյանի հարցերից մեկը մասնավորապես վերաբերել է Ազգային անվտանգության […]

̰
Լապշինը Հայաստանի տրանսպորտի վիճակը համեմատել է աֆրիկյան պետության հետ

16:56 11.08.2019

Ռուս  բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: Նա նշել է, որ ցանկացել է մեկնել Վանաձոր, սակայն տեսնելով Հայաստանի երրորդ քաղաք տանող հասարակական տրանսպորտի վիճակը, ապշել է և նախընտրել գնալ տաքսիով: Նա նշել է, որ այլ քաղաքներ գնալու համար նախկինում գործող «Կիլիկիա» ավտոկայանում ժամանակին եղել են կարգավարներ, դրամարկղ, մանկական սենյակ: […]

̰
Աննան ասում է՝ Երևանի մեր տունը վաճառենք ու տուն գնենք Գյումրիում. վարչապետը հիացած է

15:38 11.08.2019

Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝  Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ: Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ […]

̰
BACK_TO_TOP