TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Գյումրի

Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է հետախուզվողից 6 մլն ռուբլի ստանալու մեջ

19:50 10.08.2019

SHAMSHYAN-ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության […]

̰
Գյումրին նոր ծննդատուն կունենա

19:19 10.08.2019

Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նշենք, որ ծննդատուն կառուցելու […]

̰
Վարդան Սրմաքեշը խորհուրդ է տալիս աշխատանքից ազատված գյումրեցի կանանց դիմել դատարան

18:14 10.08.2019

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, այսօր տեղի է ունեցել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման արարողությունը: Գործարանի համասեփականատերերից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, որը Մարալիկում լրագրողների հարցերին է պատասխանել: Անդրադարձել է Գյումրիի «Սաստեքս» ընկերության աշխատակիցների բողոքներին: Հիշեցնենք` «Սաստեքս» ընկերության աշխատակիցները դժգոհում էին աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից, իսկ բողոքող շուրջ 70 աշխատակից աշխատանքից ազատվել է: […]

̰
Գյումրիում ավտոմեքենան ամբողջությամբ մոխրացել է

17:13 10.08.2019

Oգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում, հայտնում է SHAMSHYAN-ը: Ժամը 01։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3 շարքի 1-ին տանը կից ավտոտնակի մեջ ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս […]

̰
Գյումրիի քաղաքապետարանի կալանավորված երկու աշխատակիցների գործով քննությունը շարունակվում է

14:48 10.08.2019

Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն օրեր առաջ ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու համար, որ քաղաքապետարանն ուսումնասիրություններ է անցկացնում ապօրինի շինությունների ու հողազավթումների դեպքերը բացահայտելու, դրանք օրինականացնելու կամ տարածքները նախկին տեսքով համայնքին վերադարձնելու  նպատակով։ Փոխքաղաքապետը հավաստիացնում էր, որ իրենց աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են կատարում թաղամասերում ու փորձում հայտնաբերել ինքնակամ շինություններն ու դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։ Լրագրողների […]

̰
«Աշխարհում հեշտ բան չկա, բդի աշխատիս». Մարալիկի գործարանի բացման համար 4 մլն դոլար է ներդրվել

13:25 10.08.2019

Մարալիկում տեղի է ունենում բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ արարողությունը, լրագրողների հետ զրույցում համասեփականատեր Գևորգ Գասպարյանն անդրադարձել է գործարանի ստեղծման պատմությանը: «Գործարանի խնդիրը թելերի արտադրության նախնական փուլն է, եթե ամբողջ թափով աշխատի, իր շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարաններին, որոնք կսկսեն աշխատել ու հսկայական աշխատատեղեր կապահովի: Մեր հիմնական թիրախային […]

̰
«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը Գյումրիում ծննդատուն կհիմնի

12:33 10.08.2019

«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Նա գործարանի ներդրողն է, նաև համասեփականատերերից մեկը: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Մուշի քաղաքապետն ըսած է, որ 120 հազար հոգի կապրի Մուշում, 60 հազարը հայ է, օր մը այս մեր հրաշալի երկիրը պիտի գան չէ՞, ուրեմն մենք տեղերու, շենքերու, գործատեղերու պետք ունինք, […]

̰
Արագածոտնի մարզում վթարի հետևանքով վարորդն ու նրա քույրը մահացել են, վերջինիս որդին վիրավոր է. Shamshyan.com

12:00 10.08.2019

Այսօր` օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan ի տեղեկացմամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վահագն Հակոբյանն իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 69 MM 001 համարանիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝  Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել […]

̰
Մեկ օրում հրդեհների վերաբերյալ ստացվել է 30 ահազանգ

09:22 10.08.2019

Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, […]

̰
Գյումրիի կենտրոնում տարածքները սեփականաշնորհվել են լումաներով, դրանցում ապօրինի կառուցապատումը շարունակվում է

23:40 09.08.2019

Գյումրիում որոշ հանրային սպասարկման օբյեկտներ համարվում են ապօրինի ու ինքնակամ շինություններ, որոնք ոչ թե ապամոնտաժելու, այլ օրինականացնելու հարցում քաղաքապետարանը սեփականատերերի հետ համաձայնության չի գալիս: Այս մասին այսօր խոսել են քաղաքապետի տեղակալն ու իրավաբանական բաժնի պետը: Ըստ նրանց՝ սեփականատերերը շինություններն օրինականացնելու փոխարեն գերադասում են տույժ ու տուգանք վճարել: 10 տարի առաջ սկսած կառուցապատումները, առանց շինթույլտվությունների, շարունակում […]

̰
Դելֆինարիումը բացվեց․ կենդանիների համար ստեղծված պայմաններն այդպես էլ չեն ուսումնասիրվել

23:31 09.08.2019

Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, […]

̰
Հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհները

18:08 09.08.2019

Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]

̰
Հրդեհ Գյումրիի օդանավակայանի տարածքում

17:43 09.08.2019

Oգոստոսի 9-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

̰
Թալին-Գյումրի հատվածի ճանապարհաշինության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն տնկվում է 10 ծառ

10:28 09.08.2019

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն նախատեսված է տնկել 10 ծառ։ Այս մասին ամրագրված է ծրագրի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև 2017թ. հոկտեմբերին կնքված պայմանագրում, որով «Էյ Թի Փի»-ն պարտավորվել է երեք տարիների ընթացքում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի […]

̰
Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում տեսչական մարմինը լուրջ թերություններ է հայտնաբերել

23:04 08.08.2019

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն […]

̰
Մոտ 966 մլն 400 հզր․ դրամ հատկացվեց Գյումրիում ավտոմաքսատան կառուցման համար

14:50 08.08.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարությունում խոսել է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գործընթացով պայմանավորված ֆինանսական միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին: Ասել է. «Իրականացվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը Գյումրի տեղափոխելու հետ, արտաքին տնտեսական սպասարկման կենտրոն է լինելու Գյումրիում, և մաքսատան տեղափոխումը կարելի է համարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկ: Նախորդ նիստում մենք որոշում ընդունեցինք նախագծա-հաշվային աշխատանքների […]

̰
Մայրը վերադարձրել է Գյումրիի մանկատան բակում թողած երկվորյակներին

14:08 08.08.2019

Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ […]

̰
Գյումրիում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը երաժշտական նվագախմբերում աշխատում էր որպես շեփորահար

12:44 08.08.2019

Գյումրիում օգոստոսի 7-ին կախված վիճակում հայտնաբերված ՀՀ ՊՆ N զորամասի նվագախմբում ծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանն աշխատում էր նաև «Անի» փողային նվագախմբում՝ որպես շեփորահար, դասավանդում էր նաև թիվ 6 երաժշտական դպրոցում: Նա հավասարակշռված և կիրթ երիտասարդ էր։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Սամվել Մեժլումյանի երաժիշտ գործընկերները։ Դեպքի օրը՝ առավոտյան, նա զորամաս է […]

̰
Գյումրիում զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են․ ՔԿ

11:15 08.08.2019

2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

10:00 08.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ․ 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքերը, թիվ 104 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. […]

̰
Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել

09:57 08.08.2019

Գյումրիում հայտնաբերվել է զինծառայողի կախված դի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»,–նշել  է  նա: https://www.facebook.com/arcrun/posts/2409624485739812

̰
Սերունդների երկխոսության համերգ Գյումրու պետական նվագախմբի կատարմամբ

19:38 07.08.2019

Սերունդների երկխոսություն, որը երաժշտության նկատմամբ սիրո գենետիկական փոխանցման ապացույցն  է: Երկու սերունդների համատեղ կատարմամբ համերգաշրջանն ամփոփել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ջութակի կատարումներով հանդես են եկել նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Երվանդ Վարոսյանն իր 8-ամյա դստեր հետ և Բելգիայում բնակվող գյումրեցի ջութակահար Արման Սիմոնյանն իր որդու հետ: Սերունդների կապը երաժշտությունն ամրապնդում է, ինչպես նաև ապահովում […]

̰
Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրու փողոցաշինական ծրագրերում

18:30 07.08.2019

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է տեսչության ֆեյսբուքյան էջը։ Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք […]

̰
Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին

16:13 07.08.2019

Երևանից Գյումրի տանող Երևանյան խճուղում մեկ տարի ընթացող շինարարությունը վերջապես ավարտվում է: 3 կմ երկարությամբ փողոցում ջրահեռացման համակարգը նոր է, նորն է լինելու լուսավորության ցանցը: Երևանյան խճուղու համար էլ, ինչպես մյուս փողոցներում, մեկ տարում մի քանի անգամ նախագծային փոփոխություններ եղան: Հիմա աշխատանքի վերջը կարծես երևում է: Փողոցը երթևեկության 4 գոտի է ունենալու, դա հնարավոր է […]

̰
Ինչու՞ «Պոբեդան» որոշեց դադարեցնել թռիչքները Գյումրի, այնուհետև՝ շարունակել. Ռևազյանի պարզաբանումը

15:31 06.08.2019

«Վերջնական պատասխան չեմ կարող տալ, բայց մենք «Պոբեդա»-ի ներկայացուցչին և օդանավակայանի ղեկավարությանը կանչել ենք հանդիպման, որ ճշտենք՝ ի՞նչ է եղել, որ խնդիր չառաջանա, բայց «Պոբեդա»-ի ներկայացուցիչը նախնական, բանավոր զեկուցել է, որ խնդիրը լուծված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՏԱՍՍ-ը տեղեկատվություն էր տարածել, որ «Պոբեդա» ընկերությունն […]

̰
«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները Գյումրի

14:20 06.08.2019

«Պոբեդա» ընկերությունն այս ձմեռվանից կդադարեցնի թռիչքները դեպի Գյումրի, գրում է ТАСС-ը: Ավիաընկերության աղբյուրներից մեկը նշել է, որ խնդիրը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի ոչ կանոնավոր մատակարարման հետ: Աղբյուրը նշել է, որ ավիաընկերությունը բազմիցս այդ խնդրով դիմել է օդանավակայանին, սակայն վերջինիս ռեսուրսները բավարար չեն խնդիրը լուծելու համար: Ընկերությունն այս պահին շարունակում է իրականացնել չվերթները, որպեսզի հաճախորդներին […]

̰
«Շանթի» հայտնի հեռուստասերիալի դերասանուհին առաջին անգամ թատրոնի բեմ դուրս կգա Գյումրիում

15:00 05.08.2019

Տեսահոլովակի նկարահանման համար որպես տաղավար ընտրվել էր պատմական Ռուսթավելի փողոցը, որը քաղաքի ճարտարապետական կոլորիտի մի մասն է: Փողոցը փակ էր անցորդների համար, բայց տեսահոլովակի նկարահանումը հետաքրքրվողների պակաս չուներ: Ներկայացումը հայտնի է հանդիսատեսին, բայց դերասանական կազմն է նոր: Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում ու այս պիեսում խաղալու է դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հեռուստասերիալների նկարահանումներին զուգահեռ Իննան Գյումրիում […]

̰
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է

11:27 05.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 5-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 5-ին` ժամը 10:45-ից Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է: Այլընտրանքային է Սպիտակ-Ջրաշեն-Շիրակամուտ ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

̰
Վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կա զոհ

10:01 04.08.2019

Օգոստոսի 4-ին` ժամը 00:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երևեկելի հատվածից […]

̰
Նիկոլ Փաշինյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնության առաջին նվիրատուն է

13:53 03.08.2019

Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։ Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից  բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր […]

̰
BACK_TO_TOP